Սեդոնա (Արիզոնա)
Սեդոնա (անգլ.՝ Sedona), քաղաք ԱՄՆ Արիզոնա նահանգի Վերդե հովտի հյուսիսային մասում՝ Յավապայ և Կոկոնինո շրջանների միջև։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 10 031 մարդ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Սեդոնա | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Յավապայ շրջան և Կոկոնինո շրջան | |
Հիմնադրված է | 1902 թ. | |
Մակերես | 49,40153 կմ², 49,676439 կմ² | |
ԲԾՄ | 1319±1 մետր | |
Բնակչություն | ▼9684 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 928 | |
Փոստային դասիչ | 86336 | |
Պաշտոնական կայք | sedonaaz.gov(անգլ.) | |
| ||
Քաղաքի գլխավոր տեսարժանությունը շրջապատող ավազաքարային զանգվածներն են, որոնք արևածագի ժամանակ ձեռք են բերում վառ նարնջագույն և կարմիր գույներ։
Քաղաքի անվանումը բխում է Սեդոնա Անաբելա Միլլեր Շնիբլիի անունից, ով եղել է տվյալ բնակավայրի առաջին փոստապետ Թեոդոր Կարլտոն Շնիբլիի կինը և հայտնի է եղել իր հյուրասիրությամբ և աշխատասիրությամբ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
- ↑ «Աշխարհագրական նույնականացումներ։ 2010 թ. ժողովրդագրական տվյալներ (G001)՝ քաղաք Սեդոնա, Արիզոնա». ԱՄՆ մարդահամարի բյուրո. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Տեղացի կանանց հիշատակի պարտեզ՝ Սեդոնա Անաբելա Միլլեր Շնիբլի Արխիվացված 2007-04-18 Wayback Machine, «Շառլոթ հոլ» թանգարան, վերցված է՝ դեկտեմբերի 16, 2006 թ.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-02-21 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդոնա (Արիզոնա)» հոդվածին։ |