Սեբաստիան Պրյոդլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեբաստիան Պրյոդլ (գերմ.՝ Sebastian Prödl, հունիսի 21, 1987[1][2][3][…], Գրաց, Ավստրիա)՝ ավստրիացի ֆուտբոլիստ, ով պաշտպանի դիրքում հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և անգլիական «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբում։ Խաղում է «5» համարի մարզաշապիկով։
Սեբաստիան Պրյոդլ գերմ.՝ Sebastian Prödl | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1987 (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Գրաց, Ավստրիա | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Քաշ | 90 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
Համար | 5 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
Ուոթֆորդ | |||
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 2016 թվականին մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։
Իր սկզբնական քայլերը Սեբաստիանը կատարել է ավստրիական «Կիրչբերգ», «Ֆելդբախ» և «Սթորմ» ֆուտբոլային ակումբներում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 2006 թվականին դեկտեմբերի 9-ին անցկացնելով իր դեբյուտային հանդիպումը։ Առաջին հանդիպումը անցկացրել է ընդդեմ «Մաթերսբուրգ» ֆուտբոլային ակումբի, իսկ առաջին գոլը ուղարկել է «Ռայնդորֆի» դարպասը՝ 2007 թվականի մայիսի 9-ին։ 2008 թվականի հուլիսի 1-ին չորսամյա պայմանագիր է կնքել գերմանական Վերդերի Բրեմեն ֆուտբոլային ակումբի հետ։ Բրեմենը նրա համար վճարել է 2,5 միլիոն եվրո։ 2015 թվականին՝ պայմանագրի լրանալուց հետո, նրան գնել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը premierleague.am կայքում
- Ֆուտբոլիստի մասին Բերդերի Բրեմենի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-04-21 Wayback Machine (գերմ.)
- Ֆուտբոլիստի մասին Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական էջում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Պրյոդլ» հոդվածին։