Սերբիայի քաղաքականություն

Սերբիայի քաղաքականությունը հիմնված է խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքի վրա։ Սերբիայի վարչապետը Սերբիայի կառավարության ղեկավարն է, Սերբիայի նախագահը՝ պետության ղեկավարը։ Սերբիան խորհրդարանական հանրապետություն է, որը իշխանությունը բաժանում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների։

ԻշխանությունԽմբագրել

ԳործադիրԽմբագրել

Գործող նախագահը Ալեքսանդր Վուչիչն է։ Վարչապետը վերահսկում է իշխանության գործադիր ճյուղը և ղեկավարում է կառավարությունը։ Նախագահի ընտրություններն անցնում են համաժողովրդական քվեարկությամբ, պետության ղեկավարն ընտրվում է 5 տարով և չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելի: Ընդ որում, նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային պաշտոն է։

Վարչապետը նշանակում է իր կառավարության անդամներին։ Իշխանության լիազորությունները ներկայացված են վարչապետի, նրա տեղակալների և այլ նախարարների մոտ[1]։

ՕրենսդիրԽմբագրել

Սերբիայի Խորհրդարանը մապալատ է։ Բաղկացած է 250 պատգամավորից, որոնք համամասնական ընտրակարգով ընտրվում են գաղտնի քվեարկությամբ[2]։

ԴատականԽմբագրել

Սերբիայում բարձրագույն դատարանը Գերագույն վճռաբեկ դատարանն է, որը քննում է տարբեր գործերի (այդ թվում՝ քրեական) վերաբերյալ որոշումները, որոնք բողոքարկվել են ստորին ատյանների դատարաններում: 2008 թվականից դատարանների կազմակերպման մասին օրենքի համաձայն՝ երկրում դատարանների թիվը 168-ից նվազել է մինչև 64։ Ստեղծվել են Սերբիայի բազային, բարձրագույն և վերաքննիչ դատարանները, ինչպես նաև Գերագույն վճռաբեկ դատարանը[3]։ Կան նաև հատուկ դատարաններ՝ առևտրային դատարան, առևտրային վերաքննիչ դատարան և Սերբիայի վարչական դատարան:

ԸնտրություններԽմբագրել

Սերբիան բազմակուսակցական համակարգի կողմնակից է. երկրում արձանագրվել են բազմաթիվ քաղաքական կուսակցություններ։ Համակարգը թույլ չի տալիս մեկ կուսակցության դառնալ իշխող և պարտադրում է կուսակցություններին կոալիցիոն կառավարություն ձևավորելու նպատակով կոալիցիաներ ձևավորել։ Ընտրություններն անցկացվում են խորհրդարանական, մարզային և քաղաքային մակարդակներում յուրաքանչյուր 4 տարին մեկ։

Միջազգային հարաբերություններԽմբագրել

Սերբիան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և այլ կազմակերպությունների անդամ է: Սերբիայի առաջատար ռազմավարական գործընկերներն են Եվրամիությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը։ Սերբիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է և համապատասխան պահանջներ է կատարում բանակցությունների վարման շրջանակներում[4]։ Նա նաև ԱՀԿ-ին անդամակցելու թեկնածու է[5]։

2008 թվականի փետրվարի 17-ին ալբանացիները հռչակել են նրա անկախությունը։ ՄԱԿ-ի մի շարք անդամներ Կոսովոն ճանաչել են անկախ պետություն, մինչդեռ Սերբիան և ՄԱԿ-ի մյուս անդամների զգալի մասը Կոսովոն անկախ չեն ճանաչում: Սերբիայի կառավարությունը, պնդելով Կոսովոյի բոլոր բնակիչների համար նորմալ կյանքի հասնելու ցանկության մասին, հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի ճանաչում նրա անկախությունը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին։ Վերցված է 2015-05-24 
  2. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին։ Վերցված է 2015-05-24 
  3. http://www.osce.org/serbia/82759?download=true
  4. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-30-ին։ Վերցված է 2015-05-24 
  5. «World Trade Organization, Country Profile, Serbia»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին։ Վերցված է 2017-04-18