Սելինա Մուրգա

արգենտինացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Սելինա Մուրգա (իսպ.՝ Celina Murga, ապրիլի 6, 1973(1973-04-06)[1][2], Պարանա, Արգենտինա), արգենտինացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Աննան և մյուսները» (2003 թվական, 6 մրցանակ և 3 միջազգային կինոփառատոների առաջադրում) և «Մենության շաբաթ» ֆիլմերի բեմադրությամբ (2007 թվական, 1 պարգև և 4 միջազգային կինոփառատոների առաջադրում)։

Սելինա Մուրգա
Ծնվել էապրիլի 6, 1973(1973-04-06)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրՊարանա, Արգենտինա
ԿրթությունUniversidad del Cine?
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր
IMDbID ID 0613851

Կենսագրություն

խմբագրել

Աելինա Մուրգան ծնվել է 1973 թվականի ապրիլի 6-ին, Պարանայում։ Ավարտել է Բուենոս Այրեսի կինոմատոգրաֆիայի համալսարանը։ Աշխատել է որպես ռեժիսորի օգնական։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմ։ Նրա առաջին ինքնուրույն լիամետրաժ ֆիլմը «Աննան և մյուսները» ֆիլմն է, որը թողարկվել է 2003 թվականին և ստացել համաշխարհային մրցույթների 6 մրցանակ և քննադատների դրական գնահատականը[3]։ Երկրորդ կինոնկարը «Մենության շաբաթ» ֆիլմն է, որն ավելի բացասական է ընդունվել, քննադատները նշել են, որ կա սյուժեի դինամիկության և երեխա դերասանների ներուժի ոչ լիարժեք օգտագործման բացակայություն[4]։ Սակայն, ֆիլմի ոչ սովորական լեզուն գրավել է Մարտին Սկորսեզեի ուշադրությունը, և նա Սելինա Մուրգային հրավիրեց կարճատև ստաժավորում անցնելու մշակութային հայտնի ընկերությունում[5]։ Ստաժավորման արդյունքում ստեղծվեց նոր՝ «La Tercera Orilla» (Գետի երրորդ ափը) ֆիլմի սցենարը, որը պետք է թողարկվեր 2013 թվականին։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1999՝ «Գիշերվա ներսում» / Interior-Noche (կարճամետրաժ, համահեղինակ)
  • 2002՝ «Երջանիկ երեկո» / Una tarde feliz (կարճամետրաժ)
  • 2003՝ «Աննան և մյուսները» / Ana y los otros (Բուենոս Այրեսում Անկախ կինոյի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ, Ռիո դե Ժանեյրոյում լավագույն լատինաամերիկյան ֆիլմ միջազգային կինոփառատոնի Կինոպրեսայի միջազգային դաշնության մրցանակ, Սալոնիկում միջազգային կինոփառատոնի ռեժիսորի համար մրցանակ, Վիեննայում միջազգային կինոփառատոնի մրցանակ, Վենետիկի կինոփառատոնի հատուկ հիշատակում
  • 2007՝ «Մենության շաբաթ» / Una semana solos (Սալոնիկում միջազգային կինոփառատոնի ռեժիսորի համար մրցանակ)
  • 2010՝ Pavón (կարճամետրաժ)
  • 2012՝ «Սովորական դպրոց»/ Escuela Normal (վավերագրական, Բեռլինի կինոփառատոնի միջազգային կինոփառատոնի հատուկ հիշատակում)
  • 2014՝ «Երրորդ ափ»/ La tercera orilla

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Rich Cline (03.11.2003). «Arthouse Films '03» (անգլերեն). Shadows on the Wall. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  4. Byron Potau (20.06.2009). «Los Angeles Film Festival 2009» (անգլերեն). SBCC Film reviews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  5. A Year of Mentoring на rolexmentorprotege.com

Արտաքին հղումներ

խմբագրել