Մոսկվայի Սերգեյ Եսենինի անվան պետական թանգարան

Մոսկվայի Սերգեյ Եսենինի անվան պետական թանգարան (ռուս.՝ Моско́вский госуда́рственный музе́й Серге́я Есе́нина), թանգարան, նվիրված բանաստեղծ Սերգեյ Եսենինի կյանքին և ստեղծագործությանը։ Գտնվում է Մեծ Ստրոչենովսկի փողոցի № 24 տանը, որտեղ բանաստեղծն ապրել և գրանցված է եղել 1911-ից մինչև 1918 թվականը։ Շենքը խիստ տուժել է 1992 թվականի հրդեհի ժամանակ, սակայն կրկին վերաշինվել է 1994 թվականին։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1995 թվականին՝ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված[1]։

Մոսկվայի Սերգեյ Եսենինի անվան պետական թանգարան
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
ՎայրBolshoy Strochenovsky Lane? և Մոսկվա
Հիմնադրվել է1995
ՏնօրենՍվետլանա Շեստակովա
Կայքesenin-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Ալեքսանդր Նիկիտիչ և Տատյանա Ֆեոդորովնա բանաստեղծ Սերգեյ Եսենինի հայրը և մայրը, 1905 թվական
 
Թանգարանի մասնաճյուղը Չերնիշևսկու նրբանցքում

Տունը կառուցվել է 1891 թվականին ճարտարապետ Մ. Մեդվեդևի նախագծով, որպես վաճառականական հանրակացարան գործակատարների, գրասենյակային ծառայողների և արհեստավորների համար։ Բանաստեղծի հայրը Ալեքսանդր Եսենինը զբաղեցրել է № 6 բնակարանի երեք սենյակները, որը գտնվում է առաջին հարկում[1]։ Սերգեյ Եսենինը տեղափոխվել է Մոսկվա 1911 թվականին, երբ հայրը նրան աշխատանքի տեղավորեց մսամթերքի խանութում որպես օգնական։ Աշխատելով խանութում մեկ տարի, բանաստեղծը աշխատանքի է անցում Իվան Սիտինի տպարանում, թողնելով հոր բնակարանը[1][2][3]։

  Հիվանդ էր և հոր հետ տհաճ հարաբերությունների մեջ էր։ Այժմ որոշված է։ Ես մենակ եմ... Դե ինչ։ Ես կռվով ետ բերեցի իմ ազատությունը։ Այժմ նրա բնակարանը հազվադեպ եմ գնում։ Նա ինձ ասել է, որ իրենց մոտ ես ոչինչ չունեմ անելու։  

1992 թվականին տանը հրդեհ բռնկվեց, ամբողջությամբ վերացնելով փայտե շինությունը։ Երկու տարի անց Մոսկվայի իշխանությունները որոշում են կայացրել կառուցել նոր շենք՝ այրված տան ճշգրիտ պատճենը։ Շինարարությունն ավարտվել է մինչև 1994 թվականը[1][4][5][6]։ Վերականգնված տանը որոշվել է ստեղծել Եսենինի ստեղծագործական արվեստի թանգարան։ Ցուցադրության հիմքում դրվեց ցուցահանդես, որը կազմակերպվել է 1995 թվականին Եսենինի ծննդյան 100-ամյակին նվիրված, բանաստեղծի ստեղծագործական արվեստի երկրպագուների համար[4][7][8]։ Հասարակական հանդիպումներում նրա կազմակերպությամբ զբաղվել է զարմուհին՝ Սվետլանա Եսենինան, նկարիչ Ավետ Թավրիզովը և բանասեր Սվետլանա Շետրակովան։ 1996 թվականին թանգարանը ստացել է պաշտոնական կարգավիճակ, իսկ Շետրակովան նշանակվել է առաջին տնօրեն[9][10]։

2010 թվականին թանգարանի հսկողության տակ մտավ Չերնիշևսկու նրբանցքի № 4 շենքը, որը նաև կապված էր Եսենինի Մոսկվայում բնակվելու հետ։ Սենյակներում ընթանում էին Սուրիկովի գրական-երաժշտական խմբակի դատական լսումները, որի հետ բանաստեղծը ակտիվորեն համագործակցել է 1912 թվականից։ Տունը կառուցվել է 1905 թվականին ճարտարապետ Մաքսիմ Գեպեների նախագծով՝ բուսաբան Կառլ Մեյերի դղյակի տարածքում:2018 թվականի դրությամբ շենքում բացվել է Եսենին-կենտրոն, որը զբաղվում է ցուցահանդեսների, ներկայացումների և բանաստեղծական երեկոների կազմակերպմամբ[11]։

2014 թվականին Կլյազմինսկայա փողոց 21 հասցեում բացվել է երկրորդ մասնաճյուղը, որտեղ կազմակերպվել էր լրացուցիչ ցուցահանդեսային միջոցառում[5][12]։

Ցուցադրություն և նախագծեր խմբագրել

Ցուցադրական տարածքը 70 մ² է և բաժանված է երկու սրահների, կահավորված էկրաններով, որոնք հեռարձակում են տեսաժամանակագրություններ բանաստեղծի կյանքից[4][9]։ Ցուցադրության ձևավորման դիզայներական աշխատանքով զբաղվել է ճարտարապետ Ավետ Թավրիզովը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ[1][5][13]։

Առաջին սրահում գտնվում է Սերգեյ Եսենինի բնակելի սենյակի վերակառուցվածքը։ Բանաստեղծի շատ անձնական իրեր XX դարի ժամանակահատվածում անհետացել են, ուստի կազմակերպիչները կազմել են ցուցադրություն և ծանոթացնում են XX դարի իրերին՝ մահճակալներ, սեղան, ինքնաեռ, սպասքապահարան, արկղ։ Միակ իրերը, որոնք պատկանում էին բանաստեղծին, Կազանի Աստծո մոր սրբապատկերն է, որը որպես նվեր փոխանցվել է թանգարանին Սվետլանա Եսենինայի կողմից, և ժամացույցը, վաճառական Ն. Վ. Կռիլովի կողմից Եսենինին նվիրված[9]։

Երկրորդ սրահում անցկացվում են երաժշտական համերգներ և բանաստեղծական հանդիպումները[1][5][9]։ Գրապահարաններում պահպանվում է բանաստեղծի գրադարանը Գավրիլ Դերժավինի, Սեմյոն Նադսոնի, Վիսարիոն Բելինսկու, Վասիլի Չեշիխինի, ինչպես նաև Իվան Նիկիտինի (կեղծանունը՝ Չ. Վետրինսկի) ստեղծագործությունների ժողովածուները[9]։

Թանգարանի նախասրահում գտնվում է ծաղիկների ցուցադրությունը և բանաստեղծի հայրենիք Կոնստանտինովո գյուղի ցանկապատի մի մասը։ Դահլիճում նաև ցուցադրվում են թեյի արարողության ատրիբուտներ՝ հին սպասքապահարան, ճաշասեղան, աթոռակ, աթոռ, ինքնաեռ, թեյնիկներ, շաքարաման, ինչպես նաև սեղանի սպասքի այլ իրեր։ Ցուցափեղկերից մեկում ներկայացված է XIX դարավերջի գարեջրի շիշը[9]։

Գործունեություն

2008 թվականից Սերգեյ Եսենինի անվան Մոսկվայի պետական թանգարանը Հնդկաստանում (Կարալի նահանգ) ՌԴ հյուպատոսության հետ համատեղ սահմանել է Եսենինի անվան ամենամյա մրցանակ, որը հանձնվում է Հնդկաստանի քաղաքացիներին ռուս գրականության մեջ մեծ ավանդի տարածման համար[14]։ 2011 թվականի մարտից մինչև դեկտեմբեր թանգարանի տարածքում տեղի է ունեցել Երկրի կապիտանը փառատոնը, որը նվիրված էր Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյա հոբելյանին։ Փառատոնը կազմակերպվել է ռուսական և արտասահմանյան կազմակերպությունների հետ համատեղ Ռոսկոսմոսի և ՆԱՍԱ-ի աջակցությամբ[15]։

2013 թվականի մարտ-ապրիլին թանգարանում տեղի է ունեցել հանդիպումների շարք Աշխարհը մեկ ընտանիք է խորագրով, կազմակերպված ի պատիվ Ռուսաստանի համագործակցությանը Գերմանիայի հետ, որը հատուկ պատրաստված էր այդ իրադարձության Միասնական արյան բոլոր բանաստեղծները ցուցադրության շարժական ցուցահանդեսի համար (Սերգեյ Եսենին և Հենրիխ Հեյնե։ Ստեղծագործական փոխազդեցություններ) Ռուսաստանում և Գերմանիայի մի շարք քաղաքներում։ Ցուցահանդեսի շնորհանդեսը տեղի է ունեցել «Ռուսկի միր» հիմնադրամի VI վեհաժողովում (Միության տան Սյուներով դահլիճ, Մոսկվա)[16]։ 2013 թվականի այլ նախագիծ՝, Տուր ինձ Ջիմ, երջանկություն համար քո թաթը..., նվիրված անտուն կենդանիների պաշտպանությանը։ Համաժողովի հիմնական նպատակը Սերգեյ Եսենինի մանկապատանեկան ստեղծագործական ժառանգության քարոզչությունն էր, որը արտացոլում էր բանաստեղծի վերաբերմունքը «մեր փոքր եղբայրների» նկատմամբ[17]։

Բանաստեղծի ծննդյան 120-ամյակին նվիրված 2015 թվականին կազմակերպվել է գրական մրցույթ՝ «Եսենին՝ հայացք ապագայից»։ Այդ մրցույթում մասնակցել են ինչպես դպրոցականներ, այնպես էլ բանաստեղծի ժառանգության հետազոտողները[18]։ Իսկ 2018 թվականին մեկնարկել է գրական արհեստանոցի Կենտրոնի Եսենինը նախագիծը մի շարք դասախոսություններով, որը անցկացնում էր մշակութաբան Մաքսիմ Լավրենտևը, որտեղ բանաստեղծական ձեռնարկումներում նույնպես օգնում են այցելուներին[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Анастасия Соловьева. «Дом, в котором в 1912-1913 гг. жил поэт С.А.Есенин». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Музей Есенина». Moscovery. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Воспоминания современников, 1985
  4. 4,0 4,1 4,2 «Московский государственный музей С.А. Есенина». museum.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Строченовский культ». Коммерасант. 2010 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Ревзин, 2016
  7. Гречко, 2012
  8. Смолин, 2017
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Экспозиция Музея Есенина». Google Art and Culture. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. Лекманов, 2011
  11. «О музее». Московский государственный музей Есенина. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. Мария Раневская (2015 թ․ հոկտեմբերի 1). «Найденная рукопись доказала феноменальную память поэта». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. Лиза Новикова (2010-17-11). «Путеводитель: Москва есенинская». Ваш Досуг. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «В Индии вручили литературную премию имени Есенина». Русский мир. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  15. «Фестиваль "Капитан Земли"». Музей Есенина. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Фестиваль "Мир - единая семья" финишировал в Рязани, посетив семь городов Германии». Русское поле. 2013 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  17. ««Дай, Джим, на счастье лапу мне…»». Музей Есенина. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  18. «Есенин: взгляд из будущего. Завершен. Подведены итоги». Учительская газета. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  19. «Литературная мастерская "Есенин-центра"». Музей Сергея Есенина. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Гречко М. С. Другая сторона Москвы. Столица в тайнах, мифах и загадках. Черный путеводитель от центра до спальных районов. — Москва: Астрель, Времена 2, 2012. — 416 с. — ISBN 978-5-271-44506-4
  • Куняев С. Ю., Куняев С. С. Сергей Есенин. — Москва: Молодая Гвардия, 1995. — 566 с. — ISBN 5-235-02258-0
  • Лекманов О. А., Свердлов М. Сергей Есенин. Биография. — Москва: Астрель, 2011. — 607 с. — ISBN 978-5-271-34953-9
  • С. А. Есенин в воспоминаниях современников в двух томах. — Москва: Художественная литература, 1985. — 529 с.
  • Смолин Г., Агеева З. Тайна гибели Сергея Есенина. «Черный человек» из ОГПУ. — Москва: Алгоритм, Эксмо, 2017. — 464 с. — ISBN 978-5-906979-82-7
  • Григорий Ревзин Очень важный маршрут. Малые музеи Москвы. — Москва: Издательские решения, 2016. — 354 с. — ISBN 978-5-4474-6537-7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի Սերգեյ Եսենինի անվան պետական թանգարան» հոդվածին։