Սերգեյ Դայան
Սերգեյ Վարդգեսի Դայան (մարտի 21, 1936, Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Վարդենիկում), կիբեռնետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1979)։
Սերգեյ Վարդգեսի Դայան | |
---|---|
Ծնվել է | 1936 մարտի 21 Վարդենիկ, Գեղարքունիքի մարզ |
Մահացել է | մարտի 5, 1983 Մոսկվա | (տարիքը 46)
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | կիբեռնետիկա |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1981-1983 թվականներին եղել է Երևանի «Ալգորիթմ» ԳԱՄ-ի լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են պատկերների ավտոմատ մշակման և ճանաչման հաշվողական համակարգերի նախագծման տեսությանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.