Մարիո Սուարես

իսպանացի ֆուտբոլիստ

Մարիո Սուարես Մատա (իսպ.՝ Mario Suárez Mata, փետրվարի 24, 1987(1987-02-24)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռայո Վալեկանո» ակումբի կիսապաշտպան։

Մարիո Սուարես
իսպ.՝ Mario Suárez
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1987(1987-02-24)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1999—2004 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2006 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 38 (4)
2005—2008 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 4 (0)
2006—2007  Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 23 (3)
2007—2008  Իսպանիա Սելտա Վիգո 26 (2)
2008—2010 Իսպանիա Մալյորկա 60 (5)
2010—2015 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 121 (4)
2015—2016 Իտալիա Ֆիորենտինա 9 (1)
2016—2017 Անգլիա Ուոթֆորդ 15 (0)
2016—2017  Իսպանիա Վալենսիա 21 (3)
2017—2019 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գույչժոու Չժիչեն 29 (2)
2019—մ.հ. Իսպանիա Ռայո Վալեկանո 38 (5)
Ազգային հավաքական
2002—2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 8 (1)
2004—2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 11 (1)
2005—2006 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 10 (3)
2007 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 4 (1)
2007—2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 5 (0)
2013—2015 Իսպանիա Իսպանիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 17.03.2020:

Ակումբային կարիերա խմբագրել

«Ատլետիկո Մադրիդ» (2005-2008) խմբագրել

Մարիո Սուարեսը Մադրիդի «Ատլետիկոյի» սան է։ Խաղացել է ակումբի երիտասարդական կազմում, 2004-2006 թվականներին՝ «Ատլետիկո Մադրիդ Բ»-ում, որը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում։ 2005 թվականի նոյեմբերի 6-ին «Ատլետիկոյի» կազմում կատարել է նորամուտը Իսպանիայի առաջնությունում՝ մասնակցելով «Սևիլյայի» դեմ խաղին (0:0)[3]։ Մարիոն ակումբի կազմում 2005/06 մրցաշրջանում անցկացրել է 6 խաղ։ 2006 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Վալյադոլիդ», իսկ հաջորդ մրցաշրջանից առաջ նույնպես վարձավճարով տեղափոխվել է «Սելտա»[4]։

«Մալյորկա» խմբագրել

2008 թվականի հուլիսի 3-ին Սուարեսը 800 000 եվրոյով տեղափոխվել է «Մալյորկա»[5]՝ ակումբի հետ կնքելով քառամյա պայմանագիր։ Մարիոն Պրիմերայում իր առաջին գոլը խփել է 2009 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ նրա թիմը 4:0 հաշվով ջախջախել է «Տեներիֆեին»[6]։ Իսպանիայի առաջնության 2009/10 մրցաշրջանում նա «Մալյորկայի» կազմում անցկացրել է 34 խաղ և օգնել թիմին որակավորվել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի համար։

«Ատլետիկո Մադրիդ» (2010-2015) խմբագրել

2010 թվականի հունիսի 5-ին Մարիո Սուարեսը տեղափոխվել է իր նախկին ակումբ՝ «Ատլետիկո Մադրիդ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,8 մլն եվրո։ Մադրիդցիները օգտվել են հետգնման իրավունքից, գործողության ժամկետը կազմել է 24 ամիսъ սկսած Սուարեսի «Մալյորկայից» «Ատլետիկո» տեղափոխվելու օրվանից[7]։ 2010/11 մրցաշրջանում Մարիոն տեղի համար մրցակցել է բրազիլացի Պաուլ Ասունսանի հետ[8]։ Ակումբի կազմում նա առաջին գոլը խփել է 2011 թվականի ապրիլի 10-ին՝ աչքի ընկնելով «Սոսիեդադի» դեմ հաղթական խաղում (3:0)[9]։

2011/12 մրցաշրջանում Սուարեսը դարձել էր «Ատլետիկոյի» հիմնական կենտրոնական կիսապաշտպաններից մեկը իր թիմակիցներ Գաբիի և Տյագո Մենդիշի հետ միասին։ Մարիոն անցկացրել է 14 խաղ Եվրոպայի լիգայի 2011/12 թվականների խաղարկությունում, ներառյալ կիսաեզրափակչի՝ «Վալենսիայի» և եզրափակչի՝ «Աթլետիկ Բիլբաոյի» դեմ խաղերը, որտեղ Սուարեսը և Գաբին հաջողությամբ հանդես են եկել բասկերի կիսապաշտպանների դեմ[10]։ «Ատլետիկոն» հաղթել է 3:0 հաշվով, իսկ Մարիո Սուարեսն ստացել է իր երկրորդ մրցանակը ակումբի կազմում (2010 թվականի ՈՒԵՖԱ Սուպերգավաթից հետո)։

Սուարեսը դուրս է եկել խաղադաշտ 2012 թվականի ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղին, որտեղ «Ատլետիկոն» ջախջախել է «Չելսիին» 4:1 հաշվով, Ֆալկաոյի հեթ-տրիկի և Միռանդայի գոլի շնորհիվ[11]։ Միակ գնդակը 2012/13 մրցաշրջանում Մարիոն խփել է «Ռայո Վալենկանոյի» դարպասին, երբ «մատրասնիկները» հաղթել են 4:3 հաշվով։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում Սուարեսը խաղացել է մրցաշարի բոլոր փուլերում։ Նա եզրափակչում անցկացրել է 120 րոպե՝ խաղալով հիմնական և ավելացված ժամանակում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, որը ավարտվել է «Ատլետիկոյի» հաղթանակով (2:1)։ Այդ հաջողությունը «Ատլետիկոյին» հնարավորություն է տվել ոչ միայն նվաճել գավաթը, այլ նաև 14 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթել մադրիդյան դերբիում[12]։

Սուարեսը մրցաշրջանի սկզբում անցկացրել է երկու խաղ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում ընդդեմ «Բարսելոնայի»։ Երկու խաղն էլ ավարտվել է ոչ-ոքի, սակայն կատալոնացիները հասել են ընդհանուր հաջողության՝ Նեյմարի խփած գոլի շնորհիվ[13]։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին Սուարեսը վնասել է ծունկը Պրիմերայի՝ «Օսասունայի» դեմ խաղում[14] և այդ վնասվածքի պատճառով բաց թողել երեք ամիս (նոյեմբերի սկզբից)[15]։ Մարիոն խաղադաշտ է վերադարձել 2014 թվականի փետրվարի 2-ին «Վիսենտե Կալդերոնում» անցկացվող «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (4:0)։

«Ատլետիկոն», որն անցած մրցաշրջանում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, կարողացել է արժանանալ 18 տարեկանների Իսպանիայի առաջնության ոսկե մեդալի․ հաղթանակը նրանք ձևակերպել են վերջին տուրում, «Բարսելոնայի» հետ խաղալով ոչ-ոքի մրցակցի՝ իրենց հիմնական հակառակորդի դաշտում[16]։ Բացի այդ, «Ատլոտիկոն» հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ այդտեղ զիջելով «Ռեալին», չնայած ունեին առավելություն մինչև հիմնական ժամանակի ավարտը[17]։ Սուարեսը չի մասնակցել եզրափակիչ խաղին, չնայած եղել է «Չելսիի» հետ հակամարտության երկու կիսաեզրափակիչ խաղերի հիմնական կազմում։

 
Մարիո Սուարեսի երկրորդ հարկի պայքարը Կարիմ Բենզեմայի հետ (2010 թվականի նոյեմբերի 7)

2014 թվականի օգոստոսի 10-ին՝ մինչմրցաշրջանի «Վոլֆսբուրգի» դեմ խաղում, Սուարեսը ստացել է գլխի վնասվածք իր թիմակից Կրիստիան Անսալդիի հետ բախման պատճառով և հոսպիտալացվել[18]։ Դա չի խանգարել նրան դուրս գալ խաղադաշտ Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղում, որը ավատվել է ոչ-ոքի (1:1)։ Որոշիչ խաղում, որը անցկացվել է «Ատլետիկոյի» դաշտում, «մատրասնիկները» հաղթել են «Ռեալին» նվազագույն հաշվով և ապահովել իրենց տիտղոսը։ Մարիոն մնացել է պահեստայինների կազմում[19]։

Հաջորդ տարվա մարտի 17-ին Սուարեսը խփել է իր առաջին գնդակը 2014/15 մրցաշրջանում, այդ գնդակը դարձել է միակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» և Լևերկուզենի «Բայերի» երկրորդ խաղում։ Եզրափակիչ սուլիչից հետո Մարիոն իրացրել է հետխաղյա տասնմեկ մետանոցներից մեկը և օգնել մադրիդցիներին դուրս գալ 1/4 եզրափակիչ[20]։ Այդտեղ «Ատլետիկոն» նորից հանդիպել է «Ռեալի» հետ և հերթական դերբիում զիջել 0:1 հաշվով։

«Ֆիորենտինա» խմբագրել

2015 թվականի հուլիսի 24-ին Սուարեսը տեղափոխվել է Իտալական «Ֆիորենտինա»[21], որտեղից նույն ամռանը «Ատլետիկո» էր տեղափոխվել Ստեֆան Սավիչը։ Մարիոն «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ խփելով ընդամենը մեկ գնդակ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ֆրոզինոնեյի» դեմ խաղում[22]։

«Ուոթֆորդ» խմբագրել

2016 թվականի հունվարի 30-ին Սուարեսը պայմանագիր է կնքել «Ուոթվորդի» հետ՝ 4,5 տարի ժամկետով[23]։ Մարիոյին ակումբ հրավիրել էր թիմի գլխավոր մարզիչ Կիկե Ֆլորեսը, որը 2009-2011 թվականներին գլխավորել էր «Ատլետիկոն»։ Սուարեսը Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է փետրվարի 3-ին՝ դուրս գալով փոխարինման «Ուոթֆորդ»-«Չելսի» խաղում (0:0)[24]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Մարիո Սուարեսը հանդես է եկել Իսպանիայի պատանեկան բոլոր հավաքականներում՝ 16-21 տարեկանների թիմերում։ Նա մասնակցել է 2007 և 2009 թվականների աշխարհի երիտասարդական առաջնություններին, իսկ մինչև այդ դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող (2006)։ 2013 թվականի փետրվարին Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Մարիոյին հրավիրել է հավաքական, որպեսզի նա փոխարինի վնասվածք ստացած Խավի Ալոնսոյին[25], և փետրվարի 6-ին Սուարեսը կատարել է նորամուտը Իսպանիայի հավաքականի կազմում՝ մասնակցելով Ուրուգվայի հավաքականի դեմ ընկերական խաղին (3:1 հոգուդ իսպանացիների)[26]։ Հետագայում Սուարեսը մասնակցել է նաև 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղին (2013 թվականի փետրվարի 6) և Նիդերլանդների դեմ ընկերական խաղին (2015 թվականի մարտի 31)[27]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Ատլետիկո Մադրիդ»

Ընդհանուր՝ 6 տիտղոս

  Իսպանիայի հավաքական (մինչև 19)

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[28] Եվրագավաթներ[29] Այլ[30] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Մադրիդ 2005/06 4 0 2 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 4 0 2 0 0 0 0 0 6 0
 Ռեալ Վալյադոլիդ 2006/07 23 3 7 1 0 0 0 0 30 4
Ընդհանուր 23 3 7 1 0 0 0 0 30 4
 Սելտա 2007/08 26 2 1 0 0 0 0 0 27 2
Ընդհանուր 26 2 1 0 0 0 0 0 27 2
Մալյորկա 2008/09 26 0 6 0 0 0 0 0 32 0
2009/10 34 5 4 1 0 0 0 0 38 6
Ընդհանուր 60 5 10 1 0 0 0 0 70 6
Ատլետիկո Մադրիդ 2010/11 27 2 4 0 4 0 0 0 35 2
2011/12 28 0 0 0 14 0 0 0 42 0
2012/13 29 1 8 0 5 0 1 0 43 1
2013/14 17 0 1 0 5 0 2 0 25 0
2014/15 20 1 6 0 8 1 1 0 35 2
Ընդհանուր 121 4 19 0 36 1 4 0 180 5
Ֆիորենտինա 2015/16 9 1 0 0 4 0 0 0 13 1
Ընդհանուր 9 1 0 0 4 0 0 0 13 1
Ուոթֆորդ 2015/16 15 0 2 0 0 0 0 0 17 0
Ընդհանուր 15 0 2 0 0 0 0 0 17 0
 Վալենսիա 2016/17 21 3 3 0 0 0 0 0 24 3
Ընդհանուր 21 3 3 0 0 0 0 0 24 3
Ընդհանուր կարիերայում 279 18 44 2 40 1 4 0 367 21

(2017 թվականի փետրվարի 25-ի տվյալներով)

Անձնական կյանք խմբագրել

Մարիո Սուարեսը հանդիպել է իսպանացի մոդել Մալենա Կոստայի հետ։ 2016 թվականի հունիսին Մադրիդում նրանք ունեցել են դուստր, որին անվանել են Մաթիլդա[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Juanfran y Mario Suárez, cien partidos defendiendo al Atlético» (իսպաներեն). ABC. 2014 թ․ մարտի 10.
  4. «Mario Suárez jugará cedido en el Celta esta temporada» (իսպաներեն). Marca. 2007 թ․ օգոստոսի 22.
  5. «Mario Suárez llega a Mallorca» (իսպաներեն). El Mundo. 2008 թ․ հուլիսի 3.
  6. «4-0: Mallorca resuelve con goleada el duelo insular ante el Tenerife» (իսպաներեն). El Confidencial. 2009 թ․ սեպտեմբերի 19.
  7. «Atlético re-sign Suárez from Mallorca» (անգլերեն). UEFA.com. 2010 թ․ հունիսի 5.
  8. «Mario Suárez o Assunçao, la última duda de Quique» (իսպաներեն). Marca. 2010 թ․ նոյեմբերի 18.
  9. «El Atlético toca los puestos europeos tras golear a la Real Sociedad (3-0)» (իսպաներեն). Clubatleticodemadrid.com. 2011 թ․ ապրիլի 10.(չաշխատող հղում)
  10. «Atletico Madrid 3-0 Athletic Bilbao» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Chelsea 1-4 Atletico Madrid» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ սեպտեմբերի 1.
  12. «Jose Mourinho and Cristiano Ronaldo off in Real Madrid loss» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  13. «Barcelona 0-0 Atletico Madrid: Catalans win Spanish Super Cup» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 29.
  14. «Mario Suárez out with knee injury» (անգլերեն). Marca. 2013 թ․ սեպտեմբերի 25.
  15. «Mario Suárez, working overtime at Christmas» (անգլերեն). Marca. 2013 թ․ դեկտեմբերի 29.
  16. «Barcelona 1 Atletico Madrid 1, La Liga: match report» (անգլերեն). The Daily Telegraph. 2014 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  17. «Real Madrid 4-1 Atl Madrid» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  18. «Mario Suárez loses consciousness after collision with Ansaldi» (անգլերեն). Marca. 2014 թ․ օգոստոսի 10.
  19. «Spanish Super Cup: Atletico Madrid beat Real Madrid 1-0 at home to lift trophy» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ օգոստոսի 23.
  20. «Atlético Madrid 1-0 Bayer 04 Leverkusen» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ մարտի 17.
  21. «Mario Suarez seals move to Fiorentina from Atletico Madrid» (անգլերեն). ESPN. 2015 թ․ հուլիսի 24.
  22. «Mario Suárez se estrena con la Fiorentina» (իսպաներեն). Marca. 2015 թ․ նոյեմբերի 1.
  23. «Mario Suarez: Watford sign midfielder from Fiorentina» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ հունվարի 30.
  24. «El Watford de Quique y Mario Suárez frena al Chelsea» (իսպաներեն). Diario AS. 2016 թ․ փետրվարի 3.
  25. «Atletico Madrid midfielder Mario Suarez replaces Xabi Alonso in Spain squad» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ փետրվարի 3.
  26. «Cesar Azpilicueta, Isco and Mario Suarez all impressed Spain boss Vicente del Bosque on their debuts» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ փետրվարի 7.
  27. «Suárez, Mario» (անգլերեն). National-Football-Teams.com.
  28. Իսպանիայի գավաթ, Անգլիայի գավաթ։
  29. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։
  30. Իսպանիայի Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ։
  31. «Watford's Mario Suarez charts birth of baby daughter with adorable intimate video with model fiancée» (անգլերեն). The Daily Mirror. 2016 թ․ հունիսի 29.