Սան Դիեգո Պադրես (անգլ.՝ San Diego Padres), բեյսբոլի ամերիկյան ակումբ (Սան Դիեգո, Կալիֆոռնիա), hանդես է գալիս Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի (MLB) Ազգային Լիգայի Արևմտյան դիվիզիոնում։ Հիմնադրվել է 1969 թվականին, 1984 և 1998 թվականներին հնարավորություն է ստացել խաղալու բեյսբոլի Համաշխարհային Սերիայում (World Series), սակայն 2 անգամն էլ չի կարողացել հաղթել։ Թիմը մինչև 2020 թվականը անցկացրած մրցաշրջանների 10-ից ավելի դեպքերում կարողացել է ունենալ ավելի շատ հաղթանակ, քան պարտություն[1][2]։ Սան Դիեգո Պադրեսը և Լոս Անջելես Էնջելսը Կալիֆոռնիա նահանգի այն երկու ակումբներն են, որոնք հանդես են գալիս Բարձրագույն Լիգայում և հիմնադրվել են Կալիֆոռնիայում. Օքլենդը հիմնադրվել է Ֆիլադելֆիա նահանգում, Դոդջերսը՝ Բրուքլինում, Ջայենթսը՝ Մանհեթենում։ Սան Դիեգո Պադրեսը Կալիֆոռնիայի միակ ակումբն է, որը չի կարողացել հաղթել Համաշխարհային Սերիայում։

Սան Դիեգո Պադրես
Изображение логотипа
Հիմնադրում1969
Տան դաշտPetco Park?
ՇտաբկայանՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԼիգաԲեյսբոլի բարձրագույն լիգա
Գլխ. մարզիչPat Murphy?
Կայքsandiego.padres.mlb.com(անգլ.)

1969 թվականից մինչև 2021 թվականը ակումբի ընդհանուր խաղերի վիճակագրությունը ունի հետևյալ տեսքը. 3,863–4,495 (.462)[3]:

Պատմություն խմբագրել

Բեյսբոլի բարձրագույն լիգա խմբագրել

 
Jack Murphy Stadium, տնային խաղադաշտը 1969 թ. մինչև 2003 թ.

1969 թվականին Սան Դիեգո Պադրեսը Մոնրեալ Էքսպոսի (այժմ՝ Վաշինգտոն Նեշիոնալս), Կանզաս Սիթի Ռոյալսի և Սիեթլ Փայլոթսի (այժմ՝ Միլուոքի Բրյուերս) հետ միասին միացել է Բեյսբոլի բարձրագույն լիգային։ Ակումբի սեփականատերն էր Քոնրադ Արնհոլթ Սմիթը, ով հայտնի բիզնեսմեն էր Սան Դիեգոյից, PCL Padres ակումբի նախկին սեփականատերը։ Սմիթի հետաքրքրությունների շրջանակը բավական մեծ էր. բանկային գործ, հյուրանոցներ, անշարժ գույք, ավիաընկերություն։ Սան Դիեգո Պադրեսը իր առաջին խաղերն անցկացնում էր Սան Դիեգո քաղաքի «San Diego Stadium» մարզադաշտում Էդդի Լեիշմանի և Բազզի Բավասիի գլխավորությամբ։ Ակումբը Ազգային Լիգայի Արևմտյան դիվիզիոնում անցկացրած առաջին 6 մրցաշրջաններում չկարողացավ բարձրանալ վերջին հորիզոնականից պարտվելով 100 և ավելի խաղերում 4 անգամ։ Ակումբի միակ լուսավոր կետերից մեկը 1B խաղացող Նեյթ Քոլբերն էր։

Սան Դիեգո Պադրեսն աստիճանաբար սկսեց զարգացնել իր հաջողությունները 1984 թվականից սկսած, երբ կարողացավ գրավել առաջին հորիզոնականը Ազգային Լիգայի Արևմտյան դիվիզիոնում։ Արևմտյան դիվիզիոնում ակումբը կարողացել է հաղթել 5 մրցաշրջաններում, իսկ 1984 և 1998 թվականներին խաղացել է նաև Համաշխարհային Սերիայում (World Series), սակայն 2 անգամն էլ չի կարողացել հաղթել։ Ակումբի այդ տարիների հիմնական կազմի լավագույն խաղացողներից մեկը Թոնի Գուինն էր, ով կարողացել էր նվաճել 8 տիտղոս։ 2004 թվականին Սան Դիեգո Պադրեսը տեղափոխվում է Սան Դիեգո քաղաքի «Petco Park» մարզադաշտ։

2020 թվականի օգոստոսի 20-ին Սան Դիեգո Պադրեսը կարողացավ ռեկորդ հեղինակել, երբ թիմը 4 անընդմեջ խաղերում կարողացավ գրանդ սլեմով միավոր վաստակել[4]։

Մինչև 2021 թվականը Սան Դիեգո Պադրեսը Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի վերջին թիմն էր, որը դեռ չէր կարողացել անցկացնել No-hitter խաղ։ 2021 թվականի ապրիլի 9-ին Ջո Մասգրոուվը Տեխաս Ռեյնջերսի հետ կայացած խաղում կատարած գերազանց նետումների շնորհիվ թույլ չի տալիս մրցակցին կատարելու արդյունավետ հարվածներ[5]։ 1997 թվականի սեպտեմբերի 5-ին Էնդի Էշբիին հաջողվել էր անթերի նետումներով հանդես գալ 8 իննինգ[6]։

Գարնանային մարզում խմբագրել

1994 թվականից սկսած Սան Դիեգո Պադրեսը իր գարնանային մարզումային խաղերն անցկացրել է Պեորիա քաղաքի «Peoria Sports Complex» համալիրում։ Թիմի հետ նույն մարզադաշտում խաղեր էր անցկացնում նաև Սիեթլ Մարիներսը։

1969-ից մինչև 1993 թվականը թիմն իր մարզումային խաղերն անցկացնում էր Յումա քաղաքի «Desert Sun Stadium» մարզադաշտում։ Եղած փոքր հեռավորության շնորհիվ թիմի շատ երկրպագուներ կարողանում էին Սան Դիեգոյից մեքենայով հասնել այստեղ դիտելու թիմի մարզումային հանդիպումները։ Թիմի տեղափոխությունը Յումայից Պեորիա բավական վիճահարույց էր, սակայն այս որոշումը թիմի կողմից պաշտպանվում էր այն հանգամանքով, որ Յումայից բավական հեռու էին Արիզոնայի թիմերի մարզադաշտերը (Թուսոն և Ֆինիքս քաղաքները բավական հեռու էին Յումայից)։

Լոգոներ և գույներ խմբագրել

1969–1979. Ավանդական շագանակագույն և ոսկեգույն խմբագրել

Սան Դիեգո Պադրեսի առաջին լոգոն պատկերում էր վանականի, ով կանգնած էր արևի խորհրդանիշ դեղին շրջանի ներսում և հարվածում էր բեյսբոլի զարկիչով, որի վերևում գրված էր «Padres»: Շրջանի շուրջ գրված էր թիմի անվանումը. «San Diego Padres»: Այժմ էլ թիմի համազգեստի վրա կարելի է տեսնել այդ նույն հարվածող վանականին, սակայն այն չի օգտագործվում որպես հիմնական լոգո, բայց մնում է թիմի թալիսմանը։

Շագանակագույնը և ոսկեգույնը թիմի ավանդական գույներն են։ Թիմի տնային համազգեստը կաթնագույն էր, իսկ արտագնա խաղերին թիմը մասնակցում էր բաց շագանակագույն համազգեստով։ Համազգեստի վրա գրված էր թիմի անունը («Padres»). տառերը շագանակագույն էին զարդարված ոսկեգույն եզրերով։ Արտագնա խաղերի համար թիմը ուներ նաև այլընտրանքային համազգեստ, որի վրա գրված էր քաղաքի անվանումը («San Diego»). այն 1971 թ. դարձավ հիմնական համազգեստ արտագնա խաղերի համար։

 
Ռենդի Ջոնս (1978 թ.)

1972 թ. թիմը իր համազգեստի գույնը դարձրեց ոսկեգույն տնային և արտագնա խաղերի համար միայն այն տարբերությամբ, որ արտագնա խաղերի համազգեստի վրա գրված էր քաղաքի անունը («San Diego»), իսկ տնային խաղերի համազգեստի վրա՝ թիմի անունը («Padres»): Թիմը ստեղծեց նաև նոր շագանակագույն գլխարկ, որի առջևում գրված էր «SD», և այն պահպանվեց հաջորդ մի քանի տարիների համար։ Տնային խաղերի համար գլխարկը ուներ ոսկեգույն առաջնամաս, որը ուներ զանգի տեսք։ Զանգը ակնարկում էր Սան Դիեգոյում թիմի պատմական առաքելության մասին։

1974 թ. թիմը վերադառնում է ավանդական համազգեստին։ Ավելացվեցին նաև խաղացողի համարները համազգեստի առջևում։ 1976 թ. թիմը համազգեստի վրայից հանում է կոճակները, արտագնա խաղերի համազգեստը դարձնելով շագանակագույն, իսկ թևերի հատվածում՝ ոսկեգույն[7]։

Շագանակագույն համազգեստները օրինակելի եղան հաջորդ՝ 1978 թ. հավաքածուի համար, իսկ տնային խաղերի սպիտակ համազգեստը թևերի հատվածում շագանակագույն էր, իսկ թիմի անվանումը գրված էր ոսկեգույնով։ Թիմի այլընտրանքային համազգեստը ոսկեգույն էր, թևերի հատվածում՝ շագանակագույն, թիմի անվանումը ևս գրված էր շագանակագույնով։ Համազգեստի ձախ թևի հատվածում նկատելի էր նաև վանականի լոգոն։ Սակայն այս դիզայնը պահպանվեց միայն այդ մրցաշրջանի համար, քանի որ որոշվեց փոփոխել այն հաջորդ մրցաշրջանից առաջ։ Նոր փոփոխություններով վանականի լոգոն հեռացվում է համազգեստի վրայից, իսկ արտագնա խաղերի համար թիմի անվանման փոխարեն գրվում է քաղաքի անունը։ Ոսկեգույն այլընտրանքային համազգեստը հանվում է արտադրությունից։

1980–1984. Շագանակագույն, ոսկեգույն, նարնջագույն խմբագրել

 
Գլխարկի լոգոն 1969-1984 թթ. համար

1980 թ. թիմը իր գույներին ավելացնում է նաև նարնջագույնը։ Համազգեստների նոր հավաքածուի համար կատարվեցին հետևյալ փոփոխությունները. հեռացվեցին համազգեստի առջևում գրված խաղացողի համարները, չկար տարբերվող գույն թևերի հատվածի համար, իսկ նարնջագույնը ավելացվեց տառերի և եզրային զարդարանքների համար։ Գլխարկների վրա գրված «SD» տառերի եզրերը ևս զարդարվեցին նարնջագույնով։ 1984 թ. թիմը Ռեյ Կրոկի պատվին համազգեստի ձախ թևի հատվածում ավելացրեց "RAK" սկզբնատառերը[8][9]։

1985–1990. Շագանակագույն և նարնջագույն գծեր խմբագրել

1985 թ. թիմը մի փոքրիկ փոփոխություն է կատարում. լոգոյի «Padres» գրվածքը ստանում է փոքրիկ թեքություն դեպի վեր։ Թիմի հիմնական գույները 1985 թվականից մինչև 1990 թ. մրցաշրջանը շագանակագույնը և նարնջագույնն էին։ Թիմը նաև վերադարձ է կատարում կոճակներով համազգեստին. տնային համազգեստի վրա գրված էր թիմի անունը, իսկ արտագնա խաղերի համազգեստի ձախ հատվածում առկա էին «SD» տառերը։ Տառերի գրված էին շագանակագույնով, որոնց եզրերը զարդարված էին նարնջագույնով։ "RAK" սկզբնատառերը պահպանվեցին մինչև 1986 թվականը։ Համազգեստը զարդարվել էր բարակ զուգահեռ գծերով։ Գլխարկն ամբողջությամբ շագանակագույն էր կենտրոնում նարնջագույն «SD» տառերով։

1991–2003. Կապույտ և նարնջագույն խմբագրել

1991 թ. Պադրեսը թարմացնում է իր լոգոն։ Շրջանի գույնը փոխվում է և դառնում արծաթագույն, իսկ «Padres» գրությունը՝ շագանակագույնից կապույտի նարնջագույն եզրերով։ Լոգոյի այսպիսի տեսքը պահպանվում է 1 տարի։ Հաջորդ տարվա համար շրջանի գույնը արծաթագույնից դառնում է սպիտակ կենտրոնում ունենալով ավելի քիչ զուգահեռ գծեր, իսկ «Padres» գրությունը դառնում է ավելի մուգ կապույտ ունենալով նույնպիսի նարնջագույն եզրեր։ Այսպիսով նկատելի էր թիմի հիմնական գույների փոփոխությունը նարնջագույնի և մուգ կապույտի։

Տնային համազգեստի վրա պահպանվել էին զուգահեռ գծերը սակայն այս անգամ դրանք ստացել էին մուգ կապույտ գույն զարդարված նարնջագույն եզրերով։ Մուգ կապույտ գույն ուներ նաև «Padres» գրվածքը։ Արտագնա խաղերի համազգեստից հեռացվեցին զուգահեռ գծերը, իսկ քաղաքի անունը ստացավ նույնպիսի մուգ կապույտ գույն նարնջագույն եզրերով։ Գլխարկը ևս ստացել էր ամբողջական մուգ կապույտ գույն, իսկ կենտրոնում «S» տառը ուներ սպիտակ գույն, «D» տառը՝ նարնջագույն։ 1996 թ. համազգեստի ձախ թևի հատվածում ավելացվեց թիմի լոգոն։

1997 թ. թիմը ներկայացրեց այլընտրանքային համազգեստ, որը ուներ մուգ կապույտ գույն, առջևում գրված էր թիմի անունը ևս մուգ կապույտ գույնով և նարնջագույն եզրերով։ 1999 թ. ավելացվեցին նաև խաղացողների համարները համազգեստի առջևում, որոնք ունեին սպիտակ գույն։

2000 թ. թիմը ներկայացնում է մեկ այլ այլընտրանքային համազգեստ, որը ուներ սպիտակ գույն, որը նման էր հիմնական համազգեստին, սակայն չէր ներառում զուգահեռ գծերը և նարնջագույն եզրագծումները։ Այլընտրանքային մուգ կապույտ գլխարկները կենտրոնում ունեին սպիտակ «SD» տառերը։ համազգեստը 2001 թ. դառնում է թիմի հիմնականը։ Եվ այս մրցաշրջանի ավարտից հետո զուգահեռ գծեր ունեցող համազգեստները հանվեցին արտադրությունից։

2004–2015. Կապույտ և ավազագույն խմբագրել

Թիմի լոգոն ամբողջությամբ փոփոխվում է 2003-2004 մրցաշրջանների ընթացքում, երբ թիմը փոխում է իր մարզադաշտը։ Նոր լոգոն նման էր տնային բազային (home plate), որի վերևում կենտրոնով ավազագույնով գրված էր թիմի անունը, իսկ դրա տակ արված էին ալիքներ, որոնք ավարտում էին լոգոն։ Մուգ կապույտը մնացել էր լոգոյի գույների մեջ, սակայն ավազագույնը եկել էր փոխարինելու նարնջագույնին։ Այսպիսով թիմի հիմնական գույները դարձան մուգ կապույտը և ավազագույնը։ 2009 թ. քաղաքի անունը ևս հեռացվեց լոգոյից, որը մինչ այդ նկատելի էր լոգոյի վերևի աջ հատվածում։

 
Ջեյք Փիվի (2006 թ.)

Հաջորդ 7 մրցաշրջանների համար Պադրեսը Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի միակ թիմն էր, որ չուներ մոխրագույն համազգեստ։ Արտագնա խաղերին թիմը մասնակցում էր ավազագույն համազգեստով, որի վրա գրված էր քաղաքի անունը։ «Padres» գրվածքը պահպանել էր մուգ կապույտ գույնը սակայն այս անգամ նարնջագույնի փոխարեն ուներ ավազագույն եզրագծում։ Երկու համազգեստներն էլ ներառում էին թիմի լոգոն ձախ թևի հատվածում։ Այլընտրանքային կապույտ համազգեստի «Padres» գրվածքը ավազագույն էր, իսկ ձախ թևի հատվածում նկատելի էր վանականի լոգոն։ Պահպանվել էր նախկին մուգ կապույտ գլխարկը միայն այն տարբերությամբ, որ արտագնա խաղերին թիմը մասնակցում էր ավազագույն «SD» տառերով։

2011 թ. թիմի արտագնա խաղերի համազգեստը դառնում է մոխրագույն։

2012 թ. Պադրեսը ներկայացնում է թիմի նոր լոգոն, որը իրենից ներկայացնում էր մուգ կապույտ շրջան, որի ներսում առանձնացված էր ավելի փոքր շրջան, որի կենտրոնում գրված էին «SD» տառերը, ինչպես որ գլխարկի վրա էր, իսկ փոքր շրջանից դուրս վերևում կարելի էր տեսնել «San Diego Padres» գրվածքը, ներքևում՝ «Baseball Club» գրվածքը։ Վանականի լոգոն այս անգամ գունավորվել էր մուգ կապույտ և սպիտակ գույներով, նկատելի էր համազգեստի ձախ թևի հատվածում։

2016–2019. Կապույտ և սպիտակ խմբագրել

2016 թվականի մրցաշրջանի համար թիմի համազգեստը մուգ կապույտ էր և ուներ ոսկեգույն եզրագծումներ։ Թիմի մուգ կապույտ գլխարկները ունեին փոքրիկ տարբերություն. առաջին դեպքում «S» և «D» տառերը ունեին սպիտակ գույն, իսկ երկրորդ դեպքում «D» տառը ոսկեգույն էր[10]։

 
Ֆերնանդո Թաթիս Կրտսերը շագանակագույն և ոսկեգույն համազգեստով

2017 թ. մրցաշրջանի համար թիմը ներկայացրեց իր փոփոխությունները. ոսկեգույնը հեռացվեց համազգեստից. վերադարձ կատարվեց կապույտին և սպիտակին։ «Padres» գրվածքը նորից նկատելի էր տնային համազգեստի վրա։ Երկու համազգեստների ձախ թևի հատվածում նկատելի էր «SD» տառերով լոգոն։ Մուգ կապույտ գույն ունեցող այլընտրանքային համազգեստները գրեթե փոփոխության չենթարկվեցին. հանվել էր միայն ձախ թևի հատվածում եղած լոգոն[11][12]։

2020. Շագանակագույն և ոսկեգույն գծեր խմբագրել

2019 թ. հունվարին թիմը հայտարարեց այն մասին, որ ավանդական շագանակագույնը և ոսկեգույնը վերադառնալու են 2020 թ. մրցաշրջանի համար[13]։ Նոր համազգեստները պաշտոնապես ներկայացվեցին նոյեմբերի 9-ին։ Զուգահեռ գծերը ևս նկատելի էին տնային համազգեստի վրա։ Գլխարկները մուգ շագանակագույն էին, որի կենտրոնում գրված «SD» տառերը ոսկեգույն էին։ Այս նոր փոփոխություններով Պադրեսը նորից դարձավ Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի միակ թիմը, որը չուներ մոխրագույն համազգեստ։

Հետմրցաշրջանային պատմություն խմբագրել

Տարի Ուայլդ քարդ* NLDS* NLCS Համաշխարհային Սերիա
1984 չի անցկացվել չի անցկացվել Չիկագո Քաբս (3–2) Դետրոյթ Թայգերս (1–4)
1996 չի անցկացվել Սենթ Լուիս Կարդինալս (0–3)
1998 չի անցկացվել Հյուսթոն Ասթրոս (3–1) Ատլանտա Բրեյվս (4–2) Նյու Յորք Յանկիս (0–4)
2005 չի անցկացվել Սենթ Լուիս Կարդինալս (0–3)
2006 չի անցկացվել Սենթ Լուիս Կարդինալս (1–3)
2020 Սենթ Լուիս Կարդինալս (2–1) Լոս Անջելես Դոդջերս (0–3)
  • Ուայլդ քարդ տրվել է սկսած 2012 թվականից
  • NLDS - առաջին անգամ խաղացել են 1981 թ., հիմնական խաղարկումը սկսվել է 1995 թվականից

Չտրվող խաղահամարներ խմբագրել

Սան Դիեգո Պադրեսը առանձնացրել է 5 խաղահամարներ, որոնք չտրվեցին այլ խաղացողների։ Եվս 1 խաղահամար՝ Ջեքի Ռոբինսոնի 42 խաղահամարը առանձնացվել է Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի բոլոր թիմերի համար և չի տրվում այլ խաղացողների[14]։

 
Թոնի Գուիննի առանձնացված 19 խաղահամարը ներկայացված է «Petco Park» մարզադաշտում
No. Խաղահամար
Խաղացող Պատվի արժանացած խաղացողի անունը
Դիրք Խաղացողի դիրքը
Կարիերա Պադրեսի կազմում անցկացրած տարիները
Ամսաթիվ Խաղահամարի առանձնացման ամսաթիվը
* Բեյսբոլի Փառքի Սրահի անդամ
Սան Դիեգո Պադրեսի առանձնացված խաղահամարները
No. Խաղացող Դիրք Կարիերա Ամսաթիվ Ծանոթագր.
6 Սթիվ Գարվի 1B 1983–1987 Ապրիլի 16, 1988 [15]
19 Թոնի Գուինն* RF 1982–2001 Սեպտեմբերի 4, 2004 [15]
31 Դեյվ Ուինֆիլդ* RF 1973–1980 Ապրիլի 14, 2001 [16]
35 Ռենդի Ջոնս P 1973–1980 Մայիսի 9, 1997 [15]
51 Թրեվոր Հոֆֆման* RP 1993–2008 Օգոստոսի 21, 2011 [15]
42† Ջեքի Ռոբինսոն* 2B Ապրիլի 15, 1997 [15]

† Խաղահամարը առանձնացվել է Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի կողմից

Կազմ խմբագրել

Սան Դիեգո Պադրեսի Կազմը 2022 թ. գարնանային մարզումների համար
Խաղացողներ
Pitchers Catchers Infielders Outfielders
Օսթին Ադամս Ջորջ Ալֆարո Ջեյք Քրոնենուորթ Թրենթ Գրիշամ
Պեդրո Ավիլա Լուիս Քամփուսանո Էրիկ Հոսմեր Ուիլ Մայերս
Միչել Բաեզ Վիկտոր Կարատինի Հա-սոն Կիմ Յուրիքսոն Պրոֆար
Մայք Քլեվինջեր Օսթին Նոլա Էգայ Ռոսարիո
Էֆրաին Կոնտրերաս Ֆերնանդո Թաթիս Կրտսեր
Նաբիլ Քրիսմաթթ
Յու Դարվիշ
Լուիս Գարսիա
ՄաքՔենզի Գոռ
Խավի Գերրա
Թիմ Հիլլ
Փիրս Ջոնսոն
Ռայ Կերր
Ռեիսս Կներ
Դինելսոն Լամեթ
Ադրիան Մարտինես
Ադրիան Մորեխոն
Ջո Մասգրոուվ
Ջեյմս Նորվուդ
Քրիս Փադդեք
Էմիլիո Փագան
Դրյու Պոմերանց
Բլեյք Սնելլ
Քրեյգ Սթամմեն
Ռոբերտ Սուարես
Ռայան Ուիթերս
Սթիվեն Ուիլսոն

Առաջնություններ խմբագրել

Ազգային Լիգայի չեմպիոն
Նախորդող՝
Ֆլորիդա Մարլինս
1998 Հաջորդող՝
Ատլանտա Բրեյվս
Նախորդող՝
Ֆիլադելֆիա Ֆիլլիս
1984 Հաջորդող՝
Սենթ Լուիս Կարդինալս
Ազգային Լիգայի Արևմտյան դիվիզիոնի չեմպիոն
Նախորդող՝
Լոս Անջելես Դոդջերս
2005, 2006 Հաջորդող՝
Արիզոնա Դայմոնդբեքս
Նախորդող՝
Սան Ֆրանցիսկո Ջայենթս
1998 Հաջորդող՝
Արիզոնա Դայմոնդբեքս
Նախորդող՝
Լոս Անջելես Դոդջերս
1996 Հաջորդող՝
Սան Ֆրանցիսկո Ջայենթս
Նախորդող՝
Լոս Անջելես Դոդջերս
1984 Հաջորդող՝
Լոս Անջելես Դոդջերս

Ռադիո և հեռուստատեսություն խմբագրել

Սան Դիեգո Պադրեսի խաղերը հեռարձակվում են «Bally Sports San Diego» հեռուստաալիքով։ Թիմի խաղերի մեկնաբանում է Դոն Օրսիլլոն Մարկ Գրանտի հետ միասին։ Իսկ դաշտում հարցազրույցներ են վարում կամ վերջին նորություններն են հաղորդում Ջուլի Ալեքսանդրիան, Ռոն Զինտերը կամ Բոբ Սքանլանը։ Մայք Պոմերանցը Մարկ Սուինիի հետ միասին վարում է թիմի նախախաղային և հետխաղային «Padres Live» հաղորդումը։ 2021 թվականի մրցաշրջանից սկսած Պադրեսի խաղերին կարելի է հետևել « KWFN 97.3 The Fan» ռադիոալիքով, որը անգլերեն լեզվով է. հաղորդումը վարում է Ջեսսի Ագլերը Թոնի Գուինն Կրտսերի հետ միասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Paris, Jay (2012 թ․ հոկտեմբերի 4). «PARIS: Progress, but Padres could come to regret decision on Headley». North County Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Acee, Kevin (2020 թ․ սեպտեմբերի 13). «Padres secure first winning record since 2010 with sweep of Giants». San Diego Union Tribune. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «San Diego Padres Team History & Encyclopedia». Baseball-Reference. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Padres hit four grand slams in four games». MLB.com. 2020 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Musgrove makes history, spins SD's 1st no-no». MLB.com. MLB Advanced Media. 2021 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  6. «Ashby No-Hitter Foiled in Ninth». Los Angeles Times. 1997 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  7. Fimrite, Ron (1976 թ․ հուլիսի 12). «Uncommon success for a common man». Sports Illustrated. էջ 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Wulf, Steve (1984 թ․ ապրիլի 16). «The Beast team in baseball». Sports Illustrated. էջ 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. Wulf, Steve (1984 թ․ հոկտեմբերի 22). «Detroit jumped all over 'em». Sports Illustrated. էջ 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. Center, Bill (2015 թ․ դեկտեմբերի 4). «Padres' uniforms salute past, future, Navy». Major League Baseball Advanced Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  11. Lin, Dennis. «Padres unveil 2017 uniforms; yellow removed from home look». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. «Padres unveil uniform changes for 2017». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. Adler, David (2019 թ․ հունվարի 25). «Padres bringing back brown in unis in 2020». Padres.com. MLB Advanced Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  14. Center, Bill (2011 թ․ օգոստոսի 19). «Blanks keeps up hot pace in Padres victory». The San Diego Union-Tribune. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Dressed to the Nines».
  16. «Winfield Chooses Padres Over Yanks».

Արտաքին հղումներ խմբագրել