Սեմի Գեյլ

ամերիկացի դերասանուհի

Սեմի Գեյլ (անգլ.՝ Sami Gayle, հունվարի 22, 1996(1996-01-22), Weston, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է CBS–ի «Կապույտ արյուն» հեռուստասերիալում խաղացած Նիկի Ռիգան-Բոյլի դերով։

Սեմի Գեյլ
Ծննդյան թիվ՝հունվարի 22, 1996(1996-01-22) (28 տարեկան)
Ծննդավայր՝Weston, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 3774109

Կենսագրություն խմբագրել

Գեյլը ծնվել է Սանրայզում՝ Ֆլորիդա նահանգում[1]՝ փաստաբանի և նախկին բիզնես-լեդիի ընտանիքում, որը այժմ աշխատում է որպես աղջկա մենեջեր[2]։ Նրա ծնողները հրեաներ են։

Կինոյում և հեռուստատեսությունում աշխատելուց բացի, Հեյլը խաղում է թատրոնում։ Նա Պեթի Լյուպոնի հետ խաղացել է «Գնչուհի» (անգլ.՝ Gypsy)[3] մյուզիքլում, «Օհրա» (անգլ.՝ Oohrah!) ներկայացումում[4] և օսկարակիր ռեժիսոր Ջոնաթան Դեմի «Ընտանեկան շաբաթ»-ում (անգլ.՝ Family Week)[5]։ 2007 թվականին հայտնվել է բրոդվեյական «Ինչպես Գրինչը գողացավ Դոկտոր Սյուզի Սուրբ Ծնունդը» (անգլ.՝ Dr. Seuss' How the Grinch Stole Christmas!) մյուզիքլում[3]։

Ֆիլմագություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009-2010 ս Ինչպես պտտվում է երկիր մոլորակը As the World Turns Հեյդեն Լոուսոն
2010-2017 ս Կապույտ արյուն Blue Bloods Նիկի Ռեյգան-Բոյլ
2011 ս Արքայական ցավեր Royal Pains Նատալի
2011 ֆ Օտարացում Detachment Էրիկա
2012 ֆ Մեդալիոն Stolen Էլիսոն Լոեբ
2013 ֆ Կոնգրես The Congress Սառա Ռայթ
2013 ֆ Զզվանքից մինչև սերը Hateship, Loveship Էդիթ
2014 ֆ Վամպիրների ակադեմիա Vampire Academy Միյա Ռինալդի
2014 ֆ Նոյ Noah Փախստականների աղջիկը
2018 ֆ Կոնֆետների բանկա Candy Jar Լոնա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Q&A with Sami Gayle | Anthem Magazine
  2. Sami Gayle - Page - Interview Magazine
  3. 3,0 3,1 «Sami Gayle's Broadway Biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Oohrah! Opening September 10». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Thielman, Sam (2010 թ․ մայիսի 4). «"Family Week" Variety Review».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմի Գեյլ» հոդվածին։