Սերգեյ Գալստյան (երգիչ)

հայ օպերային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գալստյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Արտյոմի Գալստյան (նոյեմբերի 5, 1924(1924-11-05) - հունիսի 26, 2001(2001-06-26)), հայ օպերային երգիչ, քնարական բարիտոն։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967

Սերգեյ Գալստյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 5, 1924(1924-11-05)
Մահացել էհունիսի 26, 2001(2001-06-26) (76 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1949)
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Գալստյանը ծնվել է Լենինականում։ 1942 թվականին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան՝ Նիկոլայ Սպերանսկու դասարանը։ 1949-1974 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ[1], եղել է Հայպետէստրադայի, պարի պետական անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի Կապելլայի տնօրենը։ Եղել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտորը։ Սերգեյ Գալստյանի անմիջական մասնակցությամբ ստեղծվել են Երևանի Մնջախաղի, Կամերային թատրոնները, «Ուրարտու», «Արմինե», «Էրեբունի» էստրադային համույթներ, աշուղական կոլեկտիվներ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում։ Երգել է նաև տարբեր ազգերի ժողովրդական երգեր։ 1974 թվականին թողել է բեմը[2][3]։

Դերերգեր խմբագրել

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1960
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1967

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սերգեյ Գալստյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. ГАЛСТЯН Сергей Артёмович