Սերգեյ Բուռնազյան

հայ օդաչու

Սերգեյ Ավդեյի Բուռնազյան (մայիսի 28, 1918(1918-05-28), Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Don Soviet Republic, ՌԽՖՍՀ[1][2] - ապրիլի 15, 1943(1943-04-15)[1]), հայ օդաչու, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 02.08.1944), ավագ լեյտենանտ։

Սերգեյ Բուռնազյան
մայիսի 28, 1918(1918-05-28) - ապրիլի 15, 1943(1943-04-15)[1] (24 տարեկան)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Don Soviet Republic, ՌԽՖՍՀ[1][2]
ԳերեզմանԲորիսոգլեբսկ[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակկործանիչ ավիացիա
Կոչումավագ լեյտենանտ[2]
Պաշտոնէսկադրիլիայի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Կենսագրություն խմբագրել

1931 թվականից բնակվել է Երևանում։

Ավարտել է Խերսոնի ավիաուսումնարանը։ Հայրենական մեծ պատերազմ 1941-1945) գործողությունների ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942 թվականի հոկտեմբերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։

Մասնակցել է Բրյանսկի, Խարկովի շրջաններում մղված մարտերին, Ստալինգրադյան և Հարավային ռազմաճակատների գործողություններին։

 
Սերգեյ Բուռնազյանի հուշատախտակը Երևանի Կողբացու փողոցում

Կատարել է 244 մարտական թռիչք, ոչնչացրել թշնամու 24 ինքնաթիռ, որոնցից 10-ը միայն մեկ օրվա՝ 1942 թվականի սեպտեմբերի 8-ի ընթացքում։

Հիշատակ խմբագրել

Սերգեյ Բուռնազյանի անունով են կոչվել Հայաստանի ավիամարզական ակումբը, Երևանի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բուռնազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 612