Սառա Ջեֆրի
Սառա Մերի Ջեֆրի (անգլ.՝ Sarah Marie Jeffery, ապրիլի 3, 1996, Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադացի դերասանուհի, երգչուհի և պարուհի։ Առավել հայտնի է «Սոճիներ» հեռուստասերիալում կատարած Էմիի և «Հետնորդները» ֆիլմում կատարած Օդրիի դերերով։
Սառա Ջեֆրի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 3, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1] |
Քաղաքացիություն՝ | Կանադա |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
IMDb։ | ID 5152585 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում։ Երգում, պարում և մասնակցում է մյուզիքլներում և պարային բեմադրություններում՝ սկսած երեք տարեկանից։ 15 տարեկան հասակում ընդլայնել է իր տաղանդները՝ կինոյում և հեռուստատեսությունում աշխատելու համար։ Նկարահանումների ընդմիջումների ժամանակ՝ ելույթ է ունենում BODY պարային խմբում։
Առաջին դերը կատարել է «Այլմոլորակայինները տան մեջ» հեռուստասերիալի պիլոտային սերիայում և հետո ստացել է գլխավոր դեր «Վտարականը» հեռուստասերիալում՝ համագործակցելով Թենդի Նյուտոնի հետ և կատարել է նրա դստեր՝ Էվի Թրևիսի դերը[2]։ Արդյունքում նա միացել է FOX հեռուստաալիքի «Սոճիներ» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի դերասանական կազմին, որտեղ աշխատել է Մեթ Դիլոնի և Կառլա Գուջինոյի հետ[3]։
2015 թվականի հունիսին սկսել է նկարահանվել «Կապույտի երանգները» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Հարլի Սանթոսի դստեր՝ Քրիստինա Սանթոսի դերը, իսկ Հարլի Սանթոսի դերակատարը եղել է Ջենիֆեր Լոպեսը[4]։ Պրեմիերան կայացել է NBC հեռուստաալիքով՝ 2016 թվականի սկզբին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013 | ֆ | Այլմոլորակայինները տան մեջ | Aliens in the House | Քեթյի |
2013-2016 | ս | Վտարականը | Rogue | Էվիր Թրևիս |
2015 | ս | Սոճիներ | Wayward Pines | Էմի |
2015 | ֆ | Հետնորդները | Descendants | Արքայադուստր Օդրի |
2015-2017 | ս | Հետնորդները։ Չարագործների աշխարհ | Disney's Descendants: Wicked World | Արքայադուստր Օդրի (ձայն) |
2016-2017 | ս | Կապույտի երանգները | Shades of Blue | Քրիստինա Սանտոս |
2016 | ֆ | Սահմանից այն կողմ | Across the Line | Ջեյմի Քրոուլի |
2016 | ֆ | Դիմակի տակ | Be Somebody | Էմիլի Լոու |
2018 | ս | Գաղտնի նյութեր | The X Files | Բրիանա Սթեփլթոն |
2018-2019 | ս | Հմայվածները | Charmed | Մեգի Վերա |
2018 | ֆ | Դաֆնա և Վելմա | Daphne & Velma | Դաֆնա Բլեյք |
2019 | ֆ | Հետնորդները 3 | Descendants 3 | Արքայադուստր Օդրի |
Մրցանակներ
խմբագրելՏարի | Մրցանակ | Անվանակարգ | Նախագիծ | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Leo Awards | Դրամա սերիալում երկրարդական պլանի լավագույն կանացի դեր | Վտարականը | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://id.loc.gov/authorities/names/no2019113957.html
- ↑ dhaworth. «Rogue Cast» (անգլերեն). tv.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ By Mangala Dilip (2015 թ․ մայիսի 3). «'Wayward Pines' Full Cast List Revealed; M Shyamalan's Thriller Series to Debut in May» (անգլերեն). ibtimes.co.in.
- ↑ Erik Pedersen (2015 թ․ ապրիլի 8). «Sarah Jeffery Joins 'Shades Of Blue'; Mamie Gummer Cast In 'Manhattan'» (անգլերեն). deadline.com/.
- ↑ «2015 Leo Awards Nominees by Name». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Ջեֆրի» հոդվածին։ |