Սեմ Լիվիթ
Սեմ Լիվիթ (անգլ.՝ Sam Leavitt, փետրվարի 6, 1904[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 21, 1984, Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Չխոնարհվող գլուխներ» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Սեմ Լիվիթ անգլ.՝ Sam Leavitt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 6, 1904[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 21, 1984 (80 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1904 թվականի փետրվարի 6-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում[2]։ 1926 թվականից սկսել է աշխատել կինոյում որպես ընթերակա և երկրորդ օպերատոր։ Որպես հիմնական կինոօպերատոր առաջնաելույթ է ունեցել 1932 թվականին «Սեր և կիրք» ֆիլմում։ Հայտնի է ռեժիսոր Ռասսել Ռաուսի «Գող», Սթենլի Կրամերի «Չխոնարհվող գլուխներ» և «Գուշակիր, ով կգա ընթրիքին», Օթթո Փրեմինգերի «Սպանության անատոմիա» և «Հետևանք», ինչպես նաև Սեմյուել Ֆուլերի «Արյունոտ կիմոնո» և Սեմ Պեկինպի «Մայոր Դանդի» ֆիլմերում։ 1935 թվականից Ամերիկական կինոօպերատորների միության անդամ է[2]։
Մահացել է 1984 թվականի մարտի 21-ին ԱՄՆ-ի Վուդլենդ Հիլզ քաղաքում[2]։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1952՝ Գող/The Thief (ռեժիսոր Ռասսել Ռաուս )
- 1954՝ Աստղ է ծնվել/A Star Is Born (ռեժիսոր Ջորջ Քյուքոր)
- 1955՝ Ոսկե ձեռքով մարդը/The Man with the Golden Arm (ռեժիսոր Օթթո Փրեմինգեր)
- 1958՝ Չխոնարհվող գլուխներ/The Defiant Ones (ռեժիսոր Սթենլի Կրամեր)
- 1959՝ Սպանության անատոմիա/Anatomy of a Murder (ռեժիսոր Օթթո Փրեմինգեր)
- 1959՝ Պորք Չոփ Հիլլ բարձունք/Pork Chop Hill (ռեժիսոր Լյուիս Մայլսթոուն)
- 1959՝ Արյունոտ կիմոնո/The Crimson Kimono (ռեժիսոր Սեմյուել Ֆուլեր)
- 1960՝ Հետևանք/Exodus (ռեժիսոր Օթթո Փրեինգեր)
- 1962՝ Խորհուրդ և համաձայնություն/Advise & Consent (ռեժիսոր Օթթո Փրեմինգեր)
- 1965՝ Մայոր Դանդի/Major Dundee (ռեժիսոր Սեմ Պեկինպա)
- 1966՝ Բեթմեն/Batman (2 սերիա, ռեժիսոր Ռոբերտ Բաթլեր)
- 1967՝ Գուշակիր, ով կգա ընթրիքին/Guess Who’s Coming to Dinner (ռեժիսոր Սթենլի Կրամեր )
- 1968՝ Վնասատուների թիմ/The Wrecking Crew (ռեժիսոր Ֆիլ Կարլսոն )
- 1975՝ Մարդն ապակե կրպակում/The Man in the Glass Booth (ռեժիսոր Արթուր Հիլլեր)
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
«Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 «SAM LEAVITT»։ www.cinematographers.nl։ Վերցված է 2017-09-18
- ↑ «The 31st Academy Awards | 1959»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-18
- ↑ «The 32nd Academy Awards | 1960»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-18
- ↑ «The 33rd Academy Awards | 1961»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-18
- ↑ «1953 | Golden Globes» (անգլերեն)։ www.goldenglobes.com։ Վերցված է 2017-09-18