Սեն Ժան Կապ Ֆեռա

Թաղամաս Պրովենսում, Ալպես, Կոտե Դազուր, Ֆրանսիա
(Վերահղված է Սեն-Ժան-Կապ-Ֆերրաից)

Սեն Ժան Կապ Ֆեռա (ֆր.՝ Saint-Jean-Cap-Ferrat)` բուժավայր և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր դարտամենտի Նիցցայի շրջանի Բոսոլեյ կանտոնում, Լազուր ափին[2]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքը ներառված է եղել Վիլֆրանշ-սյուր-Մեր կանտոնի (Նիցցա շրջան) վարչական կազմի մեջ։

Սեն Ժան Կապ Ֆեռա
Saint-Jean-Cap-Ferrat
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԾովափնյա Ալպեր
ՇրջանՊրովանս Ալպեր Լազուր ափ
ՀամայնքԲոսոլեյ
Մակերես2,48 կմ քառ կմ²
Բնակչություն1889 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06230[1]
Պաշտոնական կայքsaint-jean-cap-ferrat.fr(ֆր.)
Սեն Ժան Կապ Ֆեռա (Ֆրանսիա)##
Սեն Ժան Կապ Ֆեռա (Ֆրանսիա)

Համայնքի տարածքը` 2,48 կմ քառ․, բնակչությունը՝ 2172 մարդ[3][4] (2006) կայունացման միտումով` 1889 մարդ[5] (2012), բնակչության խտությունը` 761,7 մարդ/կմ քառ․:

Պատմություն խմբագրել

Այս վայրը հանգստացողների համար «հայտնաբերել է» բելգիական թագավոր Լեոպոլդ II-ը, ով 1902 թվականին Վիլֆրանշի արևելքում կառուցել է մի պերճաշուք վիլլա իր սիրուհի Կառոլին Լակրուայի համար։ Այժմ սա ամենաթանկ վիլլան է աշխարհում[6]։ 20-րդ դարի կեսերին այն պատկանում էր իտալացի արդյունաբերող Ջովաննի Անելլիին։ Վիլլան հռչակավոր է իր վեհ համաչափությամբ, պաշտպանվում է ֆրանսիական պետության կողմից որպես պատմության և մշակույթի հուշարձան։ Ֆիլմի սիրահարների համար նա հայտնի է հետպատերազմյան շրջանի «Կարմիր կոշիկներ» (1948) և «Բռնել գողին» (1955) ժապավեններից։ 2008 թվականին հաղորդագրություն տարածվեց, թե Լեոպոլդի վիլլան շուրջ կես միլիարդ եվրո արժողությամբ ձեռք է բերել Միխայիլ Պրոխորովը։ Ավելի ուշ գործարքը չեղյալ է համարվել[7]։

20-րդ դարի սկզբին Ռիվերայի այս մասը պատկանում էր բելգիական թագին։ Ափամերձ Մորիս Ռուվեում, որը գտնվում է մոտակա Բոլյո սյուր Մերում, կառուցվել են վիլլաններ, որոնցից հատկապես հայտնի է Էֆրուսսի-դե-Ռոտշիլդ վիլլան։ 11-րդ դարի Սենթ-Օսպիս մատուռը գտնվում է բելգիական զինվորական գերեզմանոցի հարևանությամբ։ Վերջիններս մահացել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իսկ նավահանգստում կա ռումբերի թանգարան, որտեղ ցուցադրված են 4500 ցուցանմուշներ։

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է՝ 2014 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 1889 մարդ։

Բնակչության թվաքանակը
19621968197519821990199920042006200920112012
24162356226822152248189521032172203520141889

Բնակչության քանակի շարժընթացը[9]`

Տնտեսություն խմբագրել

2010 թվականից աշխատունակության տարիքի է 1281 մարդ (15-64 տարեկան), 930-ը եղել են տնտեսապես ակտիվ, 351-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 72,6 %, 1999 թվականին՝ 70,5 %)։ 930 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 865 մարդ (486 տղամարդ և 379 կին), 65-ը մնացել են գործազուրկ (26 տղամարդ և 39 կին)։ 351 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 103-ը աշակերտներն են և ուսանողները, 94-ը թոշակառուները, իսկ մնացած 154-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[10][11]։

2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակի 626 էր, որտեղ ապրում էին 1320 մարդ։ Ընդ որում միջին թվով մեկ հարկատուի եկամուտը կազմում է 21 հազար 505 եվրո[12]։

2012 թվականին Սեն-Ժան-Կապ-Ֆերրան բնակարանային թանկության առումով զբաղեցրել է երկրորդ տեղը (Մոնակոյից հետո)[13][14]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 6 августа 2015 года-ին.
  3. «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 30 августа 2015-ին.
  4. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  5. «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  6. Russian oligarch 'invader' pays record £392m for Riviera villa — Times Online
  7. «WebTimeMedias — Nice : les 39 M€ d'arrhes de la villa Leopolda restent acquis à Lily Safra». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  9. «Население коммуны Сен-Жан-Кап-Ферра» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 30 августа 2015 года-ին.
  10. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  11. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  12. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. НП.
  13. «Продаётся первый в мире дом за миллиард долларов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  14. Недвижимость в Сен-Жан-Кап-Ферра(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժան Կապ Ֆեռա» հոդվածին։