Սենտ Մարի (նկար, Վան Գոգ)

(Վերահղված է Սենտ Մարի (Վան Գոգ)ից)

«Սենտ Մարի» (ֆր.՝ Saintes-Maries), 1888 թվականին Վինսենթ վան Գոգի ստեղծած նկարների շարք։ Երբ նկարիչն ապրում էր հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում, նա ճամփորդություն է կատարել դեպի Միջերկրական ծովի ափին գտնվող Սենտ Մարի դը լա Մեր համայնքը, որտեղ ծովի ու քաղաքի մի քանի նկար է արել։

«Ձկնորսական նավակները Սենտ Մարիի ծովափին», հունիս 1888, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ, Նիդերլանդներ (F413)

Սենտ Մարի դը լա Մեր խմբագրել

1888 թվականի հունիսին Վան Գոգն Առլից փոստակառքով ճամփորդություն է կատարել դեպի 30 մղոն հեռավորությամբ Միջերկրական ծովի ափին գտնվող Սենտ Մարի դը լա Մեր գյուղը։ Մեկ շբաթ տևած ճամփորդության նպատակն իր առողջական խնդիրները հաղթահարելն ու մի քանի ծովանկարներ ու ուրվանկարներ անելն էր։ Այդ ժամանակ Սենտ Մարի դը լա Մերը փոքրիկ ձկնորսական գյուղակ էր և ուներ հարյուրից էլ պակաս տուն[1]։

Ծովափ խմբագրել

Ընդամենը մի քանի օրում նա ծովի երկու նկար, գյուղի մեկ նկար է արել ու ինը էսքիզ։ Նկարներից մեկն այժմ Վան Գոգի թանգարանում գտնվող «Ձկնորսական նավակներ Սենտ Մարի դը լա Մերի ծովափին» (F413) կտավն է, որը նա հետևյալ կերպ է նկարագրել իր եղբայր Թեոյին․ «Նավակների էսքիզներն արել եմ առավոտյան, երբ գնացել էի այնտեղ, հիմա դրա հիման վրա նկարն եմ նկարում։ Աջում պատկերել եմ ավելի շատ ծով ու երկինք։ Ես հետևել եմ նավակներին ամեն առավոտ, բայց քանի որ դրանք շատ շուտ են հեռանում, ես դրանք նկարելու ժամանակ չէի ունենում»[2]։ Նկարների աշխատանքի մի մասն ավարտվել է արվեստանոցում, ինչպես օրինակ՝ ավազի, ծովի ու երկնքի վրա լույսի պատկերումը[1]։

Վան Գոգի ստեղծած մյուս ծովապատկերը «Ծովը Սենտ Մարի դը լա Մերում» կտավն է (F415), որտեղ նա ձգտել է պատկերել լույսի ազդեցությունը ծովի վրա։ Նա գրել է, որ «Միջերկրական ծովն ունի սկումբրիայի գույն, այլ խոսքերով ասած՝ փոփոխական է։ Դու չես կարողանում հասկանալ, այն կանաչ է, թե՞ մանուշակագույն, չես իմանում, երբ է կապույտ, քանի որ ամեն հաջորդ պահի մշտափոփոխ փայլը ձեռք է բերում վարդագույն կամ մոխրագույն երանգ»։ Նկարում պատկերված են նաև գյուղ վերադարձող ձկնորսական նավակներ։ Նկարի կանաչ գույնին հակադրություն ապահովելու համար վան Գոգն իր անունը գրել է մեծ պայծառ կարմիր տառերով[3]։

«Ձկնորսական նավակները Սենտ Մարի դը լա Մերում» (F1433) էսքիզը վան Գոգի եղեգնյա գրչով արված նկարներից մեկն է, որի հիման վրա նա ստեղծել է «Ծովը Սենտ Մարի դը լա Մերում» (F415) կտավը։ Վան Գոգի գրչի սահուն շարժումներն էներգիա են հաղորդում նկարին, որը պարզապես տեսողական կրկնօրինակ չպետք է լիներ։ Ինչպես եղեգնյա գրիչի, այնպես էլ «շերտավորված նախշահարվածների» դիրքը վկայում են ճապոնական փայտափորագրության ազդեցության մասին։ Նա կենդանություն է հաղորդել նկարին տեխնիկայի միջոցով։ Պուանտիլիստական կետավոր երկինքը շեշտում է ամպերը։ Փրփրուն ալեբաշերը պատկերված են ուղղահայաց գծերով, իսկ հորիզոնական գծերով պատկերված է հեռվում երևացող ավելի հանդարտ ծովը[4]։

«Ծովապատկեր Սենտ Մարիում» («Ձկնորսական նավակները ծովում») նկարն ստեղծվել է վեց տարի անց, երբ վան Գոգը գրել է, որ ցանկանում է նկարել ավազի, ծովի և երկնքի ծովապատկեր։ Այս նկարում բարձր հորիզոնի և շրջանակի վերին եզրին մոտ գտնվող նավակների համադրությունն ակնկնդիրներին ներքաշում է դեպի նկարի առաջին պլանում և կենտրոնում պատկերված փոփոխական ծովը[1]։

Քաղաք խմբագրել

«Տեսարան Սենտ Մարիից» (F416) կտավի կենտրոնում վան Գոգը պատկերել է հավանաբար նարդոսի շարքեր, որոնց միջոցով նայողին տեղափոխում է կտավի մեջ։ Քաղաքը շրջապատված է պարսպով, որի կենտրոնը կազմում է մի մեծ եկեղեցի։ Նկարն ընդունում է եռաչափ տեսք, որն սկսվում է երկնքում ռելիեֆանման կապույտ ներկի շերտերով։ Դաշտի և քաղաքային շենքերի պատկերման համար օգտագործվել են ավելի նուրբ վրձնահարվածներ[1]։

Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում գտնվում է մի նկար, որը վան գոգն ստեղծել է «Փողոց Սենտ Մարիում» վերնագրով․ կտավը հայտնի է նաև որպես «Տնակներ Սենտ Մարիում» (F1436)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Beaujean, 48-89.
  2. «Fishing Boats on the Beach at Saintes-Maries-de-la-Mer, 1888». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  3. «The Sea at Les Saintes-Maries-de-la-Mer, 1888». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  4. «Fishing Boats at Saintes-Maries-de-la-Mer, 1888». Collection. St. Louis Museum of Art. 2011. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  5. «The Road at Saintes-Maries». Collections. Philadelphia Museum of Art. 2011. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Beaujean, D (2000). Van Gogh: Life and Work. Cologne: Konemann. 3-8290-2938-1.