Գուրգեն Թութխալյան
Գուրգեն Գևորգի Թութխալյան (ռուս.՝ Гурген Геворгович Тутхалян, ապրիլի 11, 1963, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սամբիստ, ԽՍՀՄ սամբոյի եռակի չեմպիոն (1988—1990), Եվրոպայի չեմպիոն (1987), աշխարհի եռակի չեմպիոն (1988—1990), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1990)[1], մարզիկներ Վահե և Սեդա Թութխալյանների հայրը[2]։
Գուրգեն Թութխալյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 11, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն խմբագրել
Գուրգեն Թութխալյանը ծնվել է 1963 թվականին Լենինական քաղաքում։ 13 տարեկանում սկսել է զբաղվել ձյուդոյով, իսկ 16 տարեկանում՝ սամբոյով։ Նրա մարզիչը եղել Է ԽՍՀՄ և ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Գարեգին Սևոյանը[3]։ Գուրգեն Թութխալյանը 1983 թվականին հաղթող է ճանաչվում երիտասարդների աշխարհի առաջնությանը։ 1987 թվականին Թութխալյանին ընդգրկում է ԽՍՀՄ հավաքականի կազմում և նա դառնում է Եվրոպայի չեմպիոն։ 1988—1990 թվականներին երեք անգամ եղել է աշխարհի չեմպիոն։
1991 թվականին թողնում է իր մարզական կարիերան և 1999 թվականի տեղափոխվում է Մոսկվա։ 2012 թվականից Բելառուսի կանանց ձյուդոյի հավաքականի մարզիչն է։
Ընտանիք խմբագրել
- Ուստրը՝ Վահե Թութխալյանը սամբոյի աշխարհի չեմպիոն է[4]։
- Դուստրը՝ Սեդա Թութխալյանը մարմնամազուհի, «Երիտասարդական Օլիմպիական խաղերի» չեմպիոն է[5][6][7]։
Աղբյուրներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ТУТХАЛЯН ГУРГЕН ГЕВОРГОВИЧ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Дзюдоист и самбист Ваэ Тутхалян о жизни и пути в большой спорт». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «ЧЕМПИОНЫ МИРА». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ VAE TUTKHALIAN JUDOKA
- ↑ Тутхалян Седа Гургеновна
- ↑ Seda(չաշխատող հղում)
- ↑ Выступающая за Россию гимнастка Седа Тутхалян, исполнившая на квалификационном этапе Олимпийских игр в Рио-де-Жанейро вольное упражнение под композицию Ара Геворкяна "Арцах