Սեսիլիա Քրուլ
Սեսիլիա Քրուլ (իսպ.՝ Cecilia Krull; հունիսի 29, 1986, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգչուհի, ով հայտնի է դարձել «Something's Triggerred» և «My Life Is Going On» երգերի շնորհիվ, որոնք դարձել են «Երեք մետր երկնքից վեր» ֆիլմի և «Թղթե տունը» հեռուստասերիալի գլխավոր երգեր[1]։
Սեսիլիա Քրուլ | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Cecilia Krull |
Ի ծնե անուն | իսպ.՝ Cecilia Krull López |
Ծնվել է | հունիսի 29, 1986 (38 տարեկան) Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | Պարային |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 1993-այժմ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է դաշնակահար հոր և երգչուհի մոր ընտանիքում։ Սեսիլիայի կարիերան սկսել է 7 տարեկանում Դիսնեյի արտադրություններում և շարունակվել է մինչև 14 տարեկանը։ Նա միջազգային հռչակ է ձեռք բերել 2017 թվականի «My Life Is Going On» երգով, որը դարձել է Նեթֆլիքսի ամենահաջող նախագծերից մեկի՝ «Թղթե տունը» հեռուստասերիալի գլխավոր երգը[2]։
Ընտրված սկավառակագրություն
խմբագրելԻսպանացի երգչուհի Սեսիլիա Քրուլը աշխատել է հեղինակ Մանել Սանթիսթեբանի հետ, ներկայացնլով հետևյալ երգերը․
Սինգլներ
խմբագրել- «All My Fears», Ուղեղի արտահոսք (իսպ.՝ Fuga de Cérebros) ֆիլմի համար (2009)
- «Something's Triggered», Երեք մետր երկնքից վեր (իսպ.՝ Três Metros Sobre o Céu) ֆիլմի համար (2010)
- «My Life Is Going On», Թղթե տունը (իսպ.՝ La Casa de Papel) հեռուստասերիալի գլխավոր սաունդթրեք (2017)
- «La verdad», Պատահար (իսպ.՝ El Accidente) հեռուստասերիալի համար (2018)
- «Agnus Dei», Վիզավի (իսպ.՝ Vis a Vis) հեռուստասերիալի գլխավոր սաունդթրեք՝ Մալա Ռոդրիգեզի հետ միասին (2019)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «La Casa de Papel / Money Heist – The Soundtrack on Spotify». spotify.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Cecilia Krull Biografia» (իտալերեն). rockol.it. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սեսիլիա Քրուլ Internet Movie Database կայքում
- Սեսիլիա Քրուլ Rockol կայքում