Սանդրա Մեյսոն

բարբադոսցի հասարակական և քաղաքական գործիչ

Սանդրա Մեյսոն (անգլ.՝ Sandra Prunella Mason, հունվարի 17, 1949(1949-01-17), Saint Philip, Բարբադոս), բարբադոսցի հասարակական և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունվարի 8-ից Բարբադոսի գեներալ-նահանգապետ[1][2][3][4]։

Սանդրա Մեյսոն
անգլ.՝ Sandra Mason
 
Կրթություն՝ University of Windsor Faculty of Law?, Վեստ Ինդիայի համալսարան, Hugh Wooding Law School? և University of the West Indies - Cave Hill Campus?
Մասնագիտություն՝ դատավոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 17, 1949(1949-01-17) (74 տարեկան)
Ծննդավայր Saint Philip, Բարբադոս
Քաղաքացիություն  Բարբադոս
Ի ծնե անուն անգլ.՝ Sandra Prunella Mason
 
Պարգևներ
Dame Grand Cross of the Order of St Michael and St George

Սանդրա Մեյսոնը համարվել է պրակտիկանը փաստաբանը, որն իրականացրել Սենթ Լուիսում բարձրագույն դատարանի դատավորի և Բարբադոսում վերաքննիչ դատարանի դատավորի գործառույթները։ Նա եղել է առաջին կինը, որը Բարբադոսում ստանձնել է այդ պաշտոնը։ Նա նաև զբաղեցրել է տարածաշրջանային ինտեգրման գնահատման ԿԱՐԻԿՈՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եղել է Բարբադոսից դեսպան նշանակված առաջին մագիստրոսը և երկրի վերաքննիչ դատարանում աշխատող առաջին կինը։ Սանդրան նշանակվել է համագործակցության քարտուղարության արբիտրաժային դատարանի կազմում և որոշ ժամանակ կատարել է Բարբադոսի գեներալ-նահանգապետի պարտականությունները։ Նա մտնում է Բարբադոսի ամենաազդեցիկ կանանց տասնյակում։ 2017 թվականի վերջին նշանակվել է Բարբադոսի 8-րդ գեներալ-նահանգապետ, պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունվարի 8-ին։ Իր նշանակման հետ մեկտեղ Մեյսոնը պարգևատրվել է Աստվածամոր մեծ խաչով, Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշաններով։ Երբ նա ստանձնել է գեներալ-նահանգապետի պաշտոնը[5], դարձել է Սուրբ Անդրեասի կանցլերը և գլխավոր տիկինը[6]։

Կենսագրություն խմբագրել

Սանդրա Մեյսոնը ծնվել է 1949 թվականի հունվարի 7-ին Սենթ Ֆիլիպ քաղաքում[7], Բարբադոս[8]։ Կրթությունն ավարտելուց հետո 1968 թվականին սկսել է դասավանդել Մարգարեթ արքայադստեր միջնակարգ դպրոցում։ Հաջորդ տարի Բարքլիի բանկում սկսել է քլերկ աշխատել։ Մեյսոնն ընդունվել է Վեստ Ինդիայի համալսարան՝ արդյունքում ստանալով իրավաբանական գիտությունների բակալավրի աստիճան։ Մեյսոնը եղել է Վեսթ Ինդիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից մեկը։ Ուսումն ավարտել է 1973 թկականին։ 1975 թվականի նոյեմբերի 10-ին ընդունվել է փաստաբանների կոլեգիա և սկսել աշխատել՝ դառնալով Բարբադոսի փաստաբանների ասոցիացիայի առաջին կին անդամը։

Կարիերա խմբագրել

1975 թվականից Սանդրան աշխատել է Բարքլիի հավատարմագրային վարչությունում, մինչև 1977 թվականին այդ ընկերությունում մի քանի տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ 1978 թվականին Վեսթ Ինդիայի համալսարանում Մեյսոնը սկսել է աշխատել որպես անչափահասների և ընտանեկան գործերի դատավոր, և միաժամանակ ընտանեկան իրավունքի դաստիարակ։ 1983 թվականին դադարել է զբաղվել դաստիարակությամբ և շարունակել է լինել մագիստրոս։ 1988 թվականին Մեյսոնն ավարտել է դատական կառավարման հարցերով պետական կառավարման թագավորական ինստիտուտը[9]։ 1991-1999 թվականներին նա աշխատել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեում՝ 1993-1995 թվականներին զբաղեցնելով նախագահի տեղակալի պաշտոնը և 1997-1999 թվականներին նախագահի պաշտոնը։ 1991 թվականից մինչև 1992 թվականը Մեյսոնը զբաղեցրել է նախագահի պաշտոնը և եղել է երկու կանանցից մեկը, որոնք ԿԱՐԻԿՈՄ-ի հանձնաժողովի կազմում են նշանակվել, և որին հանձնարարվել է անցկացնել տարածաշրջանային ինտեգրման գնահատում։ Մեյսոնը 1992 թվականին լքել է ընտանեկան գործերի դատարանը և Վենեսուելայում նշանակվել դեսպան՝ դառնալով Բարբադոսից առաջին կին մագիստրոսը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 1994 թվականին Բարբադոս վերադառնալուց հետո նշանակվել է Բարբադոսի գլխավոր մագիստրոս, իսկ 1997 թվականին՝ Գերագույն դատարանի քարտուղար[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.barbadosadvocate.com/news/new-g-g-named
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-27-ին։ Վերցված է 2020-03-08 
  3. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին։ Վերցված է 2020-03-08 
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-09-ին։ Վերցված է 2020-03-08 
  5. «Sandra Mason to be new Governor General»։ Nation News (Fontabelle, Saint Michael, Barbados)։ դեկտեմբերի 27, 2017։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 27, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 27, 2017 
  6. Deane Sandy (2017-12-27)։ «Justice Sandra Mason is Barbados’ New GG»։ Barbados Today (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-28-ին։ Վերցված է 2017-12-28 
  7. «Sandra Prunella Mason»։ St. Michael, Barbados: Caribbean Elections։ 2015։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2015 
  8. «Justice Sandra Mason records another first»։ Barbados Advocate (St. Michael, Barbados)։ օգոստոսի 9, 2013։ Վերցված է դեկտեմբերի 1, 2015 (չաշխատող հղում)
  9. «The 10 most powerful women in Barbados»։ The Loop։ հոկտեմբերի 23, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2015 
  10. Blackman Theresa (սեպտեմբերի 30, 2008)։ «Court of Appeal Judge Sworn In»։ St. Michael, Barbados: Barbados Government Information Service։ Վերցված է դեկտեմբերի 1, 2015 
  11. Martindale Carol (մայիսի 30, 2012)։ «Justice Sandra Mason acting GG»։ Nation News (St. Michael, Barbados)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-01-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2015 

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել