Պաստոզային եղանակ
Պաստոզային եղանակ (իտալ.՝ pas-toso-խմորակերպ), գունանկարչական տեխնիկայում ներկաշերտի որակ, որն առաջանում է հիմնաներկը թանձր ներկաքսուկով անհամաչափ ծածկելով։ Սստացված ուռուցիկ, անհարթ մակերեսը, հաճախ պահպանելով վրձնի կամ մաստիխինի տված ձևը, առավել ցցուն տեղերում ունենում է ցոլքեր։ Պաստոզային եղանակը հնարավորություն է տալիս ուժեղացնելու ստեղծագործության հուզականությունը, առանձնապես համոզիչ կերպով հաղորդելու առարկայական աշխարհի նյութականությունը, բացահայտելոլ ներկազանգվածի պլաստիկական հնարավորությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 140)։ |