Սաֆրանբոլու (թուրք.՝ Safranbolu) ամենամեծ զարգացած քաղաքը Թուրքիայի շրջաններում (Իլչե) Քարաբյուքի մարզում։ Գտնվում է Անկարայից 220 կմ հյուսիս և Սև ծովից 90 կմ հարավ։ Հարավում այն սահմանակից է Քարաբյուքի կենտրոնական շրջանին։

Սաֆրանբոլու
Safranbolu traditional houses.jpg
ՏեսակԹուրքիայի շրջաններ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1]
ՎարչատարածքՔարաբյուքի մարզ[1]
ԲԾՄ485 մետր
Մակերես1013 կմ²
Karabük districts.png
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

ՊատմությունԽմբագրել

Բյուզանդական ուշ ժամանակաշրջանում (մինչ 1071 թվականին) քաղաքը հայտնի էր որպես Դադիբրան[2]։ Թուրքերի կողմից վերջին նվաճումը տեղի է ունեցել 1196 թվականին։ Անկարայի թյուրքական էմիրությունը 4 ամիս պաշարեց քաղաքը՝ թունավորելով ջուրը և ռմբակոծելով հույն բնակիչների տները։ Սելջուկների հետ բախման ժամանակ հույն ուղղափառ ողջ բնակչությունը վտարվեց կամ ոչնչացավ։ Այս փաստը քրոնիկոսների կողմից ընդգծվում է որպես անսովոր, քանի որ սելջուկները, ինչպես օսմանները, սովորաբար փորձում էին պահպանել քրիստոնեական արհեստավորներից և հողատերերից ոմանց։ Բայց Դադիբրայի դեպքում մահմեդական թուրքերի կողմից քրիստոնյաների լիովին վտարում եղավ [3]։ Հունական տեղանունն այդպիսով չի պահպանվել։

14-րդ դարում բարգավաճեց Սաֆրանբոլուն Օսմանյան կայսրության օրոք, երբ քաղաքը կարևոր կետ էր Ստամբուլի և Սինոպի միջև ընկած ճանապարհին։ 1994 թվականի դեկտեմբերի 17-ին Սաֆրանբոլու քաղաքի շուկայական տարածքը ներառվել է Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում շնորհիվ դասական օսմանյան կայսրության ճարտարապետական հիանալի օրինակների, որոնք հանդիպում են նաև Բեյպազարում (Անկարա), Օդունպազարում (Էսքիշեհիր) և Թուրքիայի շատ այլ շրջաններում։

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը կոչվում է տարածաշրջանում աճող ծաղիկների քրքումի անունով։ Աշխարհագրական դիրքի պատճառով Սաֆրանբոլուն վարչական և առևտրային կենտրոն էր։ Ըստ 2009 թվականի մարդահամարի, քաղաքում բնակվում է 51.088 մարդ։ Սաֆրանբոլուն գտնվում է Պափլագոնիայի պատմական տարածքում, որի միջով անցել են բազմաթիվ քաղաքակրթություններ։ Քաղաքում տեղակայված են Սաֆրանբոլուի արհեստագործական դպրոցը և Ֆեթհի Թոքեր Գուզելի անվան գեղարվեստի և դիզայնի ֆակուլտետները։ Երկու ուսումնական հաստատությունները, որոնք նախկինում գտնվում էին Զոնգուլդակի Կարաելմաս համալսարանի իրավասության ներքո (բացվել է 2002 թ.), Քարբուկի համալսարանի մասնաճյուղեր են։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. ГАНГРЫ
  3. Vryonis Decline of Medieval Hellinism in Asia Minor | Anatolia | Byzantine Empire
  4. «Елабуга и турецкий город Сафранболу — побратимы»  (չաշխատող հղում)