Սեդա Թութխալյան (հուլիսի 15, 1999(1999-07-15), Գյումրի, Հայաստան), ռուսահայ սպորտային մարմնամարզուհի։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[1], 2014 թվականի «Երիտասարդական Օլիմպիական խաղերի» չեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2015)[2]։

Սեդա Թութխալյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 15, 1999(1999-07-15) (24 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայաստան
141 սմ
Քաշ՝35 կգ

Կենսագրություն խմբագրել

Սեդա Թութխալյանը ծնվել է 1999 թվականի հուլիսի 15-ին Գյումրիում[3], մարզիկների ընտանիքում։ Ունի հայկական արմատներ։ Նրա հայրը՝ Գուրգեն Թութխալյանը, ԽՍՀՄ սամբոյի քառակի չեմպիոն է, իսկ եղբայրը Բելառուսի դրոշի ներքո հանդես է գալիս սամբո ըմբշամարտ մարզաձևում։

Կարիերա խմբագրել

2013 թվականին Սեդա Թութխալյանը Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալների է արժանանում թիմային առաջնությունում, անհատական բազմամարտում, հենացատկում ու զուգապայտերի վրա կատարած վարժություններում, ինչպես նաև բրոնզե մեդալ վաստակեց ազատ վարժություններում[4], իսկ մարմնամարզական գերանի վրա կատարած վարժություններում գրավեց յոթերորդ տեղը[5]։ Ավելի ուշ «Օլիմպիական հույսեր» առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել թիմի կազմում, իսկ բազմամարտում ու ազատ վարժություններում վաստակել է արծաթե մեդալներ։ Միջազգային հարթակում նրա դեբյուտը կայացել է 2014 թվականի ձմռանը, երբ նա մասնակցել է Բրազիլիայում անցկացվող համաշխարհային գիմնազիադային. այդտեղ նա թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, ազատ վարժություններում՝ բրոնզե մեդալի, մարզական գերանի վրա կատարած վարժություններում զբաղեցրել է չորրորդ, բազմամարտում ու հենացատկում՝ հինգերորդ, իսկ զուգափայտերի վրա կատարած վարժություններում՝ ութերորդ տեղը։

2014 թվականին Ռուսաստանի առաջանությունում Սեդա Թութխալյանը հաղթել է բազմամարտում, ինչպես նաև հենացատկում ու զուգափայտերի վրա կատարած վարժություններում։ Պատանիների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել Ռուսաստանի հավաքականի կազմում, սակայն անհատական առաջնություններում ոչ մի մեդալ չի վաստակել։ Որակավորման փուլի արդյունքներով՝ Սեդա Թութխալյանն ընտրվել է մասնակցելու 2014 թվականին Նանկինում կայանալիք Երիտասարդական օլիմպիադային, որտեղ ոսկե մեդալի է արժանացել բացարձակ առաջնությունում[6]։ Առանձին մարզաձևերի եզրափակիչներում արժանացել է երկու մեդալների. զուգափայտերի վրա կատարած վարժություններում ստացել է ոսկե, իսկ ազատ վարժություններում՝ արծաթե մեդալներ։

2015 թվականին Սեդա Թութխալյանն ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականում։ Բաքվում կայացած Եվրոպական խաղերում դարձել է թիմային առաջնության չեմպիոն, իսկ հենացատկում արժանացել է արծաթե մեդալի։ Գլազգոյում անցկացված աշխարհի առաջնությունում թիմի հետ գրավել է չորրորդ տեղը, գերանի վրա կատարած վարժություններում եղել է վեցերորդը, իսկ անհատական բազմամարտում՝ 15-րդը։

2016 թվականի հունիսի 4-ին Բեռնում (Շվեյցարիա) Սեդա Թութխալյանը Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում (Ալիա Մուստաֆինա, Քսենյա Աֆանասևա, Անգելինա Մելնիկովա, Դարյա Սպիրիդոնովա և Սեդա Թութխալյան) դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող[7]։

Մրցություններ խմբագրել

Տարի Առաջնություն Թիմային Բազմամարտ Հենացատկ Զուգափայտեր Գերան Ազատ վարժ.
2012 Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎԹ) 12 7
2013 Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎԹ) 1 1 1 1 7 3
Օլիմպիական հույսեր 1 2 1 2
Համաշխարհային գիմնազիադա 1 5 5 8 4 3
2014 Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎ) 2 2 1 2 5 6
Եվրոպայի առաջնություն (պատանիներ) 1 7 4 7 8
Սպարտակիադա 1 1 1 3 4
Սև ծով 9 2 1 1
Երիտասարդական Օլիմպիական խաղեր 1 5 1 2
2015 Ռուսաստանի առաջնություն 2 3 3 6 3 6
Եվրոպական խաղեր 1 2 5
Ռուսաստանի գավաթ 1 2 2 2 4
Աշխարհի առաջնություն 4 15 6
Միխայիլ Վորոնինի գավաթ 1
2016 Ռուսաստանի առաջնություն 2 2 1 8 8
Եվրոպայի առաջնություն 1
Օլիմպիական խաղեր 2

Արդյունքներ խմբագրել

Տարի Առաջնություն Վայր Մարզաձև Տեղ (եզրափակիչ) Գնահատական (եզրափակիչ) Որակավորման տեղ Որակավորման գնահատական
2014 Երիտ. Օլիմպ. խաղեր Նանկին Բազմամարտ 1 54.900 1 53.650
Հենացատկ 5 13.816 3 14.300
Անհավասար զուգափայտեր 1 13.575 3 13.000
Գերան 9 12.900
Ազատ վարժ. 2 13.733 3 13.150
2015 Եվրոպական խաղեր Բաքու Թիմային 1 116.897
Բազմամարտ 15 55.432 2 57.332
Հենացատկ 2 14.683 2 14.466
Անհավասար զուգափայտեր 6 14.166
Գերան 5 13.566 1 14.600
Ազատ վարժ. 9 13.600
Աշխարհի առաջնություն Գլազգո Թիմային 4 171.964 2 231.437
Բազմամարտ 15 55.432 7 56.599
Հենացատկ 9 14.816
Անհավասար զուգափայտեր 20 14.066
Գերան 6 13.500 5 14.533
Ազատ վարժ. 83 13.100
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն Թիմային 1 175.212 2 173.261
Հենացատկ 10 14.283
Գերան 11 13.833
Ազատ վարժ. 10 13.766
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո Թիմային 3 174.620
Բազմամարտ 5 58.207
Հենացատկ 10 14.733
Անհավասար զուգափայտեր 11 15.133
Գերան 14 14.466
Ազատ վարժ. 25 13.875

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Олимпийские игры - 2016». uniorsport.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  2. Приказ Министерства спорта РФ от 24 февраля 2015 года № 19-нг О присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса»
  3. «Седа Тутхалян выиграла Юношеские Олимпийские игры по гимнастике». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  4. International Gymnast Magazine Online - Bondareva, Polyashov Win Russian Junior Titles(անգլ.)
  5. «Seda Tutkhalyan won the all-around gold in the Candidate for Master of Sport category». Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  6. Российская гимнастка Тутхалян выиграла золото в многоборье на Играх в Нанкине
  7. «Чемпионат Европы по спортивной гимнастике - 2016». uniorsport.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդա Թութխալյան» հոդվածին։