Սանտորինիի ճոպանուղի

Սանտորինիի ճոպանուղի (հուն․՝ Λιμάνι Σαντορίνης), ճոպանուղի, որը գտնվում է Հունաստանի Սանտորինի կղզում։ Սանտորինիի ճոպանուղին հիմնադրված է 1979 թվականին՝ «Loula & Evangelos Nomikos Foundation» ընկերության տնօրեն, հույն նշանավոր նավարդյունաբերող Եվանգելոս Նոմիկոսի կողմից։ Վերջինս հոգացել է ճոպանուղու կառուցման և տեղադրման բոլոր ծախսերը։ Բացի ճոպանուղուց, Նիկոմոսը նաև մեծ ներդրումներ է կատարել Թիրա կղզում։ Նա միջնորդել է տեղացիների և զբոսաշրջիկների տեղափոխման խնդրի լուծմանը[1]։

Սանտորինիի ճոպանուղի
Λιμάνι Σαντορίνης
Ընդհանուր տեղեկություններ
Տիպճոպանուղի
Կարգավիճակգործող
ԿայարաններՕյա, Սանտորինի
Կայարանների թիվ2
Ուղևորահոսքը մեկ օրում1,200 (1 ժամ)
Աշխատանքային տվյալներ
Բացված1979 թվական
ՍեփականտերԵվանգելոս Նոմիկոս

Սանտորինիի ճոպանուղին զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռնում 220 մետր բարձրությունից տեսնել կղզու համայնապատկերը։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է շվեյցարական «Doppelmayr Garaventa» հեղինակավոր ընկերությունն է, որը կառուցման համար օգտագործել է բացառապես ավստրիական մեխանիզմներ։

Մեկ ժամում Սանտորինիի ճոպանուղին կարող է տեղափոխել մոտ 1200 մարդու։ Ուղևորությունը տևում է երեք րոպե։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Սանտորինիի ճոպանուղի»։ www.santorini.com։ Վերցված է 2018-08-28