Սանմարինյան լիրա
տարադրամ, լիրա Խմբագրել Wikidata
ԵրկիրՍան Մարինո Խմբագրել Wikidata
Տարադրամի պատկերանշանի նկարագրությունlira sign Խմբագրել Wikidata
Հաջորդողեվրո Խմբագրել Wikidata
Սկսած23 Դեկտեմբերի 1865 Խմբագրել Wikidata
Ավարտված28 փետրվարի 2002 Խմբագրել Wikidata
Գին1 իտալական լիրա Խմբագրել Wikidata

Լիրան (lira, հոգնակին՝ lire, հապավումը՝ SML ) Սան Մարինոյի արժույթն էր 1860-ական թվականներից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը, երբ այն փոխարինվեց եվրոյով։ Այն կապված էր իտալական լիրայի հետ և համարժեք էր դրան[1]։ Իտալական մետաղադրամներն ու թղթադրամները և վատիկանյան մետաղադրամները օրինական վճարման միջոց էին Սան Մարինոյում, իսկ սանմարինյան մետաղադրամներն էլ, որոնք հատվել էին Հռոմում, օրինական վճարամիջոց էին ինչպես ամբողջ Իտալիայում, այնպես էլ Վատիկանում։

Մետաղադրամներ

խմբագրել

Սանմարինյան առաջին մետաղադրամները եղել են պղնձե c.5-անոցներ՝ թողարկված 1864 թվականին։ Դրանց հաջորդեցին պղնձի c.10-նոցները, որոնք առաջին անգամ թողարկվեցին 1875 թվականին։ Այս պղնձե մետաղադրամները վերջին անգամ թողարկվել են 1894 թվականին, արծաթե c.50-անոցը, 1 լիրայանոցը, 2 լիրայանոցը և 5 լիրայանոցը թողարկվել են 1898 թվականին։ 1 լիրայանոց և 2 լիրայանոց հատվել է նաև 1906 թվականին։

Սանմարինյան մետաղադրամների թողարկումը վերսկսվել է 1931 թվականին, երբ հատվել են արծաթե 5, 10  և 20 լիրայանոցներ, որոնց 1935 թվականին հավելվել են բրոնզե c.5-անոց և c.10-անոց մետաղադրամներ։ Այդ մետաղադրամները թողարկվել են մինչև 1938 թվականը։

1972 թվականին Սան Մարինոն նորից սկսեց մետաղադրամներ թողարկել՝ 1 լիրա, 2 լիրա, 5 լիրա, 10 լիրա, 20 լիրա, 50 լիրա, 100 լիրա և 500 լիրա անվանական արժեքով, որոնք բոլորը հատվել են ճիշտ և ճիշտ նույն բնութագրերով, ինչ համապատասխան իտալական մետաղադրամները։ 1978 թվականին դրանց հավելվել 200 լիրա արժողությամբ մետաղադրամներ, որին 1982 թվականին հաջորդել են երկմետաղային 500 լիրանոցը և 1997 թվականին՝ 1000 լիրայանոցը։ 50 լիրայանոցի և 100 լիրայանոցի չափսերը 1992 թվականին կրճատվել են։ Այդ բոլոր դրամների դիզայնը ժամանակակից թողարկումների ժամանակ ամեն տարի փոփոխվել է։

Եվրոյի ներմուծումից հետո սանմարինյան լիրայի թողարկումները դադարեցվել են։ Այնուամենայնիվ, Սան Մարինոն, ունենալով համապատասխան արտոնագիր, պարբերաբար թողարկում է իր սեփական եվրո մետաղադրամները։

Տես նաև

խմբագրել
  • Սանմարինյան եվրո մետաղադրամներ
  • Սան Մարինոյի կենտրոնական բանկ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. San Marino Business Law Handbook Strategic Information and Laws. Intl Business Pubns USA. 2012. էջ 42. ISBN 9781438770925.

 

  • Krause, Chester L.; Clifford Mishler (1991). Standard Catalog of World Coins: 1801–1991 (18th ed.). Krause Publications. ISBN 0873411501.

Արտաքին հղումներ

խմբագրել