Սևերեկ
Սևերեկ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգում, Հայկական Տավրոսի լեոնաբազուկ Սևավերակի լեռների (այժմ՝ Կարաջադաղ) և Եփրատի միջև, Դիարբեքիր - Ուրֆա ճանապարհին։
Աշխարհագրություն
խմբագրելՍևավերակում աճում են խաղողի ընտիր տեսակներ, նուռ, թուզ, սեխ և ձմերուկ։ Մերձակա անտառը հարուստ է ընկուզենու, կաղնու, պիստակենու, խնձորենու և տանձենու ծառերով։
Պատմություն
խմբագրել1895 թվականին Սևավերակի հայերը նույնպես ենթարկվել են թուրքական կոտորածի ու կողոպուտի։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, հայերի զգալի մասը զոհվեց Սևավերակում և Ուրֆա տանող ճանապարհին։ Դեյր Էլ-Զոր աքսորվածներից փրկվեցին աննշան թվով մարդիկ։ Սևավերակում այժմ Թուրքիայի Ուրֆայի նահանգի Սիվերեք գավառի կենտրոնն է։
Բնակչություն
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սևավերակը ուներ շուրջ 2500 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ, պարտիզպանությամբ, արհեստներով և առևտրով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՈւնեին եկեղեցի և դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |