Սանտա Մարտա
Սանտա Մարտա (իսպ.՝ Santa Marta), քաղաք և մունիցիպալիտետ Հյուսիսային Կոլումբիայում՝ Կարիբյան ծովի ափին՝ Սիեռա Նևադա լեռների մոտակայքում։ Մագդալենա դեպարտամենտի մայրաքաղաքն է։ Սանտա Մարտա քաղաքը կարևոր ծովային նավահանգիստ է, պատմական, մշակութային և զբոսաշրջային կենտրոն։ Բնակչությունը 2005 թվականի դրությամբ կազմում էր 415,270 մարդ, քաղաքի տարածքը 2393.35 կմ քառակուսի է, իսկ խտությունը՝ 173,5 մարդ/կմ²։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սանտա Մարտա | |||||
| |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
Համայնք | Մագդալենա շրջան | ||||
Հիմնադրված է | 1525 թ. | ||||
Մակերես | 293,65±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Բնակչություն | 515 556 մարդ (2019)[1] | ||||
Պաշտոնական կայք | santamarta-magdalena.gov.co/index.shtml | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է 1525 թվականի հուլիսի 29-ին իսպանացի կոնկիստադոր Ռոդրիգո դե Բաստիդասի կողմից։ Համարվում է, որ քաղաքը այդպես է կոչվել է ի պատիվ Սուրբ Մարտայի, որի հիշատակը նշվում էր այս օրը։ Ըստ մի շարք պատմիչների՝ քաղաքի անունը այլ բացատրություն ունի. այն կապված է Սանտա Մարտա դե Աստորգաս քաղաքի հետ, որտեղ ժամանակին եղել էր դե Բաստիդասը։ Սանտա Մարտան իսպանացիների կողմից Կոլումբիայում հիմնադրված առաջին քաղաքներից է (ի սկզբանե՝ Սանտա Մարիա լա Անտիգուա դել Դարիեն)։ Նախքան իսպանացիների ժամանումը քաղաքի տարածքում ապրում էին Թեյրոնայի մշակույթի հնդիկները, ովքեր ստեղծեցին բարձր զարգացած քաղաքակրթություն, որից ծագում են ժամանակակից ժողովուրդները (արաուկացիները և շատ ուրիշներ)։ Պատմաբան Խուան Ռոդրիգես Ֆրեյլեն իր «Նոր Գրանադայի թագավորության հայտնագործությունը և նվաճումը» գրքում (1638) այսպես է զեկուցել այս քաղաքի հիմնադրման մասին.
«Կառլոս V կայսրը՝ մեր թագավորը և ճշմարիտ տերը, ուղարկեց նահանգապետի կոչումով Ռոդրիգո դե Բաստիդասին Սանտա Մարտա նահանգը նվաճելու՝ վստահելով նրան երկրի իրավասությունը Կաբո դե լա Վելայից մինչև Մագդալենա գետը, 1525 թվականի հուլիսին բնակեցրեց վերոնշյալ քաղաքը, անուն տվեց կամ այն պատճառով, որ այդ շրջանը հետազոտվել է հայտնի Սրբի օրը, կամ այն պատճառով, որ այդ քաղաքը հիմնադրվել է այդ օրը։ Այդ անունը մինչև այժմ պահպանվում է»։ - Խուան Ռոդրիգես Ֆրեյլե։ Էլ Կարներո։ Նոր Գրանադայի թագավորության հայտնագործություն և նվաճում։ Գլուխ I[2]:
|
Սիմոն Բոլիվարը մահացավ իր ագարակում՝ Սանտա Մարտայի շրջակայքում, 1830 թվականի դեկտեմբերի 17-ին։
Պատկերասրահ
խմբագրել-
Ծովախորշ Ռոդադերո, հանրաճանաչ հանգստավայր
-
Քաղաքի հիմնադիր Ռոդրիգո դե Բաստիդասի հուշարձան
-
Հետիոտնային փողոցում
-
Սիմոն Բոլիվարի տապանաքարը Մայր Տաճարում
-
Մայր տաճար (ներքին տեսք)
-
Կենտրոնական հրապարակում
-
Քաղաքի փողոցներից մեկում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.dane.gov.co/files/investigaciones/poblacion/proyepobla06_20/ProyeccionMunicipios2005_2020.xls
- ↑ Juan Rodríguez Freyle. — №66«El carnero». Biblioteca Ayacucho. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Santa_Martaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարտա» հոդվածին։