Սափարայի վանք
Սափարայի վանք (վրաց.՝ საფარის მონასტერი), վրացական ուղղափառ վանք Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալցխայի շրջանում։
Սափարայի վանք վրաց.՝ საფარის მონასტერი | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Ճարտարապետական ոճ | Վրացական ճարտարապետություն |
Հիմնադրված | 9-րդ դար |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Սափարայի վանքը գոյություն է ունեցել դեռևս 9-րդ դարում և կարևոր դերակատարում ունի վրացական եկեղեցական պատմության մեջ։
13-րդ դարում այն պատկանում էր վրացական Ջաղելի իշխանական տանը, որի առաջնորդ էր Սարգիս Ջաղելին։ Վերջիններիս հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել տիրապետող մոնղոլ-թաթարների հետ, որի արդյունքում եկեղեցին շարունակել է գործել օտար տիրապետության շրջանում։
Այն համարվում էր ժամանակի կարևորագույն եկեղեցիներից մեկը։ Եկեղեցու ներսում պահպանվել են լավ որակի 14-րդ դարի որմնանկարներ[1]։
16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին վանքը գնալով սկսել է կորցնել իր դերն ու նշանակությունը։ 17-րդ դարում՝ թուրքական տիրապետության շրջանում, եկեղեցին վերածվեց լքված շինության[2]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Noble, John; Kohn, Michael; Systermans, Danielle (2008). Georgia, Armenia and Azerbaijan. Lonely Planet Publications Pty Ltd. p. 122.
- ↑ Patrich, Joseph (2001). The Sabaite Heritage in the Orthodox Church from the Fifth Century to the Present. p. 373. ISBN 90-429-0976-5.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սափարայի վանք կատեգորիայում։ |