Մարդն ապակե կրպակում

«Մարդն ապակե կրպակում » (1975) (այլ կիրառումեր՝ «Մարդն ապակե վանդակում» և «Մարդն ապակե խցիկում», անգլ.՝ The Man in the Glass Booth), ռեժիսոր Արթուր Հիլլերի դրաման։ Պրեմիերան կայացել է 1975 թվականի մայիսի 17-ին։ Նկարահանված է Ռոբերտ Շոուի համանուն վեպի հիման վրա։ Վեպի հիմքը իրական պատմություն է՝ կապված Մոսսադի գործակալների առևանգման և Իսրայելում նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի դատի իրադարձությունների հետ։ Գլխավոր դերակատարը Մաքսիմիլան Շելլն է, ով արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։ Էդվարդ Անհալթի սցենարն արժանացել է ԱՄՆ-ի սցենարիստների Գալդի մրցանակի անվանակարգին։

Picto infobox cinema.png
Մարդն ապակե կրպակում
անգլ.՝ The Man in the Glass Booth
Մարդն ապակե կրպակում.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
ՀիմքThe Man in the Glass Booth?
Թվական1975
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱրթուր Հիլլեր[2][3]
ՊրոդյուսերԷլի Լանդո
Սցենարի հեղինակԷդվարդ Էնհոլթ
ԴերակատարներՄաքսիմիլիան Շելլ[3], Լուիս Նեթլթոն[3], Լոուրենս Փրեսման[3], Լյութեր Էդլեր[3], Բերրի Կրյոգեր, Լեոնարդո Չիմինո և Լլոյդ Բոչներ[3]
ՕպերատորՍեմ Լիվիթ
ՄոնտաժԴեյվիդ Բրեթերթոն
Պատմվածքի վայրԻսրայել
Տևողություն117 րոպե

ՍյուժեԽմբագրել

Գլխավոր հերոս Արթուր Հոլդմանը (Մաքսիմիլան Շելլ)՝ հաջողակ եվրոպացի բիզնեսմենը, ապրած Հոլոքոստի ժամանակաշրջանում՝ նացիստական ճամբարներում, այժմ ապրում է 1970-ականների Նյու Յորքում՝ Մանհեթենում։ Նա իր գործընկերներին շոկի է ենթարկում պարանոյի նոպաներով, հալածանքների ու կոպիտ հակասեմականության հրամաններով։ Մի գեղեցիկ օր Մոսսադի հրեական մասնագիտական զինված ուժերը առևանգում են Հոլդմանին և հասցնում են Իսրայել՝ դատական քննության համար, որովհետև նա մեղադրել էր նացիստական զինվորականներին ոճրագործության մեջ։ Հրեական դատախազությունն առաջ է քաշում այն բանի ապացույցը, որ Արթուր Հոլդմանի դիմակի տակ թաքնվում է համակենտրոնացման ճամբարի նախկին պարետ Կառլ Ադոլֆ Դորֆը։ Հոլդման-Դորֆը որոշում է ինքն իրեն պաշտպանել և ցույց տալ իրեն մեղադրողներին ոչ միայն իր ենթադրվող մեղքը, այլև իրենց սեփականը։

Ոչ ոք ի վիճակի չէր կանխատեսել դատական գործընթացի ավարտը։ Բարդ ու վիճահարույց խնդիրների, նացիստական ոճրագործության համար խմբակային ու անհատական պատասխանատվության մեջ՝ ֆիլմն առաջադրում է հարցեր Հոլոքոստի զոհերի անուղղակի մեղքի և իրենց պասսիվության մասին, ինչպես նաև բարձրացնում է բարոյա-հոգեբանական խնդիրներ Իսրայելի պետության «Հոլոքոստի սեփականաշնորհման» հնարավորության մասին։

Անվանակարգեր և մրցանակներԽմբագրել

Մաքսիմիլան Շելլը ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին՝ ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար։ Էդվարդ Անհալթը առաջադրվել է որպես «Ամերիկայի սցենարիստների գիլդիա»՝ «լավագույն դրամատիկական ադապտացված սցենարի» համար[4]։

Կրթության մեջ ֆիլմի օգտագործումըԽմբագրել

Տվյալ ֆիլմը կարող է օգտագործվել միջին և ավագ համակարգի կրթության մեջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի, ցեղասպանության, քաղաքական գաղափարների և ազգային-սոցիալիստական պրակտիկների մասին իմացության շրջանակներում։ Այսպես, Ռուսաստանի Ա. Ի. Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանում (Սանկտ Պետերբուրգ) այս ֆիլմն ընդգրկված է «Ցեղասպանության պատմությունը XX դարի միջազգային հարաբերություններում» կրթական ծրագրում[5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0073345/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.filmaffinity.com/en/film161987.html
  4. The Man in the Glass Booth (1975)
  5. «Курс «История геноцида XX века»»։ С. А. Наумов։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-12-25 

Արտաքին հղումներԽմբագրել