Սեմ Լարսոն

շվեդ ֆուտբոլիստ

Սեմ Լարսոն (շվեդ.՝ Sam Larsson, ապրիլի 10, 1993(1993-04-10)[1], Գյոթեբորգ), շվեդ ֆուտբոլիստ։ «Ֆեյենորդ» ակումբի և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան։

Սեմ Լարսոն
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1993(1993-04-10)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Գյոթեբորգ
Հասակ 179 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆեյենորդ
Համար 11
Պատանեկան կարիերա
Ակումբ
2012—2014 Շվեդիա Գյոտեբորգ 49 (6)
2014—2017 Նիդերլանդներ Հերենվեն 86 (23)
2017—մ.հ. Նիդերլանդներ Ֆեյենորդ 0 (0)
Ազգային հավաքական
2013—2015 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 10 (1)

Ակումբային կարիերա խմբագրել

Լարսոնն իր հայրենի քաղաքի «Գյոտեբորգ» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2012 թվականի հոկտեմբերի 21-ին ԱԻԿ ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Ալսվենսկան լիգայում[2]։ 2013 թվականի մարտի 31-ին «Հեկեն» ակումբի դեմ խաղում Սեմը գրավել է հակառակորդի դարպասը՝ խփելով իր առաջին գոլը հոգուտ ակումբի[3]։ Նույն տարում նա օգնել է ակումբին նվաճել Շվեդիայի գավաթը։

2014 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է հոլանդական «Հերենվեն» ակումբի կազմ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր[4]։ օգոստոսի 23-ին «Էքսելսիորա» ակումբի դեմ խաղում նա ակումբի կազմում իր դեբյուտն է կատարել Էրեդիվիզիում[5]։ Նույն մրցաշրջանում Սեմը խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում։

2017 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է «Ֆեյենորդ» ակումբի կազմ[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում Սեմը Չեխիայում հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Մրցաշարում նա մասնակցել է Դանիայի[7], Իտալիայի[8] և Անգլիայի[9] դեմ խաղերին։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Գյոտեբորգ»
  • Շվեյցարիայի գավաթակիր — 2012/2013

Միջազգային

  Շվեդիա (մինչև 21)
  •   Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն — 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Гётеборг VS. АИК 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012—10—21.
  3. «Хеккен VS. Гётеборг 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013—03—31.
  4. «Larsson: 'Heerenveen juiste club op juiste moment'» (հոլանդերեն). sc-heerenveen.nl. Վերցված է 18.8.2014-ին.
  5. «Херенвен VS. Эксельсиор 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014—08—23.
  6. «Sam Larsson voor vier jaar naar Feyenoord» (հոլանդերեն). feyenoord.nl. Վերցված է 21.8.2017-ին.
  7. «Дания (до 21) VS. Швеция (до 21) 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  8. «Италия (до 21) VS. Швеция (до 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  9. «Швеция (до 21) VS. Англия (до 21) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Լարսոն» հոդվածին։