Սան Սատիրո, ճարտարապետական հուշարձան Միլանում։ Հուշարձանախմբի կազմում են՝ մատուռը (կառուցվել է 868—881 թթ.-ին), ավելի ուշ կառուցված զանգակատունը և եկեղեցին (1478 թ., ճարտարապետ ԲրամանտեՄատուռը քառաբսիդ, գմբեթակիր չորս սյուներով, կենտրոնակազմ, փոքր չափերի կառույց է։ 1482 թ.-ին Բրամանտեն մատուռի արտաքին քառաբսիդ ծավալը դասական թոլոսի նմանությամբ վերափոխել է գլանաձև, չորս խորշերով շենքի, պահպանելով ներսի հորինվածքը։ Սան Սատիրոյի մատուռի հատակագծային և կառուցվածքային հորինվածքը կրկնում է Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցուն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սատիրո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 169