Սարգիս Ղազարյան (դիվանագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Վահագնի Ղազարյան (հուլիսի 19, 1978(1978-07-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2013-2016 թթ.)։

Սարգիս Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1978(1978-07-19) (45 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1996) և Տրիեստի համալսարան (2001)
Մասնագիտությունդիվանագետ

Կրթություն խմբագրել

1991-1996 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի գիտական լիցեյի բակալավրիատը, 1996-2001 թվականներին՝ Տրիեստի համալսարանի Գորիցիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոցի մագիստրատուրան (Իտալիա), 2003-2006 թվականներին՝ Տրիեստի համալսարանի ասպիրանտական ծրագիրը՝ քաղաքական աշխարհագրության և աշխարհաքաղաքականության գծով։ Հետազոտության թեման՝ «ԵՄ-Կովկաս հարաբերություններ. Անվտանգության դինամիկան և տարածաշրջանային անվտանգության ռեժիմի տեսության մոդելները»։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2005-2006 թթ. - աշխատել է Տրիեստի քաղաքապետարանում որպես եվրոպական ուղղության ԵՄ երիտասարդական քաղաքականության հաղորդակցման և իրազեկության բարձրացման ծրագրերի ղեկավար։
  • 2006-2007 թթ. - աշխատել է Տրիեստի համալսարանի Գորիցիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոցում որպես աշխարհքաղաքականության և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության դասախոս։
  • 2007-2008 թթ. - Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ադյունկտ-աշխատակից։
  • 2008 թ. - աշխատել է Ժակ Մարիտենի ինստիտուտի Եվրոպական ընդհանուր էներգետիկ քաղաքականության և դրա արևմտյան հարթության հետազոտող-գիտաշխատող։
  • 2006-2009 թթ. - աշխատել է Տրիեստի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի Եվրոպական արտաքին և անվտանգության քաղաքագիտության հետազոտող-գիտաշխատող։
  • 2009-2013 թթ. - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող։
  • 2013 թ. հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2013 թ. մարտի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2014 թ. փետրվարի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2014 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
  • 2015 թ. մարտի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
  • 2016 մայիսի 17-ի ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[6]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Նախորդող
Ռուբեն Կարապետյան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Սարգիս Ղազարյան

29 հունվարի 2013 - 17 մայիսի 2016
Հաջորդող
Վիկտորյա Բաղդասարյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Ղազարյանին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  2. Ս. Ղազարյանին Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  3. Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. 7,0 7,1 Դիվանագիտական աստիճան շնորհելու մասին