Սարգիս Թոսունյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոսունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Թոսունյան (1953, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ քանդակագործ։

Սարգիս Թոսունյան
Ծնվել է1953
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԱլեքսանդրիայի համալսարան (1979)
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ալեքսանդրիայի Պողոսյան ազգային վարժարանում, ապա՝ Ալեքսանդրիայի Մելգոնյան վարժարանում։ 1979 թվականին ավարտել է Ալեքսանդրիայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի քանդակի բաժինը։ 1979-1985 թվականներին եղել է ուսուցիչ, այնուհետև զբաղվել է քանդակագործությամբ[1]։

Թոսունյանի քանդակած 6 մետրանոց արձանը տեղադրվել է Ալեքսանդրիայի գրադարանի բակում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Մի շարք ցուցահանդեսներ է ունեցել եգիպտահայ մշակութային ընկերությունների սրահներում։

Նրա քանդակներից կան նաև Կիպրոսում, Կանադայում, Ավստրիայում և Հայաստանում։

Մրցանակներ խմբագրել

  • Պորտ Սաիդի 7-րդ ազգային բիենալեի 1-ին մրցանակ, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.