Սան Ջովանի դեի Լեբրոզի
Սան Ջովանի դեի Լեբրոզի (իտալ.՝ San Giovanni dei Lebbrosi), եկեղեցի ներկայիս Պալերմոյի հարավային մասում, որը արաբա-նորմական ոճի ամենահին օրինակներից մեկն է։
Սան Ջովանի դեի Լեբրոզի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Պալերմո |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Պալերմոյի արքեպիսկոպոսարան |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետական ոճ | Norman architecture of Sicily? |
Հիմնադրված | 11-րդ դար |
San Giovanni dei lebbrosi (Palermo) Վիքիպահեստում |
Եկեղեցին հիմնադրվել է 1070 թվականին Ռոջեր I-ի (Սիցիլիայի մեծ կոմս) կողմից և նվիրաբերվել Հովհաննես Մկրտչին։ Այն գտնվում էր մի արաբական ամրոցի տարածքում, որը գրավել էր կոմսը։ 11-րդ դարի վերջում եկեղեցուն կից կառուցվեց հիվանդանոց բորոտների համար, որտեղից էլ առաջացել է եկեղեցու ներկայիս անունը։ 20-րդ դարի վերջում հետագայում վերացվեցին բարոկկոյան ձևավորումները, և այսօր Սան Ջովանի դե Լեբրոզի եկեղեցին հանդիսանում է արաբա-նորմանական ոճի ամենաբնորոշ կառույցներից մեկը։
1920-1934 թվականներին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ երկթեք տանիքով և երեք աբսիդներով։ Արտաքին տեսքը խիստ է, առանձնանում է միայն կամարաձև արաբական պատուհաններով։ Եկեղեցու երկհարկանի զանգակատունը, որը կառուցվել է մեկ դար հետո, նույնպես ունի տիպիկ արաբական տեսք՝ կամարաձև պատուհաններ, կարմիր կիսագնդաձև գմբեթ։ Եկեղեցու ինտերիերը, որի նավերը միմյանցից առանձնացված են սյունաշարով, նույնպես զուրկ է ձևավորումից։ Սյուների վրա առկա են կուֆիկական գրեր[1][2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Palermo Viva website, entry by Nicola Stanzione.
- ↑ Palermo Tourism Site Արխիվացված 2014-09-03 Wayback Machine, entry on church.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ջովանի դեի Լեբրոզի» հոդվածին։ |