Սաֆի Ֆայե

սենեգալցի կինոռեժիսոր, ազգագրագետ

Սաֆի Ֆայե (Safi Faye, նոյեմբերի 22, 1943(1943-11-22)[1][2], Դակար, Սենեգալ[2] - փետրվարի 22, 2023(2023-02-22)[3][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2]), սենեգալցի կինոռեժիսոր, ազգագրագետ[4]։ Ենթասահարական Աֆրիկայի առաջին կին ռեժիսորն է, որ նկարահանել է կոմերցիոն ֆիլմ՝ Kaddu Beykat, որը թողարկվել է 1975 թվականին։ Նկարահանել է մի շարք վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնք ներկայացնում են Սենեգալի գյուղական կյանքը։

Սաֆի Ֆայե
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 22, 1943(1943-11-22)[1][2]
Ծննդավայր՝Դակար, Սենեգալ[2]
Վախճանի թիվ՝փետրվարի 22, 2023(2023-02-22)[3][2] (79 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2]
Քաղաքացիություն՝ Սենեգալ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, ազգագրագետ, կինոդերասանուհի և սցենարիստ
IMDb։ID 0269682

Կենսագրություն խմբագրել

Սաֆի Ֆայան ծնվել է 1943 թվականին, Սենեգալի Դակար քաղաքում, արիստոկրատ երեր էթնիկ խմբից սերող ընտանիքում[4]։ Նրա ծնողները, Ֆայեները, Դակարից հարավ գտնվող Ֆադջալ գյուղից էին[5]։ Սաֆի Ֆայան սովորել է Ռյուֆիսկի նորմալ դպրոցում, 1962 կամ 1963 թվականին ստացել է ուսուցչի վկայական և սկսել դասավանդել Դակարում[5][6]։

1966 թվականին նա մասնակցել է «Սև արվեստի» Դակարի փառատոնին, որտեղ հանդիպել է ֆրանսիացի ազգագրագետ և ռեժիսոր Ժան Ռուշին[6], ով խրախուսել է նրան կինոն օգտագործել որպես ազգագրական գործիք[6]։ Ֆայեն նկարահանվել է 1971 թվականին իր նկարահանած Petit à petit ֆիլմում[7]։ Ֆայեն ասել է, որ ինքը չի սիրում Ռուշի ֆիլմերը, բայց նրա հետ աշխատելը հնարավորություն է տալիս սովորել ֆիլմերի ստեղծման և սինեմա վերիտեի մասին[8]։ 1970-ական թթ. ազգագրություն ՝ ուսանել Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում, այնուհետև՝ Լումիեր կինոդպրոցում[5][7]։ Սաֆի Ֆայեն աշխատել է որպես մոդել, դերասան[5]։ 1979 թվականին Փարիզի համալսարանից ստացել է ազգագրության թեկնածուի աստիճան[4]։ 1979-1980 թթ. տեսանյութերի արտադրություն է ուսանել Բեռլինում, Բեռլինի ազատ համալսարանում եղել է այցելու դասախոս[9]։ 1988 թվականին Սորբոնից ստացել է ազգագրության գիտական աստիճան[4]։

Կինոգործունեություն խմբագրել

Ֆայեսի առաջին ֆիլմը՝ La Passante (ԱՆցորդը), որտեղ նա նաև հանդես է եկել որպես դերասան, նկարահանվել է 1972 թվականին[4][10]։ Այն ներկայացնում է օտարերկրյա կնոջ փորձը Փարիզում։ Նա քայլում է փողոցում և նկատում անցնող մարդկանց արձագանքը[8]։ Ֆայեի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ Kaddu Beykat («Նամակ իմ գյուղից»), ինչը վոլոֆ լեզվով նշանակում է Գյուղացիների ձայնը, միջազգայնորեն հայտնի է որպես «Նամակ իմ գյուղից» կամ «Նորություններ իմ գյուղից»[8]։ Ֆիլմի համար Ֆայեն ֆինանսական աջակցություն է ստացել Ֆրանսիական համագործակցության նախարարությունից[5]։ Ֆիլմը թողարկվել է 1975 թվականին և առաջին լիամետրաժ ֆիլմն էր, որ ստեղծվել է Ենթասահարական Աֆրիկայի կին ռեժիսորի կողմից և Ֆայեին միջազգային ճանաչում է բերել[8][11]։ Թողարկվելուց հետո ֆիլմի ցուցադրումն արգելվել էր Սենեգալում[12]։ 1976 թվականին ֆիլմն արժանացել է Ֆիլմերի քննադատների միջազգային ֆեդերացիայի և Համաշխարհային կաթոլիկ ասոցիացիայի մրցանակներին։

1983 թվականին Ֆայեի նկարահանած «Սելբե. շատերից մեկը» փաստավավերագրական ֆիլմը պատմում է Սելբե անունով կնոջ մասին, որն աշխատում է ապահովելու իր ութ երեխաներին, քանի որ ամուսինը թողել է իրենց գյուղը աշխատանք փնտրելու համար[13]։ Սելբեն պարբերաբար զրուցում է Ֆայեի հետ, ով մնում է էկրանից այն կողմ և նկարագրում է իր հարաբերություններն ամուսնու հետ ու գյուղի առօրյա կյանքը[14]։

Ֆայեի ֆիլմերն ավելի հայտնի են Եվրոպայում, քան իր հայրենի Աֆրիկայում, որտեղ դրանք հազվադեպ են ցուցադրվում[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ֆայեն ապրում է Փարիզում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1972: La Passante
  • 1975: Kaddu Beykat (Նամակ իմ գյուղից)
  • 1979: Fad'jal (Արի և աշխատիր)
  • 1979: Goob na nu (Բերքը պատրաստ է)
  • 1980: Man Sa Yay (Ես, Ձեր մայրը)
  • 1981: Les âmes au soleil (Հոգիներն արևի տակ)
  • 1983: Selbe: One Among Many (կամ Սելբեն և շատ ուրիշներ)
  • 1983: 3 ans 5 mois (Երեք տարի հինգ ամիս)
  • 1985: Racines noires (Սև արմատներ)
  • 1985: Elsie Haas, femme peintre et cinéaste d'Haiti (Elsie Haas, Haitian Woman Painter and Filmmaker)
  • 1989: Tesito
  • 1996: Mossane

Մատենագիտություն խմբագրել

  • Ellerson, Beti (2004). «Safi Faye's Gaze: The Evolution of an African Woman's Cinema». In Pfaff, Françoise (ed.). Focus on African Films. Indiana University Press. էջեր 185–202. ISBN 978-0-253-21668-7.
  • Foster, Gwendolyn Audrey (1995). Women Film Directors: An International Bio-critical Dictionary. Greenwood Publishing Group. էջեր 130–132. ISBN 0-313-28972-7.
  • Petrolle, Jean; Virginia Wright Wexman (2005). Women and Experimental Filmmaking. University of Illinois Press. էջեր 177–192. ISBN 0-252-03006-0.
  • Schmidt, Nancy J. (1999). «Sub-Saharan African Woman Filmmakers». In Harrow, Kenneth W. (ed.). African Cinema: Postcolonial and Feminist Readings. Africa World Press. ISBN 978-0-86543-697-8.
  • Spaas, Lieve (2001). The Francophone Film: A Struggle for Identity. Manchester University Press. էջեր 185–188. ISBN 0-7190-5861-9.
  • Thackway, Melissa (2003). Africa Shoots Back: Alternative Perspectives in Sub-Saharan Francophone. James Currey Publishers. էջեր 151–155. ISBN 0-85255-576-8.
  • Ukadike, Nwachukwu Frank; Teshome H. Gabriel (2002). Questioning African Cinema: Conversations with Filmmakers. University of Minnesota Press. էջեր 29–40. ISBN 0-8166-4004-1.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 3,2 http://africine.org/index.php/depeche/le-deces-de-safi-faye/22083
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Petrolle, p. 177.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Foster, p. 130.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Pfaff, Françoise. «Safi Faye». FilmReference.com. Վերցված է 2008 թ․ մայիսի 4-ին.
  7. 7,0 7,1 Ukadike, p. 29.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Spaas, p. 185.
  9. 9,0 9,1 Schmidt, p. 286.
  10. Schmidt, p. 287.
  11. Ukadike, p. 30.
  12. «Africa Beyond». BBC. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին.
  13. Thackway, p. 153.
  14. Thackway, p. 154.