Սարգիս Շնորհալի Սարգիս Մեկնիչ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XII դարի հայ մատենագիր։

Սարգիս Շնորհալի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունմատենագիր
Գործունեության ոլորտաստվածաբանություն
Ալմա մատերԿարմիր վանք[1]
 Sarkis Shnorhali Վիքիպահեստում

Սովորել է Կարմիր վանքում, հետագայում հաստատվել է Քարաշիթի վանքում (Կիլիկիա)։ Գրական գործունեության մեջ հետևել է արևելյան քրիստոնեական եկեղեցու հայրեր Գրիգոր Աստվածաբանին, Բարսեղ Կեսարացուն, Եփրեմ Ասորուն։ Հեղինակել է մի շարք ճառեր, խրատներ, աստվածաբանական երկերի մեկնություններ։ Լեզվի գեղեցկության և խորիմաց վարդապետության համար ստացել է «Շնորհալի» մականունը։ Սարգիս Շնորհալու աշխատություններից առանձնապես հայտնի է «Մեկնութիւն Կաթողիկեայց»-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 217.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Շնորհալի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 217