Թոմաս Էրնեստ «Սատչ» Սանդերս (անգլ.՝ Thomas Ernest "Satch" Sanders, նոյեմբերի 8, 1938(1938-11-08), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ 2011 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Սատչ Սանդերս
Satch Sanders

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Թոմաս Էրնեստ «Սատչ» Սանդերս
Thomas Ernest "Satch" Sanders
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1938 (85 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 95 կգ
Դպրոց Սիդվարդ Պարկ (Ստորին Մանհեթեն, Նյու Յորք)
համալսարան Նյու Յորք (1957—1960)
Դրաֆթի տարի 1964 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 1964 թվական
Կարիերա ավարտ 1973 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 916
  • Միավորներ՝ 8766 (9,6 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 5798 (6,3 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1026 (1,1 փ/խ)
2011 Բասկետբոլի փառքի սրահ

Վաղ տարիներ խմբագրել

Սատչ Սանդերսը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 8-ին Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքում։ Սովորել է Սիվարդ Պարկի դպրոցում (Ստորին Մանհեթեն, Նյու Յորք), որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է թեթև և ծանր հարձակվողների դիրքերում։ Սովորել է Նյու Յորքի համալսարանում։ 1960 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից՝ 8-րդ համարի ներքո և իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել այդ ակումբի կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 13 մրցաշրջան։ Երկար ժամանակվա ընթացքում Սանդերսը Բիլ Ռասելի հետ միասին հանդես է եկել մեկ ակումբի կազմում։ Սատչը երբեք հանդես չի եկել մեկնարկային հնգյակի կազմում, որի արդյունքում «Սելտիքս»-ի կազմում դարձել է ութակի NBA չեմպիոն[1]։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում (19691960 թվականին դարձել է Հագերտիի մրցանակի դափնեկիր։ «Սելտիքս»-ում նրա կողմից անմահացված է 16-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 916 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 8766 միավոր (9,6 մ/խ), կատարել 5798 անդրադարձ և 1026 փոխանցում[2]։

2011 թվականի օգոստոսի 11-ին Սանդերսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես մարդ, որը զգալի ներդրում է ունեցել բասկետբոլի զարգացման գործում[3]։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1960–61 Բոստոն 68 15.9 .420 .670 5.7 0.6 5.3
1961–62 Բոստոն 80 29.1 .435 .749 9.5 0.9 11.2
1962–63 Բոստոն 80 26.9 .456 .738 7.2 1.2 10.8
1963–64 Բոստոն 80 29.6 .417 .761 8.3 1.3 11.4
1964–65 Բոստոն 80 30.7 .429 .745 8.3 1.2 11.8
1965–66 Բոստոն 72 26.3 .428 .764 7.1 1.3 12.6
1966–67 Բոստոն 81 23.8 .428 .817 5.4 1.1 10.2
1967–68 Բոստոն 78 25.4 .428 .784 5.8 1.3 10.2
1968–69 Բոստոն 82 26.6 .430 .733 7.0 1.3 11.2
1969–70 Բոստոն 57 28.4 .443 .880 5.5 1.6 11.5
1970–71 Բոստոն 17 7.1 .364 .875 1.0 0.6 2.3
1971–72 Բոստոն 82 19.9 .410 .816 4.3 1.2 6.6
1972–73 Բոստոն 59 7.2 .315 .657 1.5 0.5 2.0
Կարիերա 916 24.2 .428 .767 6.3 1.1 9.6

Փլեյ օֆ խմբագրել

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1961 Բոստոն 10 21.6 .493 .625 8.4 0.7 8.9
1962 Բոստոն 14 31.4 .431 .806 8.2 1.0 10.1
1963 Բոստոն 13 29.8 .437 .774 7.4 1.5 9.8
1964 Բոստոն 10 30.2 .362 .676 6.8 0.6 9.1
1965 Բոստոն 12 30.4 .421 .721 8.5 1.6 13.3
1966 Բոստոն 17 29.4 .483 .750 6.5 1.6 13.5
1967 Բոստոն 9 16.0 .344 .400 4.8 0.6 4.9
1968 Բոստոն 14 20.6 .505 .762 4.5 0.9 8.3
1969 Բոստոն 15 13.1 .438 .742 3.2 0.5 5.8
1972 Բոստոն 11 16.9 .321 .619 2.4 0.9 4.3
1973 Բոստոն 5 4.8 .556 .000 1.0 0.2 2.0
Կարիերա 130 23.5 .436 .716 5.8 1.0 8.8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Berkman, Seth (2016 թ․ հունիսի 19), «N.B.A. Finals Legend or Loser? Luck Is Often the Difference», The New York Times
  2. Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2012-09-29 Wayback Machine (անգլ.)
  3. «Tom "Satch" Sanders Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատչ Սանդերս» հոդվածին։