Սեմուել Ադամս, նաև Սամուել կամ Սամուիլ (սեպտեմբերի 27, 1722(1722-09-27)[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[2][3] - հոկտեմբերի 2, 1803(1803-10-02)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[2][3]), ամերիկացի պետական գործիչ, փիլիսոփա։ Որպես Մասաչուսեթս գաղութի քաղաքական լիդեր՝ ստեղծել է գաղտնի հակաբրիտանական «Ազատության որդիներ» կազմակերպությունը, որի հիմնական գործողություններից մեկը եղել է Բոստոնյան թեյախմությունը։ Արդյունքում դարձել է Ամերիկյան հեղափոխության ղեկավարներից մեկը։

Սեմուել Ադամս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1722(1722-09-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[2][3]
Մահացել էհոկտեմբերի 2, 1803(1803-10-02)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[2][3]
ԳերեզմանGranary Burying Ground
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկոնգրեգացիոն եկեղեցի
ԿրթությունՀարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փիլիսոփա
ԱմուսինElizabeth Checkley Adams? և Elizabeth Wells Adams?
Ծնողներհայր՝ Samuel Adams, Sr.?
Զբաղեցրած պաշտոններGovernor of Massachusetts? և member of the State Senate of Massachusetts?
ԿուսակցությունԴեմակրատական-հանրապետական կուսակյություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներHannah Wells?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Samuel Adams Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ժողովականի եկեղեցու ծառայողի ընտանիքում։ Ուսանել է Աստվածաբանություն Հարվարդի համալսարանում, սակայն թողել է դասերը իր հայրիկի սնանկացման պատճառով և դարձել է վաճառական, ընդ որում հաջողակ։ Ավելի ուշ աշխատել է որպես հարկահավաք, իսկ 1970-ական թվականների սկզբներին առաջ է մղվել որպես Մասսաչուսեթսի ներկայացուցիչների պալատի ազդեցիկ անդամ։ 1763 թվականին Յոթնամյա պատերազմի ավարտին կանգնել է քաղաքական ընդդիմության հողին մասնավորապես ամերիկյան առևտրի վերաբերյալ անգլիական կառավարության կողմից սահմանված վրդովվեցնող չափերի պատճառով։ Գործնականում նա եղել է դրոշմանիշային տուրքի ջերմեռանդ ընդդիմադիրը և այդ ուղղությամբ իր քաղաքացիներին մղել է ըմբոստացման( 1765)։

Ադամսն առաջինն է արտահայտել նամակագրության շնորհիվ համատեղ գործողությունների ունակ ազգային հանրությունների համոզմունքների միտքը։ Դրանցից առաջինն ընդդեմ անգլիացիների ամերիկյան գաղութների շրջանաձև նամակն էր, որը գրվել է հենց Ադամսի կողմից 1768 թվականին։ Շրջանաձև լինելը պատճառ հանդիսացավ դեպի Բոստոն անգլիական ռազմական ուժերի ներխուժման համար, որոնց հետ բաց բախման արդյունքում արդեն 1770 թվականին սպանվել են 5 գաղութարարներ։ Այդ միջադեպի հետ կապված տեղեկատվությունն ու ճակատագրական հետաքննության արդյունքում ստացված տեղեկատվությունը լայնորեն կիրառվել է բոլոր ամերիկյան գաղութներում հակաբրիտանական քարոզչությունների համար։ 1772 թվականին Ադամսի առաջարկով հակաբրիտանական քարոզչական հավաքագրման կենտրոն է դառնում Բոստոնը («Բոստոնում Թղթակցության կենտրոն»)։ Ըստ վերջինիս օրինակի՝. տեղական հեղափոխական իշխանության սկզբնավորումը դարձած թղթակցական կոմիտեներ սկզբնավորվեցին բոլոր մյուս գաղութներում։

Ադամսի գաղտնի կազմակերպության մյուս հայտնի գործողությունը Բոստոնյան թեյախմությունն էր (1773), որին ի պատասխան բրիտանական կառավարությունը ընդունել է այսպես կոչված «Անմեղ օրենքները»։ 1774-1782 թթ. ժամանակաշրջանում Առաջին մայրցամաքային կոնգրեսսում հանդես գալով որպես Մասսաչուսեթսի պատգամավոր՝ Ադամսը պնդում էր Անգլիայի հետ պայքարի շարունակմանը և կոչ էր անում անկախության հռչակագրի հայտարարմանը։ Մասնակցել է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի (1776) և Համադաշնության հոդվածների (1777) ստեղծմանը, սակայն վտանգավոր էր համարում Վաշինգտոնի ձգտումը դաշնային կենտրոնի իշխանության նկատմամբ ուժեղացման ձգտումը։ Որպես Մասսաչուսեթսի կողմից համագումարի անդամ 1788 թվականին նա պնդում էր նոր միավորող սահմանադրության ընդունման մասին և անձամբ պատճառ հանդիսացավ ամբողջ Արևմուտքի համար հարևան նահանգները միանալու գործում։

Հեղափոխությունից հետո նա վերադառնում է Բոստոն, որտեղ 1789 թվականին ընտրվում է փոխնահանգապետ, 1794 թվականին Մասսաչուսեթսի նահանգապետ։ Ծերության հասակում նա դադերցրել է իր լիազորությունները 1797 թվականին։

1796 թվականին Ադամսը մասնակցել է ԱՄՆ-ում երրորդ նախագահական ընտրություններին։Նա ստացել է ընտրողների 11% ձայները։ Նախագահ է դառնում նրա զարմիկը Ջոն Ադամս։

Ամերիկյան հիստերոգրաֆիայում Ադամսը համարվում է հակադիր կերպար։ Որոշ հեղինակներ նրան համարում են հեղափոխական պայքարի կազմակերպիչ, իսկ մյուսները՝ վտանգավոր դավադիր, ով իր քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործել է քարոզչություն և հրահրել է փողոցային անկարգություններ։

Կերպարը մշակույթի մեջ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Уэльс, «Life and public services of Samuel A.» (3 т., Бостон, 1865 г.).
  • The writing, ed. by H. A. Cushing, v. 1—4, N. Y., 1904—08.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Адамс, Самуэль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմուել Ադամս» հոդվածին։