Սառա Նալբանդյան

հայ կինոքննադատ, մշակութաբան

Սառա Աշոտի Նալբանդյան (սեպտեմբերի 18, 1977(1977-09-18)[1]), հայ կինոքննադատ, մշակութաբան, դրամատուրգ,սցենարիստ, արվեստագիտության թեկնածու[2]։

Սառա Նալբանդյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1977(1977-09-18)[1] (46 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1999), ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ (2004) և Բոլոնիայի համալսարան (2010)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունկինոքննադատ, սցենարիստ և դրամատուրգ
ԱշխատավայրՀայ-Ռուսական համալսարան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Համազգային թատրոն, Երևանի պետական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

1994-1999 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, 2000-2004 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնի ասպիրանտուրայում, 2008-2010 թվականներին՝ Բոլոնիայի համալսարանի կինոյի, հեռուստատեսություն և մուլտիմեդիա արտադրության ֆակուլտետի մագիստրատուրայում (Բոլոնիա, Իտալիա)[3]։

Մասնագիտական դասընթացներ խմբագրել

  • 2018 թվականի նոյեմբեր ամսին մասնակցել է Բրիտանական խորհրդի կազմակերպած սցենարական վապետության դասընթացներին։
  • 2017 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սցենարի վարպետության ամբողջական դասընթացներ է անցել Մոսկվայում։
  • 2013 հունիս-հուլիս ամիսներին Հունգարիայում, Կենտրոնական Եվրոպայի համալսարանում անցել է «Վավերագրական կինոն թվային դարաշրջանում» ամբողջական դասընթացը։
  • 2007 նոյեմբերին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում մասնակցել է «Դասավանդման դիստանցիոն տեխնոլոգիաները» հատուկ դասընթացին[4]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2001-2008 թվականներին դասավանդել է Ռուս-Հայկական սլավոնական համալսարանում,
  • 2003 թվականից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է[5],
  • 2010-2011 թվականներին եղել է Համազգային պետական թատրոնի գրական մասի վարիչ։
  • 2011 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ է
  • 2019 թվականին Ֆրանսիայի Paul Valery համալսարանում աշխատել է որպես հրավիրված դասախոս։
  • 2019-ից մինչ օրս սցենարիստ և խմբագիր է աշխատում Օրդերֆիլմ Փրոդաքշնում։
  • 2019-2022 թվականներին եղել է ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[6]։
  • 2023 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր[7]։

Պարգևներ խմբագրել

  • 2010 թվական, «Կոմոս. ձայներ երգչախմբից դուրս», լավագույն վավերագրական ֆիլմ «Լիբերո Բիզարի» վավերագրական ֆիլմերի փառատոն (Սան Բենեդետո դել Տրոնտո, Իտալիա)[փա՞ստ]։
  • 2017 թվական, «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացում (ռեժ. և դերակատար Ն․ Գրիգորյան), Գրանպրի, «Ասպինդիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Վիլնյուս, Լիտվա
  • 2018 թվական, 1-ին մրցանակ, «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացում, «Թեփսիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Կիլ, Գերմանիա
  • 2018 թվական,Հատուկ մրցանակ, «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացում, «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխություն, Երևան
  • 2019 թվական, «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացում, «Մոնոկլ» միջազգային մոնոդրամայի փառատոն, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
  • 2020 թվական, Լավագույն պիես՝ «Հաղթանակի գենեզիս», «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխություն, Երևան

Անդամակցություն խմբագրել

  • 2004 թվական, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհուրդ։
  • 2004-2006 թվականներ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհրդի գիտական քարտուղար։
  • 2010 թվական, Ազգային թատերական ստեղծագործական միավորում։

Երկեր խմբագրել

  • Ռուսական մշակույթը հին ժամանակներից մինչև մեր օրերը, Ուս. ձեռնարկ։ Մեկնարկ։ 2017 թ․, 97 էջ։
  • Ռուսական մշակույթը հին դարերից մինչ մեր օրեր, Ուս. ձեռնարկ։ Մեկնարկ։ 2016 թ․, 28 էջ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. Սառա Նալբանդյանի մասին ՀԹԳՄ կայքում
  3. Սառա Աշոտի Նալբանդյան, ԵՊՀ
  4. «Սառա Աշոտի Նալբանդյան». Երևանի Պետական Համալսարան.
  5. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Նալբանդյան Սառա Աշոտի, ավագ գիտաշխատող
  6. «Սառա Աշոտի Նալբանդյան». Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ.
  7. [1]ՀՀ ԿԳՄՍՆ որոշումը ԵԹԿՊԻ ռեկտորի նշանակման մասին
  8. Ռուսական մշակույթը հին դարերից մինչ մեր օրեր

Արտաքին հղումներ խմբագրել