Սան Սուսիի պատմական հողմաղաց

Սան Սուսիի պատմական հողմաղաց (գերմ.՝ Historische Mühle von Sanssouci), Պոտսդամում Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ի ամառային նստավայրի մոտ գտնվող պատմական հողմաղաց, որն ունի պատմական նշանակություն, չնայած որ կառուցվել է համեմատաբար ավելի ուշ։

Սան Սուսիի պատմական հողմաղաց
ՏեսակՀողմաղաց
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՊոտսդամ[1]
ՎայրՍանսուսի
Հասցե14469
ՓողոցMaulbeerallee? (5)[2]
Ճարտարապետական ոճsmock mill?[3]
Բարձրություն25,78 մետր[4] և 35,45 մետր
Շինանյութփայտ
ԲնակիչMuseum Historical Mill Sanssouci?
Հիմնադրված է1990[3]
ՊատվիրողՖրիդրիխ II[3]
Իրադարձություններdemolition?[2], new construction?[3], ոչնչացում[2][3] և վերակառուցում[3]
Ժառանգության կարգավիճակarchitectural heritage monument in Brandenburg?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Ֆրիդրիխ Մեծի հոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի ժամանակ Պոտսդամում հիմնվել են հոլանդացի ներգաղթյալները, որոնք ամբողջությամբ զբաղեցրել էին քաղաքի թաղամասերից մեկը[5]։ Այս տեղանքում առաջին հողմաղացը 1739 թվականին կառուցել է մի հոլանդացի[6]։ Երբ 1745 թվականին սկսվել է Սան Սուսի պալատի կառուցումը, ջրաղացպանն անհանգստացել է, որ կփոխվի քամու հոսանքը և հողմաղացն այլևս չի աշխատի։ Ավելի ուշ, այս պատմությունը դարձել է լեգենդ[7][8][9]։

Կես դար անց՝ 1781-1791 թվականներին, գործող հին հողմաղացի փոխարեն շինարար Կոռնելիուս Վիլհելմ Վան դեր Բոշը կառուցել է նորը։ 1840 թվականին թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը լանշաֆտային ճարտարապետ Պետեր Յոզեֆ Լենեին հանձնարարել է բարեկարգել հողմաղացի շրջակա տարածքը։ Գերմանիայում 1848-1849 թվականներին տեղի ունեցած հեղափոխությունը կանգնեցրել է այգու բարեկարգման մեծածավալ աշխատանքները։ Որպես պատմական հուշարձան՝ հողմաղացի հանրային այցելությունը (ի շնորհիվ նաև լեգենդար պատմությունների) հնարավոր դարձավ 1861 թվականից։

1945 թվականի ապրիլին, Պոտսդամի համար մարտերի ընթացքում, պալատի շենքը չի վնասվել, սակայն այրվել են պատկերասրահը և հողմաղացը։ Հողմաղացի մոտ գտնվող Շվեյցարական տնակը (գերմ.՝ Schweizerhaus), որն այրվել էր խորհրդային տանկի արձակած կրակից, չի վերականգնվել։

1980-ական թվականների սկզբին սկսվել է Սան Սուսի պատմական հողմաղացի՝ 1787-1791 թվականների տարբերակի վերականգնման աշխատանքները[10]։ 1993 թվականին, Պոտսդամի 1000-ամյակի կապակցությամբ, հողմաղացն սկսել է նորից աշխատել[5]։ Թանգարանի որոշմամբ 2003 թվականի գարնանից ուժեղ քամիների ժամանակ հողմաղացը կարող է ծառայել իր նպատակին[11]։

Լեգենդ խմբագրել

Գործարկվող մեխանիզմների աղմուկը խանգարում էր թագավորին և նա որոշում է գնել հողմաղացը։ Սակայն ջրաղացպանը հրաժարվել է՝ նշելով, որ այն հայրական ժառանգություն է։ Թագավորական սպառնացել է խլել հողմաղացը՝ կիրառելով թագավորական հզորությունը։ Այդ ժամանակ ջրաղացպանը պատասխանել է, որ սպառնալիքը կընդուներ, եթե Բեռլինում չլիներ թագավորական դատարան։ Ֆրիդրիխը, որը արդար դատավարությունը համարում էր իր երկրի հիմքերից մեկը, բավարարվել է ջրաղացպանի պատասխանով և վերագծել այգու կառուցման նախագիծը[9]։

Զբոսաշրջային վայր խմբագրել

1995 թվականից հողմաղացի շենքում գործում է թանգարան, որի ցուցանմուշները վերաբերում են հողմաղացի պատմությանը, հողմաղացների դերը Գերմանիայի լանդշաֆտային մշակույթում և ժամանակակից գյուղատնտեսությունում։ Այսօր հողմաղացի առաջին հարկում գտնվում է ժամանակավոր ցուցադրության համար նախատեսված պատկերասրահ և հուշանվերների խանութ։ Երկրորդ հարկում ներայացված է պատմական ինտերիերը՝ տեղեկատվական նյութերով, իսկ պատկերասրահից բացվում է տեսարան դեպի պալատական համալիր[11]։

Մշակույթում խմբագրել

  • «Սան Սուսի» ֆիլմ՝ 1926 թվականի համր պատմական ֆիլմ, որը հիմնված է Ֆրիդրիխ II-ի և ջրաղացպանի կոնֆլիկտի լեգենդի վրա։
  • Ֆրանսուա Անդրիյոյի «Սան Սուսիի ջրաղացպանը» բանաստեղծական պատմվածքը (ֆր.՝ Le Meunier de Sans-Souci) գրվել է 1797 թվականին։ Նրա «Դեռ կան դատավորներ Բեռլինում» արտահայտությունը (ֆր.՝ Il y a des juges a Berlin)[12] դարձել է թևավոր խոսք և 19-րդ դարի կեսերին հրապարակվել Լարուսի հեղինակավոր բառարանում։

«Դեռ կան Բեռլինում դատավորներ» կարգախոսը օգտագործվում է ի հակակշիռ ուժի իրավունքին[13]։

  • Սան Սուսի հողմաղացի կրկնօրինակը գտնվում է Գերմանիայի Գիֆհորն քաղաքի Հողմաղացների և ջրաղացների միջազգային թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 https://www.spsg.de/schloesser-gaerten/objekt/historische-muehle/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 cultural heritage list of Brandenburg / Brandenburgisches Landesamt für Denkmalpflege und archäologisches Landesmuseum
  4. https://commons.wikimedia.org/wiki/File:Historische_M%C3%BChle_Sanssouci-Bauzeichnung.jpg
  5. 5,0 5,1 «Ветряная мельница». Дворцы и парки Сан-Суси. Потсдам. Германия. www.sans-souci.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  6. Eugen Ernst Mühlen im Wandel der Zeiten. — Theiss, 2005. — С. 215. — 272 с.
  7. Gerd Heinrich Friedrich II. von Preussen: Leistung und Leben eines grossen Königs. — Duncker & Humblot, 2009. — С. 353. — 504 с.
  8. Werner Hegemann Das Jugendbuch vom grossen König: oder Kronprinz Friederichs Kampf um die Freiheit. — J. Hegner, 1930. — С. 14. — 502 с.
  9. 9,0 9,1 Franz Kugler Geschichte Friedrichs des Grossen. — Lorck, 1848. — С. 177. — 423 с.
  10. «Мельница Сан-Суси (Historische Mühle von Sanssouci)». cult-turist.ru.
  11. 11,0 11,1 «Историческая ветряная мельница в парке Сан-Суси, Потсдам» (ռուսերեն). www.turizm.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  12. Константин Душенко Андриё, Франсуа Жан. — Большой словарь цитат и крылатых выражений. — Litres, 2017. — 2606 с. — ISBN 5457021955
  13. Переверзев Ю. Как Фридрих Великий с мельником судился // Партнер / Partner : Журнал. — 2006г. — № 8 (107).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սուսիի պատմական հողմաղաց» հոդվածին։