Սարիբեկ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառակում[1]։ Գտնվում էր Գայալտու լճից 6 կմ հարավ-արևելք, Սարիբեկ գետակի ափին, Սուլուխ լեռան հարվ-արևմտյան փեշերին, Բայազետ քաղաքից 45 կմ հյուսիս-արևմուտք։ Մոտակայքում գտնվում էր Սարիբեկ Վերին գյուղը։

Գյուղ
Սարիբեկ Ներքին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲայազետի գավառակ
Այլ անվանումներՍարըբեգ, Սարըբեգ Ներքին, Սարիբեգ Ներքին, Սարըբեկ Ներքին, Սարիբեկ, Սարիբեգ Ներքին, Սարիբեխ, Սարիբեկ, Սարիպեխ, Սարուբեղ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

Ըստ Ղևոնդ Ալիշանի Սարիբեկ ներքին կամ Վերին գյուղերից մեկը կարող է լինի Թովմա Մեծոփեցու (XV դար) հիշատակած Սարթափ քաղաքը։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ մոտ 250 հայ և քիչ թվով քուրդ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գյուղում կար Ս. Մինաս անունով եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր Աշոտյան վարժարանը[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 532

Աղբյուրներ

խմբագրել