Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ (ֆր.՝ Président de la République démocratique du Congo, սվահիլի՝ Rais wa Jamhuri ya Kidemokrasia ya Kongo, լինգալաMokonzi wa Republíki ya Kongó Demokratíki), հանդիսանում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պետության գլուխը և զինված ուժերի գերագույն հրամանատարը։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ
[[Պատկեր:պաշտոնավար=Ֆելիքս Չիսեկեդի|120px]]
ՏիտղոսՁերդ գերազանցություն
ՆստավայրՊալայս դե լա Նատիոն,Կինշասա
Պաշտոնավարման ժամկետ5 տարի
Անդրանիկ պաշտոնավարԺոզեֆ Կասավուբու
Ձևավորում1960 թվականի հունիսի 30
Աշխատավարձամսական 51,500 ԱՄՆ դոլլար[1]
ԿայքԿԴՀ-ի նախագահի պաշտոնական կայքէջ

ԿԴՀ-ում նախագահի պաշտոնը հիմնադրվել է 1960 թվականի առաջին սահմանադրությամբ, որը հայտնի է նաև որպես «Հիմնարար օրենք»։ Պաշտոնի լիազորությունները տարիների ընթացքում փոփոխվել է՝ սկսած գործադիր իշխանությունում սահմանափակ դերից մինչև բացարձակ բռնապետություն։ Ներկայիս սահմանադրությամբ նախագահը կիսանախագահական հանրապետությունում բարձրագույն ինստիտուտն է։

Նախկին նախագահ Ջոզեֆ Կաբիլայի սահմանադրական մանդատը պետք է ավարտվեր 2016 թվականի դեկտեմբերի 20-ին, բայց իր կողմից երկարաձգվեց մինչև 2017 թվականի վերջը[2] և նա շարունակեց պաշտոնավարել մինչև նախագահական ընտրությունների անցկացնումը, որը տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերին, որտեղ Ֆելիքս Չիսեկեդին ընտրվեց և ստանձնեց պաշտոնը 2019 թվականի հունվարի 24-ին։

Նախագահի լիազորություններ խմբագրել

Սահմանադրությամբ ստեղծված կիսանախագահական համակարգը հիմնականում փոխառված է Ֆրանսիայի սահմանադրությունից։ Նախագահը զբաղեցնում է պետության ամենաբարձր պաշտոնը և բարձր է դասվում բոլոր մյուս քաղաքական գործիչներից։

Թերևս նախագահի ամենամեծ լիազորությունը վարչապետ ընտրելու նրա լիազորությունն է։ Այնուամենայնիվ, նախագահը, եթե գոյություն ունի խորհրդարանական կայուն մեծամասնություն, պետք է վարչապետ ընտրի խորհրդարանական մեծամասնությունից նրանց հետ բանակացելուց հետո, իսկ եթե չկա կայուն խորհրդարանական մեծամասնություն, նախագահը պետք է ընտրի վարչապետ, ով ունի 30 օր ժամանակավոր մանդատ, որպեսզի կոալիցիա ստեղծի։ Վարչապետը և կառավարությունը Ազգային ժողովին ներկայացնում են գործողությունների ծրագիր, որը բացարձակ մեծամասնությամբ ընդունում է կառավարությանը և գործողությունների ծրագիրը։ Միայն Ազգային ժողովը լիազորություն ունի վարչապետի կառավարությանը հեռացնելու։

  • Երբ Ազգային ժողովի մեծամասնությունը ունի նախագահին հակառակ քաղաքական հայացքներ, սա հանգեցնում է քաղաքական համակեցության։ Այդ դեպքում, նախագահի լիազորությունները նվազում են, քանի որ դե ֆակտո լիազորությունները հիմնված են վարչապետի և Ազգային ժողովի վրա և անմիջականորեն չի վերագրվում նախագահի պաշտոնին։ Դեռևս, սահմանադրական կոնվեցիան այնպիսին է, որ թույլ է տալիս նախագահին ղեկավարել արտաքին քաղաքականությունը, չնայած որ նա պարտավոր է աշխատել այդ ոլորտում արտգործնախարարի հետ։
  • Երբ Ազգային ժողովի մեծամասնությունը նրա կողմնակիցն է, նախագահը ստանում է առավել ակտիվ դեր և կարող է ղեկավարել կառավարության քաղաքականությունը։

Նախագահի պաշտոնական լիազորությունների թվում.

  • Նախագահն ապահովում է Սահմանադրության հարգումը և ապահովում է պետական մարմինների և հաստատությունների պատշաճ գործունեությունը, ինչպես նաև պետության շարունակականությունը։ Նա երաշխավորում է ազգի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ու ապահովում է միջազգային պայմանագրերի պահպանումը[3]։
  • Նախագահը նշանակում է վարչապետին և, գործելով վերջինիս խորհրդով, նշանակում և հեռացնում է կառավարության մյուս անդամներին[4]։
  • Նախագահը հրավիրում և նախագահում է Նախարարների խորհրդի նիստերը, հրապարակում օրենքները և տալիս հրամանագրեր[5]։
  • Նախագահը լիազորում է մարզպետներին և փոխմարզպետներին[6]։
  • Նախագահը, կառավարության առաջարկով, Նախարարների խորհրդի քննարկումից հետո նշանակում կամ հեռացնում է․[4]
    • Դեսպաններին և դիվանագիտական այլ պաշտոնյաներին
      • Զինված ուժերի և ազգային ոստիկանության ծառայողներին՝ Բարձրագույն պաշտպանության խորհրդի կարծիքը լսելուց հետո;
    • Գլխավոր շտաբի պետին, զինված ուժերի հիմնական մասնաճյուղերի հրամանատարներին՝ Բարձրագույն պաշտպանության խորհրդի կարծիքը լսելուց հետո.
    • Բարձրաստիճան քաղաքացիական ծառայողներին.
    • Հանրային ծառայությունների և հաստատությունների համար պատասխանատու անձանց.
    • Պետության ներկայացուցիչներին պետական ձեռնարկություններում;
    • Դատավորներին և դատախազներին՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով[7]։
  • Նախագահը զինված ուժերի գերագույն հրամանատարն է և նախագահում է Բարձրագույն պաշտպանության խորհուրդը[8]։
  • Նախագահը շնորհում է ազգային պարգևներ[9]։
  • Նախագահը կարող է հայտարարել արտակարգ դրություն, երբ ծանրակշիռ հանգամանքները սպառնալիք են ազգային անկախության կամ տարածքային ամբողջականության համար, կամ երբ դրանք պատճառում են հաստատությունների պատշաճ գործունեության խափանում[10]։
  • Նախագահը կարող է պատերազմ հայտարարել խորհրդարանի երկու պալատների թույլտվությամբ՝ Նախարարների խորհրդի քննարկումից հետո և Բարձրագույն պաշտպանության խորհրդի կարծիքը լսելուց հետո[11]։
  • Նախագահը կարող է ներում շնորհել, փոխհատուցել կամ կրճատել պատիժները[12]։
  • Նախագահը նշանակում և հավատարմագրում է դեսպաններ արտասահմանյան երկրներում և միջազգային կազմակերպություններում և ընդունում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ[13]։
  • Նախագահը կառավարության հետ համատեղ սահմանում է ազգային քաղաքականությունը և պատասխանատու է պաշտպանության, անվտանգության և արտաքին քաղաքականության համար[14]։

Պահանջներ խմբագրել

Կոնգոյի Սահմանադրության 72-րդ հոդվածում ասվում է, որ նախագահը պետք է ծնված լինի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և պետք է առնվազն 30 տարեկան է։ Ավելին, նախագահը պետք է չունենա քաղաքացիական կամ քաղաքական իրավունքի խախտումներ։

Իրավահաջորդություն խմբագրել

Սահմանադրության 75-րդ և 76-րդ հոդվածները սահմանում են, որ նախագահի մահից կամ հրաժարական տալուց հետո պաշտոնի թափուր տեղը հայտարարում է Սահմանադրական դատարանը։ Սենատի նախագահը դառնում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Անկախ ընտրական հանձնաժողովը պետք է ընտրությունները կազմակերպի Սահմանադրական դատարանի կողմից թափուր պաշտոնի պաշտոնական հայտարարությունից հետո վաթսունից իննսուն (90)[15] օրվա ընթացքում։

Այլ տեղեկություններ խմբագրել

 
Պալայս դե լա Նատիոն, Կինշասա

Նախագահի պաշտոնական գրասենյակը Կինշասայում գտնվող Պալայս դե լա Նատիոնն (Ազգի պալատ) է։

Նախագահի պաշտոնական նստավայրը Կինշասայում գտնվող Կամպ Տշատշի պալատն է, չնայած այն չի օգտագործվել, քանի որ 1997 թվականին թալանվել էր։ Նախագահի մյուս նստավայրերը ներառում են.

  • Պալայս դե Մարբրե - այստեղ դիմավորում է օտարերկրյա հյուրերին
  • Դոմեյն դե լա Ռվինդի - գտնվում է Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքում

Ընտրություններ խմբագրել

2006 թվականի սահմանադրության համաձայն՝ Նախագահն ուղղակիորեն ընտրվում է հնգամյա ժամկետում և վերընտրվում է միայն մեկ անգամ համընդհանուր ընտրական իրավունքով։ Առաջին նախագահը, որը ընտրվել է այս դրույթների համաձայն, 2006-ի ընտրություններում Ջոզեֆ Կաբիլան է։

Նախագահի ընտրվելուց հետո նա անցնում է ինվեստիտուրայի հանդիսավոր արարողությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The highest and lowest paid African presidents - Business Daily». Business Daily.
  2. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 69 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine.
  3. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 69 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine.
  4. 4,0 4,1 Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 81 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  5. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 79 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  6. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 80 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  7. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 82 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  8. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 83 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  9. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 84 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  10. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 85 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  11. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 86 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  12. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 87 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  13. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 88 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  14. Constitution of the Democratic Republic of the Congo, 2006, article 91 Արխիվացված 5 Հուլիս 2013 Wayback Machine
  15. Constitution of the DRC

Արտաքին հղումներ խմբագրել