Սեյրան Ջավուկցյան

հայ քիմիկոս

Սեյրան Գևորգի Ջավուկցյան (հունիսի 5, 1934(1934-06-05), Մեծավան, Կալինինոյի շրջան), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1989): ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995):

Սեյրան Ջավուկցյան
Ծնվել էհունիսի 5, 1934(1934-06-05) (89 տարեկան)
ԾննդավայրՄեծավան, Կալինինոյի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1959)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1989)
Մասնագիտությունքիմիկոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՆուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Սեյրան Ջավուկցյանը ծնվել է 1934 թվականի հունիսի 5-ին Շահնազար (այժմ՝ գյուղ Մեծավան՝ Հայաստանի Լոռու մարզում) գյուղում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-1964 թվականներին աշխատել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1964-1966 թվականներին՝ Կալինինոյի էմալապատման գործարանում, 1970-1975 թվականներին՝ Էլեկտրավակուումային ապարատների ինստիտուտում, 1975-1989 թվականներին՝ Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտում, 1989-1993 թվականներին՝ Նյութաբանության ԳԱ ձեռնարկության լաբորատորիայի վարիչ, 1993-1998 թվականներին՝ տնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են գծային ընդարձակման ջերմային բարձրարժեք գործակից ունեցող մետաղների համար ապակենման և սիտալային (ապակեբյուրեղային նյութերի) զոդերի և ծածկերի ստացմանը։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1990-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր[2]։ Ընտրվել է ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի անդամ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 257։
  2. 1990-1995-ի Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորները