Վենսան Կանդելա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Վենսան Կանդելա (ֆր.՝ Vincent Candela, հոկտեմբերի 24, 1973(1973-10-24)[1][2][3], Bédarieux), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան։

Վենսան Կանդելա
ֆր.՝ Vincent Candela
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վենսան Կանդելա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ 1973, հոկտեմբերի 24
Ծննդավայր Բեդարյե, Ֆրանսիա
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991—1995

1995—1997

1997—2005

2005

2005-2006

2006-2007

2007

Ֆրանսիա Թուլուզ

Ֆրանսիա Գենգամ

Իտալիա Ռոմա

Անգլիա Բոլթոն

Իտալիա Ուդինեզե

Իտալիա Սիենա

Իտալիա Մեսսինա

56 (3)

48 (2)

210 (14)

10 (0)

26 (1)

14 (0)

17 (0)
Ազգային հավաքական
1996-2003 Ֆրանսիա Ֆրանսիա 40 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նվաճումներ խմբագրել

Աշխարհի առաջնության չեմպիոն՝ 1998

• Եվրոպայի առաջնության չեմպիոն՝ 2000 թ.

Իտալիայի չեմպիոն՝ 2001 թ.

Իտալիայի սուպերգավաթակիր՝ 2001 թ.

Հրաժեշտի հանդիպում խմբագրել

2009 թ. հունիսի 5-ին Ռոմայի նախկին պաշտպան Կանդելան անցկացնում էր հրաժեշտի հանդիպում։ Իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Ռոմայում, որի հետ էլ 2001 թ. նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը։ 1998 թ. Կանդելան Ֆրանսիայի հավաքականի հետ կարողացավ դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն։

Եվ այսպես 2001 թ. Ռոմայի և 1998 թ. Ֆրանսիայի կազմերը հանդիպեցին խաղադաշտում։ Տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվեց Աբրուցցո քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։

Երկրպագուները ցնծում էին, երբ խաղադաշտում հայտնվեցին Ֆրանչեսկո Տոտտին և Զինեդին Զիդանը։

Թիմերի կազմերը

Ռոմա (2000/01) - Լուպատելլի, Կաֆու, Կանդելա, Ալդաիր, Պեպե, Նակատա, Տոմազզի, Դե Ռոսսի, Դելվեկկիո, Մոնտելլա, Տոտտի (թիմի ավագ)

Ֆրանսիա (1998) - Լամա, Դեսայի, Թյուրամ, Պիրես, Բլան, Դեշամ, Մակելելե, Դյուգարրի, Ջորկաեֆ, Լյամուշի, Զիդան (թիմի ավագ)

Հանդիպման Մրցավար - Ստեֆանո Ֆարինա։

Հանդիպումն ավարտվեց Ռոմայի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 5։ 3։ Ռոմայի կազմում գոլեր հեղինակեցին Մոնտելլան (2), Դելվեկկիոն, Տոմազզին, Դի Ֆրանչեսկոն։ Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Ջորկաեֆը, Լյամուշին, Դյուգարրին։

Հղումներ խմբագրել

Վենսան Կանդելան www.burndenaces.co.uk կայքում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսան Կանդելա» հոդվածին։