Սեդրակ Շարիմանյան
Սեդրակ Սիմոնի Շարիմանյան (հունիսի 30, 1898, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1989), խորհրդային հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիր[2]։
Սեդրակ Շարիմանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1898 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1989 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | վիրաբույժ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Ալմա մատեր | Խարկովի ազգային բժշկական համալսարան (1924)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1938) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1924 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1926 թվականից աշխատել է Երևանի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում, 1940 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, նույն թվականից՝ ամբիոնի վարիչ, 1973 թվականից՝ գիտական խորհրդատու։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Երևանի վիրաբուժական, ապա՝ նյարդավիրաբուժական հոսպիտալներում, որպես առաջատար վիրաբույժ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիայի, ուռուցքաբանության, նյարդավիրաբուժության, անհետաձգելի վիրաբուժական օգնության և ՀԽՍՀ–ում տեղաճարակային խպիպի ուսումնասիրության հարցերին։ Շարիմանյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գիտխորհրդի, ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության, առողջապահության և սոցիալական ապահովագրության, հակախպիպային հանձնաժողովների, Անդրկովկասյան վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ և նրանց համագումարների նախագահ, Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։ Եղել է ԽՍՀՄ IV գումարման Գերագույն սովետի և ՀԽՍՀ YI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Նրա ղեկավարությամբ 22 գիտնականներ ստացել են 4 գիտությունների դոկտորի և 18 գիտության թեկնածուի աստիճան։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է՝
- «Կարմիր աստղի» շքանշան 1943,
- Լենինի շքանշան 2 անգամ (1966, 1971)։
- ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրեր (1961, 1963, 1978)
Երկեր
խմբագրելՀեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների։
- Ընդհանուր վիրաբուժություն, Երևան։ Լույս, 1958, 478 էջ։ Ընդհանուր վիրաբուժության ասպարեզում առաջին հայերեն դասագիրք։ 1962, 1975, 1984 թվականներին ունեցել է երեք վերահրատարակություն։
- Անհետաձգելի վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Հայաստան, Երևան,, 1970, 172 էջ
- Зоб в Армении: Сборник науч. трудов / М-во здравоохранения Арм. ССР. Учен. мед. совет ; Под ред. заслуж. деятеля науки проф. Шариманяна С. С. - Ереван : [б. и.], 1964. - 162 с. (ռուս.)[3]
Համահեղինակ
խմբագրել- Пенициллин и его применение в медицине / Э.Г. Африкян ; Под ред. и предисл. С.С. Шариманяна ; АН АрмССР. 1948
Գրականություն
խմբագրել- Армянские ученные-медики, А.П.Айриян (1998)
- Ռոլանդ Գրիգորյան / Սեդրակ Շարիմանյան՝ հայ վիրաբուժության խիղճը, Վավ-Պրինտ, Երևան, 2014, 111 էջ, ISBN 978-9939-60-230-1
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրակ Շարիմանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 468)։ |