Սաշա Լուկիչ (սերբ.՝ Саша Лукић,օգոստոսի 13, 1996(1996-08-13)[1][2], Շաբաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[3]), սերբ ֆուտբոլիստ, «Ֆուլհեմ» ակումբի և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Սաշա Լուկիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 13, 1996(1996-08-13)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Շաբաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[3]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Լուկիչը «Պարտիզան» ակումբի սան է։ 2013 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Տելեոպտիկ»։ Օգոստոսի 17-ին «Պրոլետերի» դեմ խաղում նորամուտն է նշել Սերբիայի առաջին լիգայում[4]։ Սեպտեմբերի 8-ին «Ռադնիկի» դեմ խաղում Լուկիչը խփել է իր առաջին գոլը «Տելեոպտիկի» կազմում[5]։ 2014 թվականի ամռանը Սաշան վերադարձել է «Պրատիզան»։ 2015 թվականի մայիսի 16-ին «Նովի Պազարի» դեմ խաղում նորամուտն է նշել Սերբիայի առաջնությունում[6]։ Իր մեկնարկային մրցաշրջանում հաղթել է առաջնությունում։ Օգոստոսի 8-ին Սուբոտիցայի «Սպարտակի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Պարտիզանի» կազմում[7]։ 2016 թվականին նվաճել է Սերբիայի գավաթը: Նույն թվականի ամռանը տեղափոխվել է իտալական «Տորինո»[8]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Հոկտեմբերի 17-ին «Պալերմոյի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա A-ում[9]։ 2017 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Լևանտե»[10]։ Դեկտեմբերի 15-ին «Սևիլյայի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[11]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Տորինո»։ 2019 թվականի մայիսի 3-ին «Յուվենտուսի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[12]։ 2023 թվականի սկզբին տեղափոխվել է անգլիական «Ֆուլհեմ»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր[13]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 9 մլն եվրո։ Փետրվարի 11-ին «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[14]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2017 թվականին Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական տնային առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Իսպանիայի հավաքականի դեմ խաղին[15]։ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Լիտվայի հավաքականի ազգերի լիգայի խաղում նորամուտն է նշել Սերբիայի հավաքականում[16]։ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քաթարի հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[17]։ 2022 թվականին մասնակցել է Քաթարում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Բրազիլիայի[18], Կամերունի[19] և Շվեցարիայի թիմերի դեմ խաղերին[20]։

Գոլեր Սերբիայի հավաքականում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. 11 նոյեմբերի 2021 Ռայկո Միտիչ, Բելգրադ, Սերբիա   Կատար 1:0 4:0 Ընկերական հանդիպում
02. 24 սեպտեմբերի 2022 Ռայկո Միտիչ, Բելգրադ, Սերբիա   Շվեդիա 4:1 4:1 Ազգերի լիգա 2022/2023

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

«Պարտիզան»
  • Սերբիայի չեմպիոն՝ 2014/15
  • Սերբիայի գավաթակիր՝ 2015/16

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Пролетер Нови-Сад VS. Телеоптик 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013-08-17. Արխիվացված օրիգինալից 2018-12-26-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  5. «Телеоптик VS. Радник Сурдулица 4:0» (անգլերեն). soccerway.com. 2013-09-08. Արխիվացված օրիգինալից 2018-12-27-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  6. «Партизан Белград VS. Нови Пазар 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015-05-16. Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  7. «Партизан Белград VS. Спартак Суботица 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-08-08. Արխիվացված օրիգինալից 2016-12-18-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  8. ««Торино» подписал Сашу Лукича» (ռուսերեն). sports.ru. 2016-07-29. Արխիվացված օրիգինալից 2017-08-29-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  9. «Палермо VS. Торино 1:4» (անգլերեն). soccerway.com. 2016-10-17. Արխիվացված օրիգինալից 2017-08-16-ին. Վերցված է 2017-06-23-ին.
  10. «Torino and Levante agree for the loan of Sasa Lukic for one season» (իսպաներեն). Levante UD. 2017-08-15. Արխիվացված օրիգինալից 2023-03-20-ին. Վերցված է 2017-08-15-ին.
  11. «Севилья VS. Леванте 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-12-15. Արխիվացված օրիգինալից 2018-01-23-ին. Վերցված է 2018-01-23-ին.
  12. «Ювентус VS. Торино 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-05-03. Արխիվացված օրիգինալից 2023-03-05-ին. Վերցված է 2023-03-05-ին.
  13. FC, Fulham. «Lukić Joins Fulham». Fulham FC. Արխիվացված օրիգինալից 2023-01-31-ին. Վերցված է 2023-02-01-ին.
  14. «Фулхэм VS. Ноттингем Форест 2:0» (անգլերեն). soccerway.com. 2023-02-11. Արխիվացված օրիգինալից 2023-02-12-ին. Վերցված է 2023-03-05-ին.
  15. «Сербия (до 21) VS. Испания ( до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017-06-23. Արխիվացված օրիգինալից 2017-07-27-ին. Վերցված է 2017-08-11-ին.
  16. «Литва VS. Сербия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018-09-07. Արխիվացված օրիգինալից 2023-03-05-ին. Վերցված է 2023-03-05-ին.
  17. «Сербия VS. Катар 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021-11-11. Արխիվացված օրիգինալից 2022-05-26-ին. Վերցված է 2023-03-05-ին.
  18. «Бразилия VS. Сербия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022—11—24. Արխիվացված է օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2023-03-05-ին.
  19. «Камерун VS. Сербия 3:3» (անգլերեն). soccerway.com. 2022—11—28. Արխիվացված է օրիգինալից 2023-02-24-ին. Վերցված է 2023-03-05-ին.
  20. «Сербия VS. Швейцария 2:3» (անգլերեն). soccerway.com. 2022—12—02. Արխիվացված է օրիգինալից 2023-02-24-ին. Վերցված է 2023-03-05-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Լուկիչ» հոդվածին։