Սարագոսայի համալսարան
Սարագոսայի համալսարան (իսպ.՝ Universidad de Zaragoza, արագոներեն՝ Universidat de Zaragoza), Իսպանիայի հնագույն համալսարաններից մեկը։ Գտնվում է Սարագոսայում` Արագոն ինքնավար համայնքի մայրաքաղաքում։
Սարագոսայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1542 |
Հիմնադրիր | Pedro Cerbuna?, Pedro de la Cabra? և Pedro de Arbués? |
Անվանված է | Սարագոսա |
Ռեկտոր | José Antonio Mayoral Murillo?[1] |
Անդամակցություն | IMCC, Campus Iberus?, ORCID[2], Եվրոպայի համալսարանների միություն[3], Compostela Group of Universities? և Conference of Rectors of Spanish Universities?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սարագոսա |
Հասցե | Calle de Pedro Cerbuna, 12, 50009 Zaragoza, Spain |
Կայք | unizar.es(իսպ.) և unizar.es/information-institution/university-information(անգլ.) |
![]() ![]() Սարագոսայի համալսարան, Իսպանիա | |
![]() |
Սարագոսայի համալսարանը պետական միակ համալսարարանն է շրջանում։ Այնտեղ 22 ֆակուլտետներում սովորում է մոտ 40.000 ուսանող։ Համալսարանի գործունեությունը իր մասնաշենքերով ու հետազոտական կենտրոններով տարածվում է Արագոնի երեք նահանգներում` Տերուել, Ուեսկե և Սարագոսա։
ՊատմությունԽմբագրել
Համարվում է, որ համալսարանը հիմնադրվել է եկեղեցական դպրոցների հիմքի վրա, որոնք բացվել էին Սարագոսայում դեռևս 7-րդ դարում` Բրաուլիո եպիսկոպոսի օրոք. նա ներկայումս համարվում է համալսարանի սուրբ հովանավորը։ Այլ տվյալներով սկզբնական դպրոցը հիմնադրվել ու ֆինանսավորվել է տեղի եկեղեցու կողմից 12-րդ դարում։ 14-րդ դարում ուսումնական միջնակարգ հաստատությունում դասավանդել են հումանիտար (քերականություն, տրամաբանություն, հռետորություն) և ճշգրիտ (հանրահաշիվ, երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն) առարկաներ։ Դրանով հնարավորություն է եղել ձեռք բերելու բակալավրի աստիճան[6]։
15-րդ դարում Արագոնի իշխան Ֆերդինանդ Կաթոլիկի ջանքերով (նա ոգևորված էր եկեղեցական մի քանի դպրոցների միացումով կազմված Փարիզի համալսարանով) և Սիքստոս IV պապի` 1474 թվականի դեկտեմբերի 13-ի հրամանով դպրոցը ստանում է «universitas magistrorum» (համալսարան) կարգավիճակ, որ իրավական ուժ է ստացել Սիքստոս IV-ի` 1477 թվականի հունվարի 25-ի հրամանով։ Սակայն պայմանավորված տարբեր հանգամանքներով` միավորված դպրոցի բացումը փաստացի ուշացել է[6]։
1542 թվականի սեպտեմբերի 10-ին Սարագոսայի խորհրդի անդամների հորդորով Կառլոս V կայսրը Մոնսոնի կորտեսում (իսպ.՝ Cortes de Monzón) ստորագրել է արտոնագիր, որի համաձայն Սարագոսայի ազատ արվեստների դպրոցի կարգավիճակը բարձրացվում է համալսարանի կարգավիճակի, որտեղ ուսուցանվելու էին տարբեր առարկաներ` բժշկությունից մինչև աստվածաբանություն, քաղաքացիական իրավունքից մինչև փիլիսոփայություն։ Այս կարգավիճակը հաստատվել է 1554 թվականի մարտի 6-ին Հուլիոս III պապի կնիքով և 1555 թվականի ապրիլի 28-ին Պաուլ IV պապի կողմից, սակայն ուսանողների ընդունելությունը կազմակերպվել, և ուսումնառությունը հետաձգվել է գրեթե 30 տարով արքեպիսկոպոսության և ուսումնական խորհրդի մեջ առկա տարաձայնությունների պատճառով, որոնք առնչվում էին ռեկտորի նշանակմանը, Արագոնից ֆինանսավորմանը[7]։ 1582 թվականի սեպտեմբերի 3-ին Սան Սալվադոր տաճարի կաթոլիկ վանահայր Պեդրո Սերբունը, ով հետագայում հռչակվեց Տարասոնայի եպիսկոպոս, նախկին դպրոցը վերանորոգելու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց[6][8]։
Ավարտելով շինարարական աշխատանքները, կազմելով կանոնադրություն և վարձելով առաջին դասախոսներին` 1583 թվականի մայիսի 20-ին Սերբունան Սարագոսայի քաղաքային խորհրդի կողմից արժանացավ շնորհակալագրի։ Զգուշանալով թագավորի միջամտությունից` խորհուրդը գաղտնի նշանակում է առաջին ռեկտորին։ Ֆիլիպ II Հաբսբուրգը փաստի մասին տեղեկանում է նշանակումից հետո միայն, ինչը անբավարարություն է առաջացնում համալսարանի հանդեպ։ Սակայն Սարագոսայի դոմինիկյան մենաստանի կաթոլիկ վանահայր Խերոնիմո Կսավիերեն, ով քարոզչական օրդենի գլխավոր մագստրոս էր և կարդինալ, առաջին դասախոսությունն է կարդում` դրանով սկսելով համալսարանի դասախոսական գործունեությունը 1583 թվականի մայիսի 24-ին[9]։ Դրանից հետո Կսավիերեն դառնում է նոր համալսարանի եռանդուն պաշտպանը արքունիքում[6][10]։
Ժամանակակից դրությունԽմբագրել
Սարագոսայի համալսարանը համարվում է տեխնիկական նորամուծությունների կենտրոն Էբրոյի հովտում և մեծ հեղինակություն է վայելում իսպանական, եվրոպական և միջազգային համալսարանների շրջանակում, որոնց հետ համագործակցում է։ Ընդհանուր առմամբ, համալսարանում կրթություն է ստանում մոտ 40.000 ուսանող։ Դասախոսական կազմը բաղկացած է մոտ 3.000 մասնագետներից, տարբեր մասնագիտությունների տեր պրոֆեսորներից, իսկ վարչական-տեխնիկական կազմը բաղկացած է մոտ 2.000 մարդուց։
ՄասնաշենքերԽմբագրել
Համալսարանական մասնաշենքերը տեղակայված են Արագոնի ինքնավար համայնքի երեք նահանգներում` Տերուել, Ուեսկե և Սարագոսա։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է Սարագոսայում։ 1985 թվականին բացվել են լրացուցիչ մասնշենքեր Տերուելում և Ուեսկեում[6]։
Սարագոսայում տեղակայված է 5 մասնաշենք, որոնք գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում[11].
- Դեպի Սուրբ Ֆրանցիսկոսի հրապարակ (իսպ.՝ Plaza de San Francisco) են բացվում Սարագոսայի համալսարանական քաղաքի (Ciudad Universitari) հիմնական դարպասները։ Այստեղ կենտրոնացված են քոլեջների մեծամասնությունը և համալսարանի վարչական բաժանմունքները։ Այստեղ է գտնվում համալսարանի ամեննշանավոր շինություններից մեկը` Պարանինֆոն։ Այն շինությունների համալիր է, որ նախատեսված է բժշկական ֆակուլտետի և համալսարանի տնօրենների խորհրդի համար։ Պարանինֆոն կառուցվել է 1893 թվականին ճարտարապետ Ռիկարդո Մագդալենայի նախագծով։ Շենքի ճակատամասը զարդարված է Սարագոսայի համալսարանի հետ կապված բժիշկների, գիտնականների չորս քանդակներով։ Դրանք ներկայացնում են Անդրես Պիկեր ի Արուֆատային, Միգել Սերվետին, Խորդան Ասոյին և Ֆաուստո Էլյուարին։ Շենքի ճակատամասին մեդալիոնների առկա են նաև այլ գիտնականների պատկերներ։ Ներկայումս Պարանինֆոյում են գտնվում ուսումնական լսարաններ, ցուցասրահը և համալսարանական գրադարանը։
- Ռիո Էբրո
- Պլազա դե Բազիլիո
- Զբոսաշրջության ֆակուլտետ
- Անասնաբուժական ֆակուլտետ։
Ուեսկա քաղաքում, որը գտնվում է Սարագոսայից 75 կմ հյուսիս-արևելք, գործում են համալսարանական մի քանի քոլեջներ, այդ թվում` Պոլիտեխնիկական դպրոցը, առողջապահության և սպորտի, հումանիտար գիտությունների ու կրթության, տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետները, ինչպես նաև Սան Խորխե հիվանդանոցին կից քույրական գործի ու մանկաբարձության դպրոցները։
Տերուելում, որը գտնվում է Սարագոսայից 170 կմ հարավ, գործում են Տեխնիկական քոլեջը, որտեղ սովորում են համակարգչային ինժեներիա, և հումանիտար ու սոցիալական գիտությունների ֆակուլտետը, Եպիսկոպոս Պոլանկոյի հիվանդանոցին կից (hospital Obispo Polanco) քույրական գործի ու մանկաբարձության դպրոցները[12]։
- Սարագոսայի համալսարան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.unizar.es/institucion/rector/saludo-del-rector
- ↑ https://orcid.org/members/001G000001CAm9zIAD-universidad-de-zaragoza
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «History»։ Information of the Institution (անգլերեն)։ University of Zaragoza։ Վերցված է 2018-01-10
- ↑ На тот момент в Уэске находился Серторианский университет[es], основанный Педро IV в 1354 году и закрытый в 1845 году.
- ↑ «Cerbuna Negro, Pedro» (արագոներեն)։ Gran Enciclopedia Aragonesa։ 2009-08-20։ Վերցված է 2018-01-10
- ↑ «Consistory 10 December 1607» (անգլերեն)։ The Hierarchy of the Catholic Church։ Վերցված է 2018-01-10
- ↑ «Jerónimo Xavierre» (իսպաներեն)։ Biografías y Vidas։ Վերցված է 2018-01-10
- ↑ «Facultades y Escuelas»։ Centros (իսպաներեն)։ University of Zaragoza։ Վերցված է 2018-01-11
- ↑ «Formación» (իսպաներեն)։ Hospital Obispo Polanco։ Վերցված է 2018-01-11
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սարագոսայի համալսարան կատեգորիայում։ |