Սեմկա Սոկոլովիչ-Բերտոկ (բոս․՝ Semka Sokolović-Bertok, դեկտեմբերի 22, 1935(1935-12-22)[1], Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 4, 2008(2008-03-04)[2][1], Զագրեբ, Խորվաթիա), Հարավսլավացի և բոսնիացի դերասանուհի։ Նա խաղացել է թատրոնում ավելի քան 70 դեր և ավելի քան 50 դեր ֆիլմերում[4]։ Նա նաև իր երիտասարդ տարիներին շատ խոստումնալից շախմատիստ էր , որը 8 անգամ նվաճել էր Խորվաթիայի պատանեկան շախմատի առաջնությունը[5]։

Սեմկա Սոկոլովիչ-Բերտոկ
Ծնվել էդեկտեմբերի 22, 1935(1935-12-22)[1]
ԾննդավայրՍարաևո, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էմարտի 4, 2008(2008-03-04)[2][1] (72 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա,  ՀՍՖՀ և  Հարավսլավիայի Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, շախմատիստ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Սեմկա Սոկոլովիչը ծնվել է Սարաևոյում Բոսնիա և Հերցեգովինա գտնվող բոսնիական ընտանիքում։ Մայրը՝ Աբիդան, դերձակուհի էր[6]։ Նրա հայրը՝ Ռասիմը, ֆինանսական տեսուչ էր, նա մահացավ, երբ Սեմկան երեք տարեկան էր։ Նրա ավագ քույրը, Բադենան (1929-1969), դարձել էր երգչուհի (մեցցո-սոպրանո)[7]։ Նրա ամուսինը խորվաթ շախմատիստ Մարիո Բերտկն էր։

Զագրեբի Դրամատիկական Ակադեմիան ավարտելուց հետո Սեմկա Սոկոլովիչը Զագրեբում խաղացել է Բրանկո Հավելլայի անվան դրամատիկական թատրոնում։ Բացի Զագրեբի թատրոնում աշխատելուց, նա հայտնվեց կինոյի բազմաթիվ դերերում։ Առաջին դեբյուտային ֆիլմը, U mreži-ը, թողարկվել է 1956 թվականին[8]։ Բացի դրանից, նա հանդես է եկել 1967 թվականի Kineski zid հեռուստաֆիլմում (Մաքս Ֆրիշի «Չինաստանի պատը» ներկայացման ադապտացիան)։ Նա հանդես է եկել նաև «Ապակե տիկնիկների կարճ գիշերը» ֆիլմում (1971, ռեժիսոր՝ Ալդո Լադո)։

Roko i Cicibela ֆիլմում հեռուստատեսային ֆիլմում (1978, ռեժիսոր՝ Սթիպե Դելիչ), նա խաղում էր կնոջ գլխավոր դերը։ Սոկոլովիչ-Բերտոկը նկարահանվել է նաև ուսուցչուհու դերում՝ երգիծական Мастера, мастера! ֆիլմում (1980, ռեժիսոր՝ Գորան Մարկովիչ)։ Նրա վերջին ֆիլմը Traktor, ljubezen in Rock’n’Roll-ն էր (2008, ռեժիսոր՝ Բրանկո Դուրիչ)[9]։

2008 թվականի մարտին Սոկոլովիչի որդին՝ Մարիո Բերտոկը, հայտնեց ինսուլտից հետո ներքին արյունահոսությունից նրա մահվան մասին[10]։ Թաղվել է Միրոգոյ գերեզմանատանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.croatiapress.com/20080306-276.php
  3. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  4. Who is who among Bosniacs. Council of the Congress of Bosniac Intelectuals, 2001. — P. 80
  5. «Umrla Semka Sokolović-Bertok» (Bosnian). 2008 թ․ մարտի 6. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Suze i smijeh za divu». Gloria. 2008 թ․ մարտի 17. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  7. «Semka i Badema». Jutarnji. 2008 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  8. «Preminula legendarna glumica Semka Sokolović-Bertok». Index. 2008 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  9. «Odlazak glumačke legende». Gloria. 2008 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  10. «Semka Sokolović-Bertok umrla od moždanog udara». 24 sata. 2008 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  11. Semka Sokolović-Bertok umrla od moždanog udara // 24sata.hr

Գրականություն խմբագրել

  • Bertok-Sokolović, Semka // Tko je tko u Hrvatskoj, 1993

Արտաքին հղումներ խմբագրել