Սասան (միջին պարսկերեն՝ 𐭮𐭠𐭮𐭠𐭭 Sāsān, պարս.՝ ساسان), 2-րդ դար - 3-րդ դար), Իստախրի Անահիտայի մեհյանի քրմապետը[1][2]։

Սասան
միջին պարսկերեն՝ 𐭮𐭠𐭮𐭠𐭭 Sāsān
Անահիտայի մեհյանի քրմապետ
 
Մասնագիտություն՝ քրմապետ և ռազմիկ
Ծննդյան օր 2-րդ դար
Վախճանի օր 3-րդ դար
Դինաստիա Սասանյաններ
Քաղաքացիություն Պարթևստան
Հայր Weh-afrid?
Ամուսին Ռամբեհիշտ
Զավակներ Պապակ

Կենսագրություն խմբագրել

 
Քաաբա ի Զարդուշթ հուշարձանը՝ Նաղշե Ռոսթամի դամբարանադաշտում։ Ենթադրվում է, որ հենց սա եղել է Անահտայի մեհյանը[2]։

Սասանը վարում էր Պարթևստանի գլխավոր սրբարանի՝ Անահիտայի մեհյանի քրմապետի պաշտոնը[2]։ Նա ամուսնացել էր Բարզանգիների տոհմից Պարսք նահանգի իշխան Գոչիհր Բարզանգիի դստեր՝ Ռամբեհիշտի հետ։ Նա օգտագործում է իր դիրքը որդուն՝ Պապակին ծառայության մեջ առաջ մղելու համար և բացի դրանից, իր պաշտոնը փոխանցում է որդուն[2]։

Մեկ այլ վարկածի՝ Պապակը Սասանի որդին չէ, իսկ Սասանը ամուսնացած էր Պապակի դստեր հետ, որի ամուսնությունից ծնվում է Արդաշիրը։ Արտաշիրը, Բարզանգիների իշխանությունը ժառանգություն ստանալու և պարթևների դեմ պայքարի արդյունքում, սկզբում ամբողջական իշխանություն է ստանում Պարսqում, ապա նաև ամբողջ Իրանում։ Արտաշիրը դառնում է նոր կառավարող հարստության հիմնադիրը, որը իր Սասանյան անունը ստանում է ի պատիվ Սասանի։

Ծանոթագրություններ խմբագրել