Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջություն

Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջություն, Սանկտ Պետերբուրգ քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը։

Քաղաքի տնտեսության մեջ էական դեր է խաղում զբոսաշրջական բիզնեսը՝ կապված Ռուսաստանից և արտասահմանից ընդունվող հյուրերի հետ, ինչպես նաև սրա հետ կապված ծառայությունների ոլորտի աշխուժացման հետ։ Քաղաքը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, որպեսզի գրավի զբոսաշրջիկների և զբոսաշրջությունը դարձնի քաղաքային տնտեսության հիմնական ճյուղը։ 2010 թվականի տվյալներով Սանկտ Պետերբուրգը Եվրոպայում զբաղեցրել է 7-րդ տեղը որպես ամենաշատ այցելվող և զբոսաշրջիկների շրջանում 20-րդ ամենահայտնի քաղաքը[1]։

2010 թվականին Սանկտ Պետերբուրգ են այցելել 2.3 միլիոն օտարերկրացի (հիմնականում դրանք զբոսաշրջիկներ են Ֆինլանդիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և Ֆրանսիայից) և 2.8 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից։ Քաղաքում աշխատում են 640 խոշոր և փոքր հյուրանոցներ[2]՝ ընդհանուր առմամբ 27000 համարով[3] (այդ թվում՝ Գրանդ հոթել Եվրոպա, Գրանդ հոթել Էմերալդ, Աստորիա, Կորինտիա Նևսկի Պալաս հոթել, Պուլկովսկայա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ռոսիա, Օկտյաբրսկայա, Ազիմուտ հոթել Սանկտ Պետերբուրգ և այլ հյուրանոցներ), հանգստյան տներ։ Զբոսաշրջիկներին վարձով տներ և բնակարաններ տրամադրելը պետերբուրգցիների համար եկամտի կարևոր աղբյուրներից մեկն է։ Պետերբուրգի ղեկավարությունն աջակցում և զարգացնում է զբոսաշրջական բիզնեսը քաղաքում։ Քաղաքային իշխանությունները պատրաստվում են քաղաքի գովազդման վրա ծախսել 150 միլիոն ռուբլի։ Բացի այդ մոտ 45 միլիոն ռուբլի Պետերբուրգը կծախսի արտաքին գովազդի վրա՝ եվրոպական մայրաքաղաքներում և Տոկիոյում։ Եվս 45 միլիոն ռուբլի ծրագրված է առանձնացնել միջազգային ցուցահանդեսների և պրեզենտացիաների կազմակերպման համար[4]։ Քաղաքի գովազդման մեջ կարևոր դեր խաղաց նաև Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որն անցկացվեց 2008 թվականին, որից հետո զբոսաշրջիկների թիվն աճեց 6-7%-ով[5]։

Սուրբ Իսահակ տաճար

2010 թվականի տվյալներով օտարերկրյա զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում գերմանացիները, սակայն վերջին շրջանում նրանց թիվը նվազում է Գերմանիայի հետ վիզայի պայմանների խստացման և հյուրանոցների գների կտրուկ բարձրացման պատճառով[6]։

2013 թվականի վերջին տվյալներով զբոսաշրջության հիմնական խնդիրներից են թանգարաններ այցելության վատ կազմակերպումը, մեծ օդանավակայի բացակայությունը, բյուջետային հյուրանոցների, լոգիստիկայի բացակայությունը, որը թույլ չի տալիս զբոսաշրջիկներին արագ մի վայրից մյուսը տանել և հետիոտնային գոտիների պակասորդը։ Այս խնդիրների հետ ակտիվ պայքարում է զբոսաշրջության զարգացման կոմիտեն, որը խոստանում է՝ 5-7 տարուց հետո իրավիճակի արմատական փոփոխություն[7]։ Մասնավորապես Վասիլիի կղզու շրջանում ծրագրվում է կառուցել մասնավոր Գետային նավահանգիստ, որը զբոսաշրջիկներին թույլ կտա կենտրոն հասնել ջրով[8]։

Ակտուալ խնդիրներից մեկն էլ մնում է վիզայի ստացման դժվար գործընթացը, 2013 թվականից օտարերկրացիների համար, ովքեր ժամանում են նավով, գործում է 72 ժամյա առանց վիզայի մուտքը[9]։

Ըստ TripAdvisor-ի հետազոտության և վարկանիշի՝ Սանկտ Պետերբուրգը առաջին անգամ 2014 թվականին հայտնվեց հանգստի համար լավագույն քաղաքների ցանկի մեջ՝ զբաղեցնելով 16-րդ տեղը[10] կամ 9-րդ տեղը Եվրոպայում[11]։

2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո, շատ զբոսաշրջիկներ, հատկապես ԱՄՆ-ից և Լեհաստանից, չեղյալ հայտարարեցին իրենց այցը Սանկտ Պետերբուրգ՝ ելնելով անվտանգության կամ քաղաքական պատճառներից․ սպասվում է, որ զբոսաշրջական այցելությունները Եվրոպայից և ԱՄՆ-ից կկրճատվեն մոտ 10-20%՝ համեմատած նախորդ տարվա հետ, սակայն սա բացասաբար չի անդրադառնա ընդհանուր զբոսաշրջական այցերի դինամիկայի վրա, որն աճում է արևելյան երկրների զբոսաշրջիկների հաշվին[12][13]։

Զբոսաշրջության աճի դինամիկան խմբագրել

  • 2005 - 3,7 միլիոն մարդ (1,8 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2006 - 3,9 միլիոն մարդ (1,9 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2007 - 4,3 միլիոն մարդ (2,1 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2008 - 4,8 միլիոն մարդ (2,3 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2009 - 4,8 միլիոն մարդ (2,3 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2010 - 5,1 միլիոն մարդ (2,3 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2011 - 5,5 միլիոն մարդ (2,9 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2012 - 5,7 միլիոն մարդ (3 միլիոն օտարերկրացի)[14]
  • 2013 - 6,2 միլիոն մարդ[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мир: 25 лучших туристических направлений». TripAdvisor. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
  2. В Санкт-Петербурге работает 640 гостиниц на 27 тысяч номеров
  3. «Общие сведения о Санкт-Петербурге за 2010 год». Комитет по внешним связям Санкт-Петербурга. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
  4. ««О существовании Петербурга знают 15—20 % населения земного шара (вице-президент РСТ С. Корнеев)»». echomsk.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  5. «Смольный: после саммита G20 в Петербурге вырастет поток туристов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  6. Почему немецкие туристы отказываются от поездок в Санкт-Петербург
  7. Александр Шапкин: «Туристам важна историческая атмосфера Петербурга»
  8. На намыве Василеостровского района построят частный речной порт
  9. Петербург нуждается. В туристах
  10. Санкт-Петербург включили в список лучших городов для отпуска
  11. Петербург вошел в десятку лучших для туризма городов Европы
  12. Иностранные туристы начали отказываться от поездок в Петербург
  13. Петербург ожидает сокращения потока туристов из-за волнений на Украине
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Исследование рынка въездного туризма в Санкт-Петербурге
  15. Туристский Петербург-2013: от хорошего пора переходить к лучшему