Սերգեյ Գուրենկո

ֆուտբոլիստ

Սերգեյ Վիտալևիչ Գուրենկո (բելառուս․՝ Сяргей Вітальевіч Гурэнка, սեպտեմբերի 30, 1972(1972-09-30)[1][2][3], Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլիային մարզիչ։ Բելառուսի ազգային հավաքականի նախկին ավագ։

Սերգեյ Գուրենկո
բելառուս․՝ Сяргей Гурэнка
Անձնական տվյալներ
Ազգությունը բելառուս
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1972(1972-09-30)[1][2][3] (51 տարեկան)
Ծննդավայր Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 172 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան/կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
№ 6 մ/դ (Գրոդնո)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խիմիկ (Գրոդնո) 86 (3)
1992-1995 Բելառուս Նեման 99 (2)
1995-1999 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 112 (4)
1999-2000 Իտալիա Ռոմա 6 (0)
2000-2001 Իսպանիա Ռեալ Սարագոսա 11 (0)
2001-2002 Իտալիա Պարմա 3 (0)
2002-2003 Իտալիա Պյաչենցա 25 (1)
2003-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 141 (2)
2009 Բելառուս Դինամո (Մինսկ) 15 (0)
2014 Բելառուս Պարտիզան 7 (0)[4]
1989-2014 Ընդհանուր 505 (12)
Ազգային հավաքական
1994-2006 Բելառուս/Բելառուս Բելառուս 80 (3
Մարզչական կարիերա
2009 Բելառուս Դինամո (Մինսկ) մարզիչ
2009-2010 Բելառուս Դինամո (Մինսկ)
2010-2012 Բելառուս Տորպեդո ԲելԱԶ
2013 Ռուսաստան Կրասնոդար մարզիչ
2014 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ մարզիչ
2014 Ռուսաստան Ամկար մարզիչ
2015 Բելգիա Ստանդարդ մարզիչ
2016— Բելառուս Դինամո (Մինսկ) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

 
Սերգեյ Գուներկոն «Լոկոմոտիվի» կազմում

Սերգեյ Գուրենկոն Բելառուսի Գրոդնո քաղաքի № 6 մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Խաղացել է Գրոդնոյի «Նեման» ակումբում, ապա տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրել է մի քանի մրցաշրջան և գրավել իտալական «Ռոմա» ակումբի մարզիչ Ֆաբիո Կապելոյի ուշադրությունը. 1999 թվականին տեղափովել է «Ռոմա»։ Նոր ակումբում Սերգեյ Գուրենկոն թիմի կազմում տեղ գրավելու համար մրցակցել է Կաֆուի, Սամուելի, Կանդելայի ու Ալդաիրի հետ և կես տարվա ընթացքում դաշտ է դուրս եկել միայն ութ անգամ։ Արդյունքում ակումբը որոշել է Սերգեյ Գուրենկոյին վարձավճարային հիմունքներով կես տարով ուղարկել իսպանական «Սարագոսա», որտեղ նրան հաջողվել է տեղ գրավել թիմի հիմնական կազմում և հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Այնուհետև Սերգեյ Գուրենկոն վերադարձել է Իտալիա՝ համալրելով «Պարմա» ակումբի շարքերը, սակայն այդտեղ ևս երկար չի մնացել և տեղափոխվել է «Պյաչենցա», որտեղ նրան վերջապես հաջողվել է դառնալ հիմնական կազմի խաղացող. ակումբի կազմում նա մասնակցել է Իտալիայի առաջնության 25 հանդիպման և խփել մեկ գոլ՝ գրավելով «Միլանի» դարպասը։ Սակայն ակումբն անցել է Սերիա В, ինչի պատճառով Սերգեյ Գուրենկոն հեռացել է Իտալիայից ու վերադարձել «Լոկոմոտիվ», որի կազմում 2004 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Նա «Լոկոմոտիվի» երկրպագուների UnitedSouth միության կողմից ճանաչվել է 2008 թվականի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 2009 թվականին Սերգեյ Գուրենկոն տեղափոխվել է Մինսկի «Դինամո»[5], որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան նույն թվականին։

2014 թվականին 41-ամյա Սերգեյ Գուրենկոն Մինսկի «Պարտիզան» ակումբի կազմում մասնակցել է Բելառուսի երկրորդ լիգայի յոթ հանդիպման. իր նորամուտը նա կատարել է ապրիլի 27-ին՝ առաջին տուրի՝ «Կլեցկ» ակումբի դեմ արտագնա խաղում (3։0)[6]։

Հավաքականում խմբագրել

Բելառուսի ազգային հավաքականում իր դեբյուտը կատարել է 1994 թվականի մայիսի 25-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1։3)։ Սահմանել է ռեկորդ Բելառուսի ազգային հավաքականում անցկացված խաղերի քանակով. ազգային թիմի կազմում նա մասնակցել է 80 հանդիպման և խփել երեք գոլ։ 2009 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Կուլչիյը նախ կրկնել է Գուրենկոյի ռեկորդը հավաքականում անցկացրած խաղերի թվով[7], ապա գերազանցել այն։

Մարզչական խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո Սերգեյ Գուրենկոն նշանակվել է Մինսկի «Դինամո» ակումբի գլխավոր մարզիչ[8], եղել է ակումբի մարզչական շտաբի կազմում[9]։ Սակայն մեկ տարի անց նա թողել է պաշտոնը[10]։ Հետագայում նա գլխավորել է Ժոդինոյի «Տորպեդո ԲելԱԶ» ակումբը[11]՝ այդ պաշտոնում մնալով երկու տարի[12]։ 2012 թվականի օգոստոսի 31-ին նա նշանակվել է Մինսկի «Դինամոյի»[13], սակայն շուտով կրկին լքել է ակումբը[14]։

Որոշելով շարունակել իր մարզչական կարիերան՝ Սերգեյ Գուրենկոն վերադարձել է Ռուսաստան և ընդգրկվել «Կրասնոդարի» մարզչական շտաբի կազմում[15], սակայն հեռացել է Սլավոլյուբ Մուսլինի պաշտոնից ազատվելուց հետո[16]։ 2014 թվականի փետրվարին դարձել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբի մարզիչ[17], նույն թվականի հուլիսին նշանակվել է «Ամկարի» ավագ մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի մարզչական շտաբում։ Հետագայում Սերգեյ Գուրենկոն Սլավոլյուբ Մուսլինի հետ տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ», որտեղ երկուսն էլ աշխատել են երեք ամիս[18]։

Ձեռքբերումներ խմբագրել

 /  Բելառուս խմբագրել

  •   Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր - 2009
  •   Բելառուսի գավաթակիր - 1992/1993

  Իսպանիա խմբագրել

  •   Իսպանիայի գավաթակիր - 2000/2001

  Ռուսաստան խմբագրել

  •   Ռուսաստանի չեմպիոն - 2004
  •   Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1995
  •   Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (3) - 1998, 2005, 2006
  •   Ռուսաստանի գավաթակիր (3) - 1995/1996, 1996/1997, 2006/2007
  •   Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1997/1998
  •   Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2005
  •   Համագործակցության չեմպիոնների գավաթակիր - 2005

  Իտալիա խմբագրել

  •   Իտալիայի գավաթակիր - 2001/02
  • Բելառուսի տարվա ֆուտբոլիստ - 1999

Արդյունքներն ըստ մրցաշրջանների խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Խաղեր Գոլեր
1989 «Խիմիկ» (Գրոդնո) 7 0
1990 «Խիմիկ» (Գրոդնո) 41 1
1991 «Խիմիկ» (Գրոդնո) 38 1
1992 «Խիմիկ» (Գրոդնո) 15 0
1992/1993 «Նեման» (Գրոդնո) 29 0
1993/1994 «Նեման» (Գրոդնո) 29 0
1994/1995 «Նեման» (Գրոդնո) 26 2
1995 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 13 0
1996 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 32 1
1997 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 32 1
1998 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 29 0
1999 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 6 2
1999/2000 «Ռոմա» 6 0
2000 «Ռոմա» 0 0
2000/2001 «»Ռեալ Սարագոսա 11 0
2001/2002 «Պարմա» 3 0
2002/2003 «Պյաչենցա» 25 1
2003 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 5 0
2004 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 26 0
2005 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 26 0
2006 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 29 1
2007 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 29 1
2008 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 28 0
2009 «Դինամո» (Մինսկ) 15 0
2014 «Պարտիզան» (Մինսկ) 7 0

Ընտանիք խմբագրել

Սերգեյ Գուրենկոն ամուսնացած է, ունի երկու որդի՝ Արտյոմն (ծնվել է 1994 թվականին) ու Նիկիտան (ծնվել է 1998 թվականին), և մեկ դուստր՝ Պոլինան (ծնվել է 2008 թվականին)[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Партизан-2002 (Минск)
  5. Гуренко перейдет из «Локомотива» в минское «Динамо»
  6. «ФК «Клецк» — ФК «Партизан» 0:3». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  7. Кульчий повторил рекорд Гуренко по числу матчей за сборную Белоруссии
  8. Гуренко завершил карьеру и стал главным тренером минского «Динамо»
  9. Гуренко войдет в тренерский штаб минского «Динамо»
  10. Гуренко покинул пост главного тренера минского «Динамо»
  11. Гуренко возглавил жодинское «Торпедо»
  12. Гуренко покинул пост главного тренера «Торпедо-БелАЗ»
  13. «Гуренко стал спортивным директором минского «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  14. Сергей Гуренко покинул пост спортивного директора минского «Динамо»
  15. Гуренко вошел в тренерский штаб «Краснодара»
  16. Гуренко и Стоянович покинули тренерский штаб «Краснодара»
  17. Гуренко вошел в тренерский штаб нальчикского «Спартака»
  18. МУСЛИН И ГУРЕНКО ПОЛУЧИЛИ ОТСТАВКУ В ЛЬЕЖЕ
  19. Гуренко ушёл из «Локомотива» из-за дочери(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գուրենկո» հոդվածին։