Սառցե հյուրանոց (Յուկկասյարվի)

Յուկկասյարվիի սառցե հյուրանոց (շվեդ.՝ Ishotellet i Jukkasjärvi), հյուրանոցային համալիր, որը գտնվում է Յուկկասյարվի բնակավայրում՝ Շվեդիայի հյուսիսում, Կիրունա քաղաքից 17 կմ հեռավորության վրա։

Սառցե հյուրանոց
Տեսակսառցե հյուրանոց
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունԿիրունա
Հիմնադրված է1988
Բացված1990
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Յուկկասյարկի սառցե հյուրանոցը համարվում է աշխարհում առաջին սառցե հյուրանոցը[1]։ Առաջին անգամ հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 1990 թվականին[2]։ Ամեն տարի դեկտեմբեր ամսին հյուրանոցը վերակառուցվում է. շատ արվեստագետներ հրավիրվում են հյուրանոցի սենյակները կահավորելու համար։

Հյուրանոցի գրեթե բոլոր իրերը՝ այդ թվում աթոռները և մահճակալները սառցե են։ Այդպիսի հսկայական քանակությամբ սառույցներ վերցվում են մոտակ Տուրնելվեն գետից։

Հյուրանոցային համալիրի ներսում գտնվում է նաև սառցե մատուռ, որը նախատեսված է ամուսնացող զույգերի համար։ Կառույցի ներսում օդի ջերմաստիճանը կազմում է -5 °C-ից մինչև առավելագույնը -23°:

Պատմություն խմբագրել

1989 թվականին ճապոնական սառցե արվեստի արվեստագետները այցելել են Յուկկասյարվի և ստեղծել են սառցե արվեստի ցուցահանդես։

1990 թվականի գարնանը ֆրանսիացի նկարիչ Ժանոտ Դերիդը այստեղ կառուցել է իգլու՝ սառույցից կամ ձյունից պատրաստաված կացարան, և արվեստի նմուշները տեղափոխել այնտեղ։

Մի գիշեր քաղաքի սենյակներում տեղերը ավարտվել էին, ուստի որոշ այցելուներ և զբոսաշրջիկներ թույլտվություն խնդրեցին իգլուի մեջ գիշերելու համար։ Դրանից միտք ծագեց քաղաքում ստեղծել աշխարհում առաջին «սառցե հյուրանոցը»։

Եկեղեցի խմբագրել

Շվեդիայի Յուկկասյարվի քաղաքի սառցե հյուրանոցի հարևանությամբ գործում է նաև սառցե եկեղեցի։ Եկեղեցին ամբողջովին կառուցված է սառցաբյուրեղներից և քամուց կարծրացած ձյունից։

Ամեն տարի եկեղեցին օծվւմ է Սուրբ Ծնունդի օրը։ Ամեն ձմեռ սառցե հյուրանոցում ամուսնանում են շուրջ 140 զույգեր և մկրտվում մոտ 20 երեխաներ։

Մկրտված երեխաների մեծ մասը տեղաբնիկ է։ Հարսանեկան մկրտությունը կատարվում է նույն ծիսակարգով, ինչպես Շվեդիայի մյուս քաղաքներում։ Ռևարենդ Յան-Էրիկ Կուոկսուն Յուկկասյարվի վանքի միակ հոգևորականն է, ով էլ կատարում է եկեղեցական արարողությունները։

Նա սառցե եկեղեցու քահանան է եկեղեցու գոյության տասնչորս տարիների ընթացքում։ Նրա կինը՝ Լիսբեթը, եկեղեցի հսկիչն է, ով եկեղեցում աշխատում է, որպես կամավոր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել